Կնոջ բնավորությունը՝ եղունգների լաքի միջոցով

Եղունգների լաքը կարող է պատմել ձեր բնավորությանմասին ավելին, քան դուք կարծում եք:

Իհարկե, եղունգների լաքի միջոցով ճշտորեն որոշելը կնոջ բարդ էությունը անհնար է, այնուհանդերձ, որոշակիորեն կարելի է բացահայտումներ անել:

Բացի այդ, եղունգների մասնագետները միշտ պատրաստ են խորհուրդ տալ, թե ինչպես է ձեր նախընտրած մանիկյուրի երանգը համապատասխանեցնել ձեր հագուստի ոճին:

Վարդագույն

Բարբի ոճի մեջ վառ վարդագույնը խոսում է այն մասին, որ դուք քաջ եք, սեքսուալ առումով հանգիստ և շքեղության նկատմամբ ոչ անտարբեր:

Դեղին

«Կանայք, ովքեր նախընտրում են դեղին լաքը, բոհեմական ռոքերներ են», -ասում է եղունգների կոսմետիկայի փորձագետ Ջիջեր Ջոնսոնը: Մասնագետը խորհուրդ է տալիս համատեղել դեղինը փոքրիկ սև շրջազգեստի և ջինսե շորտերի հետ:

Մարջանագույն և նարնջագույն երանգներ

Այս երանգներն ամռանը միշտ նորաոճ են: նյույորքյան SPA Jin Soon Natural Hand and Foot Spa-ի տնօրեն Ջիլ Սուն Չոյի խոսքերով՝ կանայք, ովքեր սիրում են նարնջագույն եղունգների լաք կամ երջանիկ են կամ շատ են ցանկանում երջանիկ լինել: Նրանց կարգախոսն է․ «Կյանքը կարճ է, չարժե ժամանակ կորցնել»:Ամառային թեթև շրջազգեստի հետ նարնջագույն լաքը գլամուր և կոկիկ տեսք է տալիս, իսկ պեդիկյուրի համար առավել հարմար է բաց դեղձի գույնի երանգը:

Նեոնային կանաչ կամ երկնագույն

Բաց կանաչ և երկնագույն լաք ընտրող կանայք շարժուն են, սիրում են խոսել և շփվող են: Եթե նման կինը աշխատում է գրասենյակում, ապա համոզված եղեք, նա ճշտորեն չի հետևի հագուսի գրասենյակային ոճին: Սովորաբար նրանք լավատես են ու անմիջական և գերադասում են աշխատել մեդայի ոլորտում:

Թափանցիկ սպիտակ

«Կինը, ով ընտրում է թափանցիկ սպիտակ լաքային երանգ, որը երկար է պահպանվում, ինքնավստահ է, գիտի, թե ինչ է ուզում, և նրան հեշտ չէ ստիպել փոխել իր կարծիքը»,-այսպես է կարծում է Essie Cosmetics ապրանքանիշի հիմնադիր Էսսի Վանգարտենը: Այս տոները հարմար են ձեռքերի եղունգների համար, իսկ ոտքերի եղունգներին դրանք գեղեցիկ տեսք կունենան, եթե ոտքերը մուգ մաշկ ունենան կամ արևի լոգանք ստացած լինեն:

Բաց վարդագույն

Այս գույնի եղունգների լաքը ընտրում են պահպանողական կանայք` կարծում է Էսսի Վանգարտենը: Այս գույնը շատ նրբագեղ է և նախատեսված է կարիերային մեծ կարևորություն հատկացնող կանանց համար, այն զուսպ և միաժամանակ կանացի տեսք ունի: Ընտրելով այս երանգը եղեք ինքներդ ձեզ հավատարիմ և գնացեք մինչև վերջ՝ հագնելով կիսաշրջազգեստ, իրանը գրկող կոստյում կամ երեկոյի սև շրջազգեստ՝ մեկ շարք մարգարիտներով:

Կարմիր

Շքեղություն, ուժ և ռոմանտիկա՝ ահա այն կանանց բնութագիրը, ովքեր գերադասում են կարմիր եղունգների լաքը: Նման կինը ուզում է ցույց տալ, որ ինքը բաց է, գուցե սիրահարված և գնում է ժամադրության:

Ոսկեգույն

Այս գույնը նախընտրում են նորաձևության գիտակները, ովքեր կարող են անգամ այդ մասին խորհուրդներ տալ մյուսներին: Մասնագետները խորհուրդ են տալիս այդ լաքը օգտագործել ջինսեր կրելիս:

Մանուշակագույն և բորդո

Այս գույնն ընտրող կինը պատրստ է ամեն ինչի սահմանն անցնել: Այն հարմար է և ժամանակակից և գործարար կնոջ համար: Մանուշակագույնի առավել մուգ երանգները հարմար են երեկոյաների, իսկ առավել վառ և բաց երանգները`ցերեկային հանդիպումների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը