Ինչի՞ մասին են լռում կանայք

Տղամարդիկ վստահ են, որ կանայք լռել չգիտեն, որ նրանք գաղտնիքներ պահել չեն կարողանում:

Սակայն արդյո՞ք դա այդպես է:

Եվ արդյոք կա՞ն բաներ, որ տղամարդիկ այդպես էլ չեն լսում իրենց սիրելիներից:

Ինչի՞ մասին են լռում կանայք:

Հիշում ե՞ք «Լռությունը համաձայնության նշան է» ասացվածքը: Իսկ դա որոշ չափով ճիշտ է, եթե չի վերաբերվում կանանց: Չէ՞ որ մենք երբեմն լռում ենք ոչ թե որովհետև համաձայն ենք, այլ որովհետև ինչ-որ բան մեր սրտով չէ: Սառը մեծամտությամբ համեմված ցուցադրական հպարտ լռություն. ահա թե ինչպես ենք մենք պատասխանում մեզ վիրավորող ու նեղացնող մարդկանց: Մենք լռում ենք նաև այն ժամանակ, երբ չենք ուզում ավելորդ անգամ անհանգստություն պատճառել մեր սիրելիներին:

Սակայն կան բաներ, որոնց մասին ոչ մի կին չի ցանկանում խոսել… Տեսնենք-տեսնենք…

Տարիք, քաշ, կրծքի չափս: Առաջին հերթին` կրծքի չափսը շատ լավ երևում է: Իսկ հետո պարտադիր չէ իմանալ, թե սիրելին քանի կիլոգրամ է կշռում:

Նախկին ընկերների քանակը: Հիմարություն է խանդի ավելորդ առիթ տալը: Եվ հետո ընկերների մեծ քանակը հպարտանալու առիթ չէ, ընդհակառակը: Չէ՞ որ ցանկացած տղամարդ երազում է լինել առաջինն ու միակը կնոջ կյանքում: Կամ գոնե երկրորդը, սակայն ամենա-ամենան:

Դավաճանություն: Առանց մեկնաբանության: Հետո մենք երբեք չենք խոստովանում, որ սարսափելի խանդում ենք մեր տղամարդուն: Չէ՞ որ դա նշանակում է, որ մենք անինքնավստահ ենք: Իսկ մենք իրականում այդպիսին չենք, պարզապես շատ ենք սիրում մեր տղամարդանց:

Մենք չենք խոստովանում նաև, որ վախենում ենք կորցնել մեր սիրելի տղամարդուն, որովհետև «կորցնողը միշտ նա է, ինչ էլ լինի»:

Մենք համառորեն լռում ենք այն մասին, որ չենք հավանում նրա ընկերներին, մայրիկին, շանը: Այսինքն լռում են միայն մեզնից ամենաուժեղները: Քանի որ ամեն մեկը չի կարող թաքցնել իր հակակրանքը: Դա հատուկ արվեստ է:

Մենք չենք խոստովանում, որ այլ տղամարդկանց հետ սիրաբանելիս մենք միայն մեր տղամարդու մասին ենք մտածում և անում ենք դա, որպեսզի նա խանդի:

Ոչ մի տղամարդ երբեք չի լսի իր կնոջից հետևյալ արտահայտությունը. «Դու արժանի չես իմ հոգատարությանը»: Նախ դա կնշանակի, որ կինը սխալ է թույլ տվել, հետո որ տղամարդու մայրը ճիշտ էր:

Երբ մենք ասում ենք, որ ամեն ինչ լավ է, դա իրականում նշանակում է, որ ամեն ինչ վատ է, իսկ պատճառն ավելին քան ակնհայտ է, պարզապես տղամարդը չի նկատում դա կամ չի ցանկանում նկատել:

Գրեթե ամեն կին ունի իր պահուստային փողը` սև օրվա գումար: Մարդ ես, մեկ էլ տեսար…

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)