Մասնագետները նշել են աղիների քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը հաճախ է անտեսվում

Աղիների քաղցկեղը շատ վտանգավոր հիվանդություն է, որի բուժման արդյունավետությունը կախված է դրա վաղ ախտորոշումից, քանի որ ժամանակին հիվանդությունը չախտորոշելու դեպքում բուժումը կարող է անարդյունավետ լինել։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են զգոն լինել, պարբերաբար բուժզննում անցնել և անուշադրության չմատնել խնդրի մասին հուշող ախտանշանները, քանի որ միայն այդ դեպքում կհաջողվի հայտնաբերել հիվանդությունը զարգացման վաղ փուլերում և միջոցներ ձեռնարկել դրանից ազատվելու համար։ Սակայն խնդիրն այն է, որ աղիների քաղցկեղը կարող է դրսևորվել ոչ շատ ակնհայտ ախտանշաններով, ուստի շատերը դրանք անգամ չեն նկատում կամ վերագրում են այլ խնդիրներին, ինչի հետևանքով հիվանդությունն ախտորոշվում է չափազանց ուշ։ Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են կոլոռեկտալ քաղցկեղի մասին հուշող այն ախտանշանը, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Ինչպես գրում է Medicalxpress պարբերականը, այս հիվանդության մասին հուշող և հաճախ անտեսվող ախտանշաններից մեկը կարող է լինել արյան մեջ երկաթի ցածր մակարդակը, որը կարող է հանգեցնել սակավարյունության (անեմիա) զարգացման։ Այս խանգարումը սովորաբար հայտնաբերվում է արյան հետազոտության շնորհիվ, սակայն կան նաև որոշ արտաքին ախտանշաններ, որոնք կհուշեն դրա մասին։

Մասնագետների խոսքով՝ արյան մեջ երկաթի ցածր մակարդակը բավական վտանգավոր ախտանշան է, որը կարող է պայմանավորված լինել առողջական մի շարք խնդիրներով, այդ թվում՝ աղիների չարորակ ուռուցքով։ Այս տարրի մակարդակը ստուգելու համար կարելի է արյան անալիզ հանձնել, իսկ կասկածների դեպքում մասնագետը կարող է նշանակել նաև կղանքի անալիզ դրանում արյան հետքերը ստուգելու համար, ինչպես նաև կոլոնոսկոպիկ հետազոտություն հնարավոր ուռուցքը հայտնաբերելու համար։

Քաղցկեղի այս տեսակով պայմանավորված երկաթի ցածր մակարդակը կարող է դրսևորվել տարբեր ախտանշաններով, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Այս խնդրի դեպքում կարող է նկատվել անբացատրելի սաստիկ հոգնածություն ու մաշկի գունատություն, ինչպես նաև գլխապտույտ, որը հաճախ ի հայտ է գալիս նստած կամ պառկած դիրքից կագնելու դեպքում։

Մասնագետները նախազգուշացնում են, որ մինչ վերջերս համարվում էր, որ աղիների քաղցկեղը որպես կանոն ախտահարում է 50 տարեկանից բարձր անձանց, սակայն վերջին տարիներին նկատվում է հիվանդության «երիտասարդացման» միտում, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։ Վիճակագրական տվյալներով՝ վերջին տարիներին այս հիվանդությունը 9%-ով ավելի հաճախ է ախտորոշվում երիտասարդ անձանց մոտ։

Հիվանդության զարգացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին խուսափել դրան նպաստող ռիսկային գործոններից։ Քաղցկեղի այս տեսակի զարգացման հավանականությունը բարձրանում է ավելորդ քաշի, վերամշակում անցնած մթերքի գործածության, ալկոհոլի գործածության ու ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում, ուստի այս գործոնների առկայության դեպքում հարկավոր է շատ ավելի զգոն լինել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը