Գետից հանելուց հետո կատարվել են ներարկումներ, բայց հաղորդավարուհու կյանքը փրկել չի հաջողվել (Video)

Մայիսի 9-ին Դեբեդ գետի վրա ռետինե նավակով նկարահանումներ կատարելիս «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման հեղինակ Արմինե Ճաղարյանն ընկել է գետն ու մահացել։ Դեպքի վայր մեկնած ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատները, ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները հաղորդավարուհուն հայտնաբերել են դեպքից մոտ 7 կմ հեռու՝ գետի «Սանահին» կայարանի հատվածից:

Արտակ Պողոսյան (Լոռու մարզային փրկարարական վարչության ավագ հրահանգիչ) – Քանի որ Դեբեդ գետը բավականին վարար է եղել, փկրարարական հատուկ միջոցներով և պարանների օգնությամբ փրկարարների մեծաթիվ ջանքերով դուրս է բերվել գետից։

31-ամյա կնոջը գետից դուրս են բերել անգիտակից վիճակում, շտապօգնության բժիշկներն արձանագրել են Ճաղարյանի մահը:

Հովիկ Ավետիսյան (Ալավերդու ԲԿ փոխտնօրեն) – Փրկարարները փոխանցել են շտապօգնության բրիգադին, երկրորդ բրիգադը, որ ուղարկվել էր, արդեն արձանագրել է կենսաբանական մահ։ Բայց դրանից՝ հետո փորձվել է կատարել վերականդանացման պահանջվող միջոցառումները, կատարվել են ներարկումներ, բայց այդպես էլ, ցավոք սրտի, հնարավոր չի եղել փրկել տուժողի կյանքը։

Դեռ մայիսի 8-ին ռաֆտինգ իրականացնող ընկերությունը հայտարարել էր, որ անժամկետ դադարեցրել են ռաֆտելը Դեբեդ գետում։ Ըստ գրառման` հորդառատ անձրևների պատճառով գետը վարարել է, վտանգավոր ու նույնիսկ անթույլատրելի է վարել սկսնակների համար։ Չնայած հրապարակմանը՝ ինչու է ընկերությունը նկարահանող խմբին թույլատրել նավարկել, և պահպանվե՞լ են, արդյոք, անվտանգության կանոնները՝ պարզել չհաջողվեց:

Ընկերության ներկայացուցիչը սկզբում համաձայնեց զրուցել «Լուրեր»-ի հետ, հետո դադարեց պատասխանել զանգերին: Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Լեգենդար ֆոտբոլիստ Հարի Քեյնի անակնկալը Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին (Video)
Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․