Ինֆարկտի մասին հուշող արտասովոր ախտանշաններ, որոնք մարդիկ հաճախ վերագրում են այլ խնդիրների

Սրտանոթային համակարգի հիվանդությունները համարվում են ամբողջ աշխարհում մարդկանց վաղաժամ մահվան հիմնական պատճառներից մեկը, ինչը պայմանավորված է նրանով, որ դրանք հաճախ ախտահարում են մարդու կարևորագույն օրգաններից մեկը՝ սրտամկանը։

Այս համակարգի առավել վտանգավոր հիվանդություններից մեկը սրտամկանի ինֆարկտն է, որը յուրաքանչյուր տարի հազարավոր մարդկանց մահվան ու հաշմանդամության պատճառ է դառնում։ Հարվարդի համալսարանի բժշկական դպրոցի (Harvard Medical School) մասնագետների խոսքով՝ այս հիվանդությունը կարող է լինել առանց վառ ախտանշանների, ինչի հետևանքով մարդիկ հաճախ անգամ չեն էլ նկատում այն և անհրաժեշտ միջոցները ժամանակին չեն ձեռնարկվում, և հենց սա է պատճառը, որ այն համարվում է չափազանց վտանգավոր ախտաբանություն, որը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել կամ անուշադրության մատնել։

Ինչպես բացատրում են փորձագետները, սրտամկանի ինֆարկտը զարգանում է, երբ սրտանոթային համակարգի այս կարևորագույն օրգանը սնուցող զարկերակներից մեկն այնպես է խցանվում, որ այն դադարում է արյուն ստանալ։ Այս դեպքում սրտամկանը զրկվում է նաև թթվածնից ու սննդարար նյութերից, ինչն էլ հանգեցնում է օրգանի վնասվածքների և ի վերջո դառնում է հյուսվածքների մեռուկի պատճառ։

«Սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդները սովորաբար ուժգին գլխացավեր կամ կրծքավանդակի հատվածում ճնշման զգացողություն են ունենում, որոնք ուղեկցվում են սառը քրտինքով ու սրտխառնոցով, սակայն «լուռ» ինֆարկտի դեպքում նման ախտանշաններ կարող են և չլինել», – մեջբերում է Հարվարդի մասնագետներին բրիտանական Express պարբերականը։

Գիտնականներն ընդգծում են, որ նման ասիմպտոմ սրտի նոպաների դեպքում լուրջ բացասական զգացողություններ չեն նկատվում, իսկ որոշ դեպքերում հիվանդների ինքնազգացողությունն առհասարակ որևէ կերպ չի վատթարանում։ Սակայն որպես կանոն նման ինֆարկտները դրսևորվում են որոշ ատիպիկ ախտանշաններով, որոնք կարող են վերագրվել այլ՝ ոչ այնքան վտանգավոր խնդիրներին։ Օրինակ՝ հիվանդների մոտ կարող են նկատվել հոգնածություն կամ ֆիզիկական տհաճ զգացողություններ, որոնք ասոցացվում են գերհոգնածության, քնի վատ որակի, տարիքով պայմանավորված առողջական վիճակի վատթարացման հետ։

Բացի այդ, բրիտանացի բժիշկները նշում են, որ շատ դեպքերում սրտամկանի նման «լուռ» ինֆարկտի մասին հուշող ախտանշան է դառնում ստամոքսի այրոցի զգացողությունը։

«Հաճախ ինֆարկտ տանող մարդիկ դրա հետևանքով առաջացած կոկորդի կամ կրծքավանդակի թույլ ցավը շփոթում են թթվային ռեֆլյուքսի, մարսողության խանգարման ու ստամոքսի այրոցի հետ», – նախազգուշացնում են մասնագետները։

Նման խնդիրներից խուսափելու համար Հարվարդի գիտնականները հորդորում են մարդկանց ավելի ուշադիր լինել ու հետևել ինքնազգացողության բոլոր փոփոխություններին՝ անհրաժեշտության դեպքում դիմելով բժշկին։ Մասնագետների տվյալներով՝ սրտի նոպաների գրեթե կեսը, որպես կանոն, ասիմպտոմ է լինում, ինչի հետևանքով դրանց մասին հուշող ախտանշանները հաճախ անուշադրության են մատնվում։ Սա կարող է շատ վտանգավոր լինել ու վատ հետևանքներ ունենալ, քանի որ սրտամկանի «լուռ» ինֆարկտի դեպքում բուժում չստանալն ու սրտանոթային համակարգի առողջական վիճակը մշտական վերահսկողության տակ չպահելը լրջորեն բարձրացնում է հանկարծամահ լինելու հավանականությունը, նախազգուշացնում են բժիշկները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը