Ինչպես է ձեր ծննդյան ամիսը կանխորոշում ձեր ճակատագիրը

Գիտնականները պարզել են, թե ինչպես է ծննդյան ժամանակը ազդում մեր զարգացման վրա, հետևաբար՝ հետագա ողջ կյանքի վրա..․

Նախ եկեք գանք ընդհանուր հայտարարի. Աստղագուշակությունը կեղծիք է, հեքիաթ՝ համեմված գեղեցիկ բառերով, կանխատեսումներով և սիմվոլիկայով: Գաղափարը, որ տիեզերքի բոլոր մոլորակների համատեղ գրավիտացիան ձեր ծնվելու պահին կարող է որոշել ձեր ճակատագիրը՝ չհաստատված տեսություն է:

Ինչպես պնդում էր Նյուտոնը, որոշակի զանգված ունեցող ցանկացած օբյեկտի ձգողականությունը հակադարձ համեմատական ​​է դրա հեռավորության քառակուսիին: Նույնիսկ Նեպտունի պես հսկա մոլորակի համար, որը գտնվում է 4.4 միլիարդ կիլոմետր հեռավորության վրա, գրավիտացիոն ձգողականության ուժը, որը նա գործադրել է ձեզ վրա՝ ծննդյան պահին, եղել է … լավ … բազմապատկած 2.7-ով … բաժանված 1.1-ի … Ստացվածը կարծես փոստային կոդ լինի: Այնպես որ, եթե դուք Խոյ կամ Ձկներ եք կամ կենդանակերպի մեկ այլ նշան՝ մոռացեք դրա մասին:

Բայց այն, որ ձեր ծննդյան օրը նշանակություն չունի, չի նշանակում, որ նույնը վերաբերում է որոշակի ամսվան: Այս պարագայում գիտնականները կարողացել են կազմել փոքրիկ, բայց համոզիչ տեսություն՝ ուղեկցվելով մի շարք ապացույցներով, որ դա իսկապես ազդում է անձի վրա:

Անթիվ գործոններ ազդում են արգանդում երեխայի զարգացման վրա: Այս առումով հսկայական դեր ունի մոր պատշաճ սնունդը: Եթե ​​նա սոված է կամ սխալ սնունդ է ընդունում, երեխան սովորաբար ավելի թույլ է ծնվում: Նույնիսկ ժամանակակից զարգացած աշխարհում, որտեղ շատ սնունդ կա, մոր դիետան, որը պարունակում է քիչ սպիտակուցներ, վիտամին C կամ D, կարող է բացասաբար ազդել պտղի ուղեղի, սրտի կամ ոսկորների զարգացման վրա: Սեզոնային վիրուսներն ունեն նույն ուղղակի ազդեցությունը: Մասնավորապես, գրիպը կարող է ազդել մոր առողջության և երեխայի զարգացման վրա: Ձմռանը հղիությունը, իր կարճ օրերով և երկար գիշերներով, սերոտոնինի ցածր մակարդակ ունեցող կանանց մոտ կարող է առաջացնել սեզոնային աֆեկտիվ խանգարում (ՍԱԽ), ինչը կարող է հանգեցնել երեխայի մոտ այդ հորմոնի անբավարարության:

Անգամ ծնվելուց հետո երեխաները շարունակում են մեծապես կախված լինել շրջապատող աշխարհից: 2010 թ.-ին մկների վրա կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձմեռային արհեստական ​​լուսավորության տակ ծնված և իրենց բնական սննդից կտրված ձագերը լավ չեն հարմարվում ամառային ժամանակին անցնելուն՝ ցույց տալով սխալ սնվելու սովորություններ և ցածր ակտիվություն: Ամռանը ծնված մկները ձմռան պայմաններին հարմարվելուց՝ նման խնդիրներ չեն ունեցել: Կաթնասունների ուղեղի հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ցիրկադային ռիթմերը կարգավորող գենը պակաս ակտիվ էր ձմռանը ծնվածների մոտ:

Անցած տասնամյակի ընթացքում կատարված շատ ուսումնասիրություններ կենտրոնացել են զուգահեռներ անցկացնելու վրա, այսինքն`ինչպես է մարդկանց վրա անդրադառնում ծննդյան սեզոնը: Բնականաբար, կատարվել են ուղղումներ, փաստագրվել են մասնակիցների խառնվածքն ու այլ բնութագրերը: Հետո հետևել են նրանց ծննդյան ժամանակահատվածին՝ սեզոնային որոշ օրինաչափությունները համեմատելու համար: Ստացված արդյունքների մի մասը մենք կկիսվենք ձեզ հետ:

Գարուն

Շնորհավորում եմք: Եթե ​​դուք ծնվել եք գարնանը, ապա դա հիանալի գործոն է: Հիպերտիմիայի սանդղակում մարտին, ապրիլին կամ մայիսին ծնված երեխաները ամենաբարձր ցուցանիշն են գրանցել: Սա նշանակում է, որ նման մարդկանց մոտ լավատեսության ընդհանուր մակարդակը և ցանկացած պրոբլեմ գնահատելու ունակությունը բարձր մակարդակի վրա է՝ կարծես դա պարզապես հետագա զարգացման մեկ այլ հնարավորություն է:

Բայց դա իր գինն ունի. գարնանային երեխաները նաև ավելի զգայուն են հիպերտիմիայի ճիշտ հակառակի՝ կլինիկական դեպրեսիայի նկատմամբ: Համաձայն Մեծ Բրիտանիայում 2012 թ.-ին 58,000 մարդկանց շրջանում անցկացված զանգվածային ուսումնասիրության, այդ վիճակը առավել շատ դիտարկվում է մայիսին ծնված մարդկանց շրջանում: Ի դեպ, նոյեմբերի նորածիններն այս առումով ամենացածր ցուցանիշներն ունեն:

Ամառ

Ընդհանուր առմաբ, հունիս, հուլիս կամ օգոստոս ամիսներին ծնված երեխաները ունեն բարձր ցուցանիշներ: Դժվար թե ՍԱԽ-ը նրանց սպառնա: Համենային դեպս դա է ցույց տալիս ծննդյան պահին լույսի նորմալ մակարդակը: Բայց առավել մեծ ազդեցություն կարող է ունենալ այն, թե ինչպես է մայրը հղիությունը տարել դեկտեմբեր, հունվար կամ փետրվար ամիսներին:

Ամռան նորածիններն ունեն նույն հիպերտիմիկ բնութագրերը, ինչ գարնանային երեխաները: Բայց այս ամենը փոխհատուցվում է ցիկլոտիմիայով՝ լավ և վատ տրամադրության արագ փոփոխություն: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդպիսի մարդիկ երկբևեռ խանգարման վտանգի տակ են: Ընդհակառակը, օգոստոսին ծնվածների մոտ այդ հիվանդությունը ավելի հազվադեպ է հանդիպում:

Աշուն

Մարդկանց, ովքեր հավատում են աստղագուշակությանը, հայտնի է, որ աշնանային շրջանում նորածինների կայունության ընդհանուր մակարդակը բավականին բարձր է: Գոնե Կշեռքները հաստատ կարող են պարծենալ այս որակով: Եվ, կարծես դա լավ ու օգտակար է: Բայց դա այդպես չէ:

Անկախ նրանից, թե սա պատճառ է բերքահավաքի շրջանում առկա սննդանյութերի առատ քանակության, թե այն, որ դեռ երկար գիշերները և սեզոնային ձմեռային հիվանդությունները դեռ չեն եկել, աշնանը ծնված մարդիկ ոչ միայն ընկճվածության ցածր մակարդակ են ունենում, այլև ավելի քիչ են հակված երկբևեռ խանգարումների: Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. աշնանը ծնված մարդիկ ունեն ուժեղ դյուրագրգռության հակում:

Ձմեռ

Եվ ահա հասանք ամենադժվար ժամանակաշրջանին: Բացի այլ պրոբլեմներից, որոնց բախվում են ձմռանը ծնված մարդիկ, նրանց մոտ զգալիորեն մեծ է նաև շիզոֆրենիայի, երկբևեռ խանգարման, ՍԱԽ-ի և դեպրեսիայից տառապելու ռիսկերը: Սա տհաճ փաստ է, բայց այն փոխհատուցվում է դրական կողմերով:

Ձմռանը ծնված երեխաները պակաս դյուրագրգիռ են, քան աշնանը ծնվածները: Ավելին, ըստ 2015-ի 300 հայտնի մարդկանց մոտ փոքր ուսումնասիրության, հունվարը և փետրվարը ծննդյան համար ամենահարմար ամիսներն են, եթե ցանկանում եք հայտնի դառնալ: Ձմռան այս հատվածում ծնվածները ցույց են տալիս ամենամեծ ստեղծագործականությունն ու հնարամտությունը:

Այս ամենը չի նշանակում, որ ծնողները պետք է հաշվարկեն երեխայի ծննդյան ժամանակը տարվա որոշակի ժամանակահատվածում: Եվ այս ամենը չի նշանակում, որ ծննդյան ամիսը ամեն ինչ որոշում է: Մարտին ծնվում են շատ քմահաճ հոռետեսներ, իսկ հոկտեմբերին՝ ծայրաստիճան անհավասարակշիռ երեխաներ: Ի վերջո, ձեր անհատականությունը շատ ավելի քիչ կապ ունի ձեր ծննդյան սեզոնի հետ, քան այն բանի հետ, ինչ դուք ապրում եք ձեր կյանքի բոլոր հաջորդ ժամանակահատվածներում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ