Ինչպես տղամարդկանց համար թագուհի դառնալ. 5 հմտություն Կլեոպատրայից

zNews-ը ներկայացնում է, թե ինչպես տղամարդկանց համար թագուհի դառնալ։

1. Էֆեկտային հայտնություն

Եթե Կլեոպատրան մեր օրերում ապրեր, անկասկած ոչ պակաս բարձունքների կհասներ, քան հին Եգիպտոսում: Նա ինքնափիարի իսկական վարպետ էր՝ զինվելով նույն հնարքներով, որոնք «հայտնագործեցին» միայն շատ դարեր հետո:

Օրինակ՝ Կլեոպատրան հասկանում էր, թե որքան կարեւոր է առաջին տպավորությունը: Թույլ, անօգնական, թշնամիների կողմից հետապնդվող Կլեոպատրան անսպասելի հայտնվեց Կեսարի ոտքերի մոտ՝ դուրս սողալով խայտաբղետ գործվածքի հակի միջից: Մի կողմից սա հարկադրված միջոցառում էր: Կլեոպատրային իսկապես հետապնդում էին, եւ նա կարող էր պոտենցիալ պաշտպանի մոտ գնալ միայն խորամանկ հնարքով: Մյուս կողմից՝ Կլեոպատրան հմտորեն իրավիճակն իր օգտին շրջեց եւ անմիջապես կարողացավ «որսալ» նրան, ում բարեհաճ վերաբերմունքն իրեն անհրաժեշտ էր:

2. Վավաշոտություն

Կլեոպատրան լավատեղյակ էր սիրային խաղերի նշանակությանը: Նրա զինանոցում բազմաթիվ հնարքներ կային, որոնք նա չէր վարանում կիրառել: Կլեոպատրան իր սիրեկանների համար հաճույքի անսպառ աղբյուր էր: Սակայն այս ունակությունները խելացի էր օգտագործում: Նա հաշվարկում էր, թե որ պահին է հարկավոր լիովին կրքերին տրվել, իսկ որ պահին՝ հետաքրքրությունը գրգռել: Դրանից բացի, Կլեոպատրան հումորի հոյակապ զգացում ուներ եւ հեշտորեն կրքոտ սիրուհուց կերպարանափոխվում էր ամենատարբեր խաղարկումների ուրախ համախոհի:

3. Տոնի մարմնացում

Կլեոպատրան չէր կարող իրեն թույլ տալ սիրեկանի համար որեւէ բացասականի հետ զուգորդվել: Այդ պատճառով, նկատելով, որ իր տղամարդը տրամադրություն չունի, նա տեսադաշտից անհետանում էր: Այնուհետեւ հարմար պահ գտնելով՝ հայտնվում էր գովեստով կամ սփոփանքով: Որպես գովեստ կամ սփոփանք էին ծառայում սիրային գգվանքները, հազվագյուտ գինիները, խաղերի եւ տոների գաղափարները: Այսպիսով, Կլեոպատրան չէր ընկնում «տաք ձեռքի տակ» եւ զուգորդվում էր ուրախության, ներդաշնակության ու հանդարտության հետ:

4. Ռիսկի դիմելու պատրաստակամություն

Համարձակությունը գրավիչ կնոջ բնավորության անբաժանելի գիծն է: Կլեոպատրան իր համարձակությունը հմտորեն մատուցում էր «տարբեր սոուսներով»: Մեկի համար նա համարձակ դաշնակից էր: Մյուսների համար՝ հպարտ անմատչելի թագուհի, որն իր հանդեպ համապատասխան վերաբերմունք էր պահանջում: Այս հատկությունը մեծ դեր է խաղացել Անտոնիոսի հետ պատմության մեջ: Կլեոպատրան վճռականորեն մերժեց Անտոնիոսի պահանջն իր պալատ ներկայանալու մասին: Սակայն հետո, որպես հմուտ քաղաքական գործիչ, պատասխան հրավեր ուղարկեց եւ այնպիսի էֆեկտային հանդիպում կազմակերպեց (տես՝ առաջին գաղտնիքը), որ Անտոնիոսն անկարող էր չսիրահարվել այս վճռական կնոջը, որը չխոնարհվեց, սակայն իրապես թագավորական ուշադրություն դրսեւորեց:

5. Սեր հաղթողների հանդեպ

Կլեոպատրան մշտապես ձգտել է լինել միայն հաղթողների կողքին: Իսկապես՝ ինչ օգուտ ուներ այն տղամարդկանցից, որոնք նրան անհրաժեշտ իշխանություն չէին կարող տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)