Իմաստուն խորհուրդներ 80-ամյա տղամարդուց՝ երիտասարդ տղաներին

Հայրդ պետք է որ քեզ որոշ խորհուրդներ արդեն տված լինի, ինչևէ, այն դեպքում, եթե նա բավարար չափով կողքիդ չի եղել ու հասցրել սրա մասին խոսել, ստորև ներկայացնում ենք մի քանի իմաստուն խորհուրդ տղաներին:

1. Գնա այն կնոջ հետևից, ումից «վախենում ես» կամ կարծում, թե «պատրաստ չես» մոտենալ: Դու կզարմացնես ինքդ քեզ:

2. Երբեք սիրով մի զբաղվիր նրա հետ, ով դա այնքան չի ուզում, որքան դու:

3. Երբեք մի հարվածիր մեկին, մինչև որ նա ուղղակի վտանգավոր չլինի:

4. Յուրաքանչյուր գլխարկ պետք է ծառայի որևէ նպատակի:

5. Աղջկան առաջին հանդիպմանը երբեք մի հրավիրիր կինո:

6. Սովորիր ինքնուրույն սափրվել՝ ավանդական ձևով:

7. Ոչինչ ավելի զիլ չի դարձնի քեզ, քան կոկիկ, անթերի կարված կոստյումը:

8. Առաջին անգամ սափրվելիս արա դա վերևից ներքև ուղղությամբ:

9. Միշտ նայիր մարդու աչքերի մեջ, երբ խոսում ես նրա հետ:

10. Գնիր պոմպ մինչև այն օգտագործելու կարիք ունենալը:

11. Մարմնամարզությունը քեզ երջանկացնում է: Վազիր, ծանրություն բարձրացրու, սպորտով զբաղվիր:

12. Ատամներդ մաքրիր մինչև փողկապ կապելը:

13. Ամեն ամիս աշխատավարձին մի փոքր մասը պետք է պահես խնայողություններիդ մեջ:

14. Ամեն շաբաթ զանգահարիր ծնողներիդ:

15. Փողկապին երբեք ամրակ մի կրիր:

16. Ձեռք սեղմելու քո ուրույն ոճն ունեցիր:

17. Գովաբանիր աղջկա կոշիկները:

18. Բաժակդ անավարտ մի թող:

19. Եթե նույնիսկ վստահ չես, ապա կեղծիր դա. այն կգա:

20. Դու կարող ես տղամարդու չափը որոշել ըստ այն բաների չափի, որոնք անհանգստացնում են նրան:

21. Ուշադիր եղիր ժեստերիդ նկատմամբ:

22. Մարդու վրա ատրճանակ պահիր միայն այն դեպքում, եթե մտադիր ես կրակել:

23. Ձեռք սեղմելու համար միշտ կանգնիր:

24. Երբեք պարտքով մի տուր մի բան, որը չես կարող կորցնել:

25. Հարցրու ավելի շատ, քան պատասխանիր: Բոլորն էլ սիրում են իրենց մասին խոսել:

26. Գրասենյակում փոխվելու հագուստ ունեցիր:

27. Բարձրորակ գործիքներ գնիր, որպեսզի դրանք կյանքում միայն մեկ անգամ գնելու կարիք լինի:

28. Տղամարդկությունը միայն քո մասին հոգ տանելը չէ, այլ նաև մյուսների մասին:

29. Այնպիսի որոշումներ կայացրու, որոնք լավ պատմություն կդառնան:

30. Երբ քայլում ես, ուղիղ նայիր և ոչ թե ոտքերիդ:

31. Ոչ թե լավ տղաներն են վերջինը ավարտում, այլ ձանձրալի տղաները:

32. Գտիր կիրքդ, ինչն է քեզ ոգեշնչում, ու հասկացիր, թե ինչպես կարող ես վճարել դրա համար:

33. Թույլ մի տուր՝ փոքր գլուխը մտածի մեծ գլխի փոխարեն:

34. Անկախ պաշտոնից ու կյանքում մարդու զբաղեցրած դիրքից՝ բոլորը արժանի են հարգանքի:

35. Ամենակարևոր բանը, որ կարող ես սովորել, անձնական պատասխանատվությունն է: Վատ բաներ միշտ էլ պատահում են. քո խնդիրն է դրանք հաղթահարելը:

36. Հիշիր՝ բարկությունը պարտություն է:

37. Արա այն, ինչ պետք է արվի առանց դժգոհելու: Այն չի օգնի ամեն ինչ ավելի արագ վերջացնելուն:

38. Երբեք մի դադարիր սովորել:

39. Հասարակության մեջ միշտ դուրս արի այնպես, կարծես պետք է հանդիպես քո կյանքի սիրուն:

40. Մի փոխիր ինքդ քեզ միայն նրա համար, որ ինչ-որ մեկին ուրախացնես, եթե այդ մարդը դու չես։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Ինչ ինտիմ խնդիրներ են ի հայտ գալիս կանանց մոտ և ինչպես պայքարել դրանց դեմ
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը