Որոնք են տղամարդկային և կանացի կենդանակերպի նշանները

Անվերջ դատարկության երկու իրար հակադիր բևեռները անվանում են ին և յան:

Ինը կանացի սկիզբն է, իսկ յանը` տղամարդկային:

Ինը բացասական է, յանը` դրական:

Դրանք ուժեր են, որոնք ստեղծվում են անվերջ հաստատուն և անսահման մաքուր ազատ տարածությունից: 

Կանացի կենդանակերպեր են համարվում Ցուլը, Խեցգետինը, Կույսը, Կարիճը, Այծեղջյուրը և Ձուկը: Այդ նշանով ծնված թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ նուրբ են, զգայուն, նրբանկատ և կանացի:

Տղամարդկային կենդանակերպեր են համարվում Խոյը, Երկվորյակը, Առյուծը, Կշեռքը, Աղեղնավորը և Ջրհոսը: Ի տարբերություն կանացի խառնվածքի` այս կենդանակերպերի ազդեցությամբ ծնվում են տղամարդկային խառնվածքով, քաջ, ուժեղ կամքով մարդիկ, այդպիսին են ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Կին-տղամարդ հարաբերությունները որոշվում են նրանց օրգանիզմում գտնվող ին-յան ուժերի պարունակության քանակով: Տղամարդուն ձգում է կինը, եթե ինքը յան է, կնոջը` ին: Երկու տղամարդ իրար չեն ձգում, եթե երկուսն էլ յան են, երկու կին իրար չեն ձգում, եթե երկուսն էլ ին են: Սա բնական երևույթ է, ոչ մի տարօրինակ բան չկա, տարանուն բևեռներն իրար ձգում են, նույնանուն բևեռները` վանում:

Ինչպե՞ս ճանաչենք այն մարդկանց, որոնք ին են կամ յան: Այն մարդուն, որի օրգանիզմում կա ինի ավելցուկ, կանվանենք ինի տեսակ, իսկ այն մարդուն, որի օրգանիզմում կա յանի ավելցուկ, կանվանենք յան տեսակ: Ին տեսակի մաշկը դեղնավուն է, ոչ հաճախ չոր, դեմքը` երկարավուն, նիհար, հաճախ գունատ, աչքերը արտահայտիչ, աչքերի տակի մաշկը` մուգ: Մարսողական օրգանները թույլ են, ախորժակն անկանոն է, համակված է ստամոքսի խանգարման, տաք լոգանքից թուլանում է, կանանց մոտ ցիկլը տատանվում է: Նրանք նախապատվությունը տալիս են քաղցրին և թթվին, չեն սիրում աղին: Երբ ջուր շատ են օգտագործում, նրանց վիճակը վատանում է, դառնում են շատ թույլ, թառամած: Ծխախոտի ծուխը նրանց համար տհաճ է: Գերադասում են տաք եղանակը ցրտից: Ձայնը թույլ է, կցկտուր, ընդմիջումներով: Ին տեսակը սիրում է երկար քնել, բայց արթնանալուց հետո իրեն նորից հոգնած է զգում: Երբ հիվանդանում է, դանդաղ է կազդուրվում:

Օրգանիզմի այն տեսակը, որի մոտ կա յանի ավելցուկ, կանվանենք յան տեսակ: Յան տեսակի մաշկը մաքուր է և հարթ: Դեմքի գույնը` վարդագույնից կարմիր: Դեմքը կլոր է կամ քառակուսի, բավական մսոտ: Աչքերը կենդանի են, արտահայտիչ: Վերևի և ներքևի մաշկը ունի բաց գույն: Մարսողական օրգանները լավ են աշխատում: Ախորժակից չի դժգոհում: Տաք լոգանքից հետո իրեն լավ է զգում: Սիրում է մսեղեն և աղի մթերքներ, գերադասում է սառը եղանակը: Շատ ջուր և խմիչք օգտագործելուց վատ չի զգում: Ձայնը ուժեղ է և կենդանի, խոսելաձևը` եռանդուն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին
Կադրեր Գևորգ Մկրտչյանի և Քրիստինե Հովհաննիսյանի հարսանիքից (Video)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Այս նկարում տարօրինակ բան կա. 5 հոգուց միայն 1-ն է կարողանում գտնել այն
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք