Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացին ինքնասպան է եղել (Video)

Մասիսի համայնքապետարան մուտք գործած քաղաքացին ինքնասպան է եղել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց Ոստիկանության լրատվության աշխատակից Նարեկ Սարգսյանը։

Նա նշեց, որ շենք մտած քաղաքացուն ոստիկանները հայտնաբերել են՝ գլխի շրջանում վնասվածքով։

Դեպքի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաեւ Ոստիկանությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս եւ հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել: Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ մի քանի ժամից ավելի էր՝ մի տղամարդ զինված պայթուցիկով մտել էր Մասիսի քաղաքապետարան եւ սպառնում էր այն պայթեցնել։

Ականատեսները լսել էին, որ տղամարդը համայնքապետարանի շենքում անկանոն կրակոցներ էր արձակել։

Ներխուժման պահին շենքում են եղել համայնքապետարանի մաքրուհին եւ պահակը։

Նրա պահանջների մասին առայժմ որեւէ տեղեկություն հայտնի չէ։

Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ համայնքապետարան ներխուժած անձը Էդգար Մարգարյանն է:

Նա Մասիսի ավագանու անդամ է եղել 2016-2021 թվականներին:

Տեսանյութը՝ News.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
Երեխային արյուն է պետք !!! Տարածեք
Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Իրանը հարձակվել է Իսրայելի վրա
Հրաշալի լուր․ Վայոց ձորի մարզում սև անգղի բույն է հայտնաբերվել (Photo)
Ինչպես է պայթում Արշակունյաց պողոտայի արագաչափը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ