Ինչպես ազատվել ավելորդ քաշից` առանց սննդի չափաբաժինները փոքրացնելու․ խորհուրդներ սննդաբանից

Ավելորդ քաշը բավական տարածված խնդիր է, որի դեմ պայքարում են միլիոնավոր մարդիկ։

Որպես կանոն քաշը նվազեցնելու և կազմվածքը կարգի բերելու համար մարդիկ հատուկ սննդակարգերի են հետևում ու մարզվում, սակայն մասնագետները վստահ են, որ ցանկալի արդյունքին հասնելու համար մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ սննդակարգում մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։

Ավստրալացի սննդաբան Փոլա Նորիսը ներկայացրել է մի քանի պարզ խորհուրդ, որոնց հետևելը կօգնի հեշտությամբ նիհարել՝ ուտեստներն ավելի առողջարար դարձնելով և միաժամանակ դրանց չափաբաժինները չփոքրացնելով։

Ինչպես գրում է Daily Mail-ը, քաշը նվազեցնելու համար մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս փոխարինել որոշակի բաղադրիչներն ավելի ցածր կալորիականություն ունեցող բաղադրիչներով։ Մասնավորապես, սննդաբանը խորհուրդ է տալիս կրկնակի նվազեցնել օգտագործվող աղացած մսի գործածությունը այնպիսի ուտեստներում, ինչպիսին է բոլոնյեզե սոուսով պատրաստված սպագետին, և դրա փոխարեն ավելացնել սև կամ կարմիր լոբի։ Միևնույն ժամանակ աղացած մսին կարելի է ավելացնել նաև քերիչով մանրացրած ստեպղին, սունկ կամ ցուկինի, ինչը կօգնի ոչ միայն նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունը, այլև ուտեստին առողջարար մանրաթելեր կավելացնի։

Նորրիսը նաև հորդորում է չեդեր պանիրը փոխարինել պարմեզանով, քանի որ այն ունի ավելի սուր համ, ինչի շնորհիվ դրա քանակությունը կարելի է հեշտությամբ երկու անգամ նվազեցնել։ 40 գրամ չեդեր պանիրը 20 գրամ պարմեզանով փոխարինելու դեպքում կարելի է նվազեցնել օգտագործվող կալորիաների քանակությունը 45-ով։

Մայոնեզը ևս խորհոիրդ է տրվում փոխարինել ավելի անվտանգ այլընտրանքային տարբերակով։ Սննդաբանի խոսքով՝ կարելի է երկու ճաշի գդալ հունական յոգուրտին ավելացնել մի թեյի գդալ դիժոնյան մանանեխ, մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ, ինչպես նաև աղ ու պղպեղ և ստացված խառնուրդը կիրառել մայոնեզի փոխարեն։ Միջինում մայոնեզի փոխարեն նման խառնուրդի գործածությունը թույլ կտա խուսափել ավելորդ 180 կալորիայի գործածությունից։ Բացի այդ, հասարակ հունական յոգուրտը կարող է նաև հիանալի այլընտրանքային տարբերակ լինել թթվասերի փոխարեն օգտագործելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը