Գաղտնիքներ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա յուրաքանչյուր կին

Կարծում եք` միայն կանա՞յք ունեն գաղտնիքներ, որոնց միջոցով գայթակղում են ոչինչ չկասկածող տղամարդկանց:

Սխալվում եք:

Տղամարդիկ այնքան էլ միամիտ չեն միջսեռային հարաբերություններում:

zNews-ը Ձեզ է ներկայացնում նրանց 4 հիմնական գաղտնիքները, որոնց մասին տեղեկացված լինելը կօգնի ցանկացած կնոջ:

1. «Ձեր գրականությունը» նրանք Ձեր դեմ են օգտագործում: Կանանց բացարձակ մեծամասնությունը կարդում է «միայն կանանց համար» ամսագրեր ու այլ գրականություն, բայց չգիտի, որ այդ նույն գրականությունն ու ամսագրերը հաճախ ընկնում են նաև տղամարդկանց ձեռքը, իսկ նրանք, հավատացեք, առիթը բաց չեն թողնում իմանալու, թե ինչ է սպասում կինն իրենցից: Տիրապետելով այդ ինֆորմացիային՝ նրանք երբեմն խաղում են այն տղամարդու դերը, որին Դուք կսիրեիք, արժանանում Ձեր սիրուն, իսկ հետո ցույց տալիս իրական դեմքը:

2. Տղամարդիկ նույնպես հիստերիայի մեջ են ընկնում մանրուքներից: Նրանք հաճախ զարմանում են, թե ինչպես կարող է կինը այդքան մեծ պատմություն սարքել ջարդված եղունգի պատճառով, բայց հավատացեք, որ մանրուքները նրանց էլ անտարբեր չեն թողնում: Տարբերությունն այն է միայն, որ տղամարդը ավելի շուտ կլռի, քան կխոստովանի թույլ սեռի առաջ: Այնպես որ, եթե նա, ասենք, նյարդայնանում է Ձեր երկար հեռախոսազրույցներից, երբեք չի ասի այդ մասին, այլ կսկսի թաքուն վրեժ լուծել. չի պատասխանի Ձեր զանգերին, նեղացած կձևանա: Եթե հանդիպել եք նման իրավիճակի, վստահ եղեք, որ Դուք ոչ մի ճակատագրական սխալ չեք գործել. նա պարզապես հիստերիայի մեջ է:

3. Ոչ մի տղամարդ իրականում ազատ հարաբերություններ չի ուզում: Որքան էլ Ձեր ընտրյալը ձևացնի, թե կողմ է ազատ հարաբերություններին, որ Դուք, ինչպես և ինքը, իրավունք ունեք այլ մարդկանց հետ հանդիպելու ու նորից սիրահարվելու, իմացեք՝ իրականում նրանք այնքան սեփականատեր են, որ նկատի ունեն միայն իրենց և երբեք չեն տանի Ձեր դավաճանությունը: Ավելին՝ շատ տղամարդիկ հիասթափվում են այն կանանցից, ովքեր, տեսնելով իրենց անթաքույց դավաճանությունը, շարունակում են իրենց հետ ապրել:

4. Տղամարդկանց համար սեքսը հարաբերությունների գրավական չէ: Եթե նա Ձեզ բացահայտ առաջարկում է ինտիմ կյանքով ապրել, ապա, անկախ տված խոստումներից, մի սպասեք երկարատև հարաբերությունների: Հոգեբանները պնդում են՝ տղամարդկանց համար կինը կա’մ սիրելի ընկերուհի է, ում հետ նա ուզում է հետո ամուսնանալ, կա’մ մեկ օրվա զվարճանք, և անցումը մի ստատուսից մյուսին գրեթե անհնար է: Եթե տղամարդը պատրաստվում մի ողջ կյանք նվիրել Ձեզ, նա ժամանակից շուտ Ձեզ անկողին քարշ չի տա, այլ ամեն ինչ կանի ըստ հասարակական նորմերի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)