Միզապարկի բորբոքման ախտանշաններն ու կանխարգելման միջոցները

Միզապարկի բորբոքումը կամ ցիստիտը շատ տարածված խնդիր է, որին կյանքում առնվազն մեկ անգամ բախվում է կանանց մոտ 30 տոկոսը։

Այս հիվանդությունը կարող է զարգանալ նաև տղամարդկանց մոտ, սակայն առավել հաճախ դրան բախվում են հենց կանայք, ինչը պայմանավորված է կանանց ու տղամարդկանց ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։

Բանն այն է, որ կանանց միզուկն ավելի կարճ է, ինչը հեշտացնում է ախտածին տարրի ներթափանցումը միզապարկ և օրգանի հետագա ախտահարումը։

Այս հիվանդությունը կարող է բավական լուրջ խնդիրների պատճառ դառնալ ու դրսևորվել մի շարք տհաճ ախտանշաններով, ուստի դրա բուժումը ժամանակին սկսելը, ինչպես նաև խնդրի կանխարգելմանն ուղղված միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է։ Ուրոլոգ Քաթրին Շթայնիգերը ներկայացրել է միզապարկի բորբոքման մասին հուշող հիմնական ախտանշաններն ու խնդրի կանխարգելման ամենապարզ ու հասանելի միջոցները։

Մասնագետի խոսքով՝ ցիստիտի մասին հուշող հիմնական ախտանշաններն են ցավով, այրոցով ու այլ տհաճ զգացողություններով ուղեկցվող միզազատությունը, ինչպես նաև սովորականից հաճախ միզելու ցանկությունը։ Ավելին՝ որոշ դեպքերում մեզի մեջ կարող են նաև արյան հետքեր նկատվել։ Նման ախտանշանների առկայության դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել ու սկսել բուժումը, այլապես խնդիրը կարող է բարդանալ։ Մի քանի օր շարունակ խնդիրը չբուժելու դեպքում ախտանշանները կսկսեն խորանալ ու սրվել՝ դառնալով պարզապես անտանելի։ Նման դեպքերում կարող են նկատվել այնպիսի տհաճ խնդիրներ, ինչպիսին են կոնքի հատվածի ցավը, պղտոր կամ արյունոտ մեզը, տենդն ու մարմնի ջերմաստիճանի բարձրացումը, ինչպես նաև երիկամների ցավերը։

Վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալու դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու սկսել բուժումը, սակայն միևնույն ժամանակ մասնագետը հորդորում է նախապես միջոցներ ձեռնարկել հիվանդության կրկնության կանխարգելման համար։ Առաջին հերթին Շթայնիգերը խորհուրդ է տալիս օրվա ընթացքում առնվազն երկու լիտր ջուր խմել։ Մասնագետի խոսքով՝ հիվանդների հետ զրույցում հաճախ է պարզվում, որ նրանք բավարար քանակությամբ ջուր չեն օգտագործում, ուստի նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելացնել օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությունը։

Բացի այդ, մասնագետը հորդորում է անպայման դատարկել միզապարկը յուրաքանչյուր սեռական ակտից հետո, ինչը կօգնի միզուկում հայտնված ախտածին մանրէները կրկին դուրս բերել օրգանիզմից։

Շատ օգտակար կարող է լինել նաև D-մանոզա բնական շաքարի գործածությունը, քանի որ այն օժտված է մեղմ հակաբակտերիալ ազդեցությամբ։ Այս տարրը պատում է բակտերիաներն ու թույլ է տալիս դրանք հեշտությամբ դուրս բերել օրգանիզմից՝ այդ կերպ կանխելով ախտահարումը։ Բացի այդ, անչափ արդյունավետ կարող է լինել նաև լոռամրգի գործածությունը, որը ևս օգնում է կանխել այս հիվանդության զարգացումը։ Ընդ որում՝ օգտակար է ինչպես թարմ լոռամիրգը, այնպես էլ դրա հյութը կամ դրանից պատրաստվցած դեղամիջոցները։

Մասնագետը նաև հորդորում է խուսափել ոտքերի ու որովայնի գերսառեցումից, ինչը կարող է կործանարար լինել օրգանիզմի համար։ Սա է պատճառը, որ ոչ մի դեպքում չի կարելի նստել սառը նստարանին կամ քարին, ինչպես նաև չի կարելի երկար ժամանակ անցկացնել խոնավ լողազգեստով կամ այլ հագուստով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը