5 նշան, որ նա ձեր կյանքի ուղեկիցը չէ

zNews-ը ներկայացնում է 5 նշան, որ նա ձեր կյանքի ուղեկիցը չէ:

1. Ձեր միջեւ միայն կիրք է

Դա հրաշալի է: Դա ձեր հարաբերությունները նմանեցնում է ֆիլմի: Բայց ձեզ ավելին է պետք: Պատկերացրեք ձեր կյանքն այդ մարդու հետե 5-10 տարի անց, երբ կիրքը կանցնի: Հարցրեք ինքներդ ձեզ, արդյո՞ք պատրաստ եք զիջումների գնալ վիճելի հարցերում: Ուզում ենք հավատալ, որ սերը հաղթում է ամեն ինչի, բայց իրականում մեզ ավելին է հարկավոր, որպեսզի հարաբերությունները դիմանան ժամանակի փորձությանը: Դրանք պետք է ամուր հիմք ունենան, ոչ թե մակերեսային կիրք:

2. Չեք կարողանում ինքներդ ձեզ նման լինել

Դա ակնհայտ է թվում, բայց իրականում լինում է ավելի հաճախ, քան կարծում եք: Եթե հարաբերություններում ինքներդ ձեզ կառավարելու անհրաժեշտություն եք զգում, ինչ-որ բան ձեր մեջ ճնշելու, որը, սակայն, ձեր անհատականության մասն է, վատ նշան է: Դուք պետք է ձեզ հարմարավետ եւ թուլացած զգաք, այլ ոչ թե վախենաք նեղացնել զուգընկերոջը:

3. Ներքին ձայնը ձեզ հանգիստ չի տալիս

Մենք կարողանում ենք անտեսել մեր ներքին ձայնը, երբ մեզ դուր չի գալիս այն, ինչ նա ասում է: Բայց իրականում դա հենց այն է, ինչն անմիջապես ձեզ հասկացնում է, որ ինչ-որ բան այն չէ:

4. Միասնական չեք ամենակարեւոր հարցերում

Դուք երեխանե՞ր եք ուզում: Երբե՞ք չեք համաձայնի հեռանալ ձեր քաղաքից: Վստա՞հ եք ձեր կրոնի ճշմարտացիության մեջ: Բոլորն էլ իրենց համոզմունքներն ու տաբուներն ունեն: Եվ դա նորմալ է: Եվ պետք է հարաբերություն ունենալ այնպիսի մարդու հետ, որը կիսում է ձեր տեսակետն ամենակարեւոր հարցերում, եթե դուք չեք կարող հաշտվել հակառակի հետ:

5. Դուք չեք կարոտում նրան

Ոչ, նորմալ հարաբերություններ չեն, երբ կարող եք մի քանի օր շարունակ միմյանց հետ կապ չպահպանել: Գոնե հաղորդագրություն ուղարկելու, զանգահարելու ցանկություն պետք է ունենաք: Դա կախվածություն չէ, այլ նորմալ երեւույթ, երբ սիրում եք:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․