Քաղցկեղի ախտանիշները կարող են անորոշ լինել եւ հաճախ սխալմամբ վերագրվել ավելի քիչ լուրջ հիվանդությունների:
Հատուկ «МедикФорум»-ի համար ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը նշել է քաղցկեղի երկու «ընդհանուր» ախտանիշ, որոնք կարելի է «շոշափել»:
Քաղցկեղը նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ անոմալ բջիջներն անվերահսկելիորեն բաժանվում են, ներթափանցում եւ ոչնչացնում օրգանիզմի նորմալ հյուսվածքները:
Այս գործընթացը կարող է դժվար լինի դադարեցնել, եթե չբուժվի:
Ախտանիշների վաղ հայտնաբերումը գոյատեւման հնարավորությունները մեծացնելու բանալին է:
Սակայն քաղցկեղի ախտանիշները կարող են բազմազան եւ ոչ սպեցիֆիկ լինել, ինչը նշանակում է, որ դրանք հաճախ աննկատ են մնում:
«Այտուցը կամ կոշտացած հատվածը, որը կարելի է շոշափել մաշկի տակ, քաղցկեղի ընդհանուր նշան է, որին պետք է ուշադրություն դարձնել: Պետք է լուրջ վերաբերվել մարմնի ցանկացած մասում մշտական ուռածությանը եւ այտուցներին»,- ասում է ուռուցքաբան Վորոբյովը։ «Սա ներառում է պարանոցի, թեւատակերի, փորի, աճուկի, կրծքի կամ ամորձիների ցանկացած ուռածության»:

Կոշտուկները կապված են քաղցկեղի մի շարք տեսակների հետ:
Պարանոցի կողքի, թեւատակերի կամ աճուկի վրա ուռուցքը, որը չի իջնում, կարող է վկայել ոչ հոջկինյան լիմֆոմայի մասին:
Ոչ հոջկինյան լիմֆոման քաղցկեղի մի տեսակ է, որը զարգանում է լիմֆատիկ համակարգում:
Կրծքում կոշտությունը կարող է ինչ-որ լուրջ բանի, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել:
Ամորձիներում կոշտուկները կարող են վկայել ամորձիների քաղցկեղի մասին:

Քաղցկեղի ընդհանուր նշաններն են՝
- Հոգնածությունը
- Քաշի փոփոխությունները, ներառյալ չկանխամտածված կորուստը կամ ավելացումը
- Մաշկի փոփոխությունները, ինչպիսիք են մաշկի դեղնությունը, մգանալը կամ կարմրելը, չապաքինվող վերքերը կամ առկա խալերի փոփոխությունները
- Աղիների կամ միզապարկի աշխատանքի փոփոխությունները
- Մշտական հազը կամ շնչառության դժվարանալը
- Կուլ տալու դժվարությունը
- Խռպոտությունը
- Ուտելուց հետո մշտական մարսողության խանգարումը կամ դիսկոմֆորտը
- Մկանների կամ հոդերի մշտական անբացատրելի ցավը
- Մշտական անբացատրելի տենդը կամ գիշերային քրտնարտադրությունը
- Անբացատրելի արյունահոսությունը կամ կապտուկը։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
