«Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն». Արաբական իմաստություններ` բարոյականության ոսկե կանոններ

zNews-ը ներկայացնում է արաբական իմաստություններ, որոնք իրենց մեջ պարունակում են հազարամյա գիտելիքներ և բարոյականության ոսկե կանոններ:

♦ Երբ խոսում ես, քո խոսքերը պետք է ավելի լավը լինեն լռությունից:

♦ Առյուծի գլխավորությամբ ոչխարների բանակը կհաղթի ոչխարների գլխավորությամբ առյուծների բանակին:

♦ Սխալները հերքելը կրկնակի սխալ է:

♦ Խելացին կհասկանա, եթե աչքով անես, իսկ հիմարը՝ եթե հրես:

♦ Խելացի կինը շաքար է ավելացնում այն ամենի մեջ, ինչ ասում է տղամարդուն և հեռացնում աղը այն ամենից, ինչ տղամարդն է ասում իրեն:

♦ Ձեռք բերված մեկ փորձն ավելի կարևոր է, քան իմաստության յոթ կանոնները:

♦ Քնքուշ բառերով և բարությամբ կարելի է մազի վրա տանել փղին:

♦ Քամիները չեն փչում այնպես, ինչպես ցանկանում են նավերը:

♦ Եթե ​​դարձել ես զնդան՝ դիմացիր, եթե դարձել ես մուրճ՝ հարվածիր:

♦ Նա, ով փնտրում է առանց թերությունների ընկեր՝ մնում է մենակ:

♦ Անընդհատ արևային օրերը ծնում են անապատներ:

♦ Եթե ​​չարը կանգնած է կողքիդ՝ նստիր անշարժ:

♦ Առանց շարժման անհնար է հասկանալ ժամանակը:

♦ Եթե ​​հոգումդ մնացել է գեթ մեկ ծաղկուն շյուղ, դրա վրա միշտ կնստի երգող թռչունը:

♦ Հաղթահարելով հպարտությունը՝ մարդը հաճելի է դառնում: Հաղթահարելով զայրույթը՝ նա դառնում է ուրախ: Հաղթահարելով կիրքը՝ նա դառնում է առաջադիմող: Հաղթահարելով ագահությունը՝ նա դառնում է երջանիկ:

♦ Լավագույն տիրակալը նա է, ով կարողանում է տիրապետել ինքն իրեն:

♦ Եթե ​​վախենում ես՝ մի խոսիր, եթե ասել ես՝ մի վախեցիր:

♦ Հաղթանակը ցույց է տալիս, թե մարդն ինչի է ունակ, իսկ պարտությունը՝ թե ինչ արժե:

♦ Մի՛ բացիր այն դուռը, որը հետո չես կարողանալու փակել:

♦ Տղամարդիկ, որոնք կանանց չեն ներում իրենց փոքր թերությունները, երբեք չեն վայելի նրանց մեծ առաքինությունները:

♦ Եթե ​​դու քո գաղտնիքները վստահում ես քամուն, հետո մի նախատիր նրան, որ նա կբացի այն ծառերին:

♦ Եթե հնարավոր չէ հասնել ամեն ինչին, չպետք է հրաժարվել մի մասից:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը անցնի խաչմերուկը
10 սովորույթ, որոնք կօգնեն պահպանել ամուսնությունը
«Ազատությունն արժե, որ դրա համար պայքարեն». Ագաթա Քրիստիի լավագույն մտքերը
Քրիստինե Պեպելյանը` որդու հետ (Photo)
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)