Աշխարհահռչակ արձակագիր Վիլյամ Գոլդինգը՝ կանանց ու տղամարդկանց միջև հավասարության մասին

1911 թվականին ծնված անգլիացի գրող, արձակագիր Վիլյամ Գոլդինգը հայտնի է իր «Ճանճերի տերը» վեպով, որը նրան համաշխարհային ճանաչում բերեց, երբ 1963 թվականին Փիթեր Բրուկն այն էկրանավորեց։

Գիրքը կղզում հայտնված մի խումբ տղաների և նրանց՝ կյանքի ու մահվան կռվի մասին է։

Գրողի հասցեին կանայք հաճախ էին մեղադրանքներ հնչեցնում, թե ինչու են վեպի բոլոր հերոսները տղաներ։

Ահա թե ինչ պատասխան էր տալիս Գոլդինգն ու ինչպես էր արտահայտվում կանանց մասին։

Աղջիկներն ինձ խելացիորեն հարցնում են․ «Ինչո՞ւ այն մի խումբ աղջիկների մասին չէ։ Ինչո՞ւ ես այն գրել մի խումբ տղաների մասին»։ Իսկ իմ պատասխանը հետևյալն է․ ժամանակին ես փոքր տղա էի, հետո՝ եղբայր, հայր ու շուտով կլինեմ նաև պապիկ։ Երբեք քույր չեմ եղել, ոչ էլ մայր, ոչ էլ տատիկ։ Դա՝ մի պատասխան։ Մյուս պատասխանն էլ այն է, որ եթե դու՝ որպես մարդկության, հասարակության ավելի փոքրացված տարբերակ, վայրէջք ես կատարում այնտեղ, ապա վստահաբար մի խումբ տղաներն ավելի լավ կդրսևորեն իրենց որպես հասարակության փոքրացված տարբերակ-ներկայացուցիչ, քան աղջիկները։ Մի հարցրեք ինձ, թե ինչու, քանի որ սարսափելի բան է դա․ ոտքից գլուխ ինձ հալածված կզգամ այն բանից, որ բոլոր կանայք սկսեն խոսել հավասարությունից․ իրականում սա բացարձակ կապ չունի հավասարության հետ։

Կարծում եմ՝ կանանց կողմից հիմարություն է ձևացնելը, թե իրենք հավասար են տղամարդկանց․ նրանք շատ ավելի ուժեղ են ու միշտ էլ այդպես են եղել։ Բայց կա մի բան, որ ուղղակի չես կարող անել նրանց հետ՝ վերցնել նրանց, զտել, փոքրացնել, դարձնել հասարակության փոքր տարբերակը, քաղաքակրթության երեսը։

․․․

Ինչ էլ տաս կնոջը, նա այն ավելի լավը կդարձնի։ Եթե նրան տաք սերմնահեղուկ, նա ձեզ երեխա կտա։ Եթե նրան տաք տարբեր մթերքներ, նա ձեզ համեղ ուտեստ կտա։ Եթե նրան տաք ժպիտ, նա ձեզ իր սիրտը կտա։ Կինը բազմապատկում ու մեծացնում է այն ամենը, ինչ տալիս ես նրան»։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո