Ի՞նչն է եղել Արցախում պայթյnւնի պատճառը․ պատմում է ականատեսը

«Ֆուտբոլի դաշտի չափ մեծ տարածք է եղել, որի ներքևի մաս աստիճաններ էին տանում․ մարդիկ հերթով իջնում էին ու տարաները լցնում։ Վերևում էլ մարդիկ հորից դույլով բենզին էին բարձրացնում, ինձ շատ պետք չէր, դրա համար վերևում էի հերթ բռնել, համ էլ չէի ուզում իջնել ու շնչել այդ ամենը։ Ով ծխում էր, տղաները միանգամից ուղարկում էին փշալարի մյուս կողմ։ Մի պահ տեսա, որ փշալարի մյուս կողմում մի երեք հոգի ծխում են, բայց դե նրանք հեռու էին»,- ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Խաչատուր Հայրիյանը, որը երեկ Ասկերանի շրջանում գտնվող վառելիքի պահեստի պայթյունի ականատեսն է դարձել։ Այս օրերին Արցախից Հայաստան տեղահանվող քաղաքացիները փորձում են վառելիքի հարց լուծել։

Խաչատուրը ասում է, որ ռեզերվուարի վերևում երկու անցք կար՝ մեկը օդափոխանակման համար, մյուսը՝ հորի․ «Հերթը արդեն ինձ էր հասնում և մի պահ օդափոխանակման անցքը օդը ներս քաշեց, հետո հասկացա, որ դա պայթյունի սկիզբն էր, միանգամից պայթեց ու մարդկանց շպրտեց տարբեր ուղղություններով»։

Ըստ ականատեսի՝ դրանից հետո բռնկում տեղի ունեցավ․ «Երբ սկսեց բոլորին նետել, մեկին գրկեցի, որ շատ հեռու չշպրտի։ Պայթյունների դադարից հետո տղաներից մեկը սկսեց գոռալ՝ հեռո՛ւ անցեք, ամեն ինչ պայթում է։ Մեջտեղում կրակ էր և մտածեցինք, որ եթե բոլոր հորերից կրակ դուրս գա, մնալու ենք այստեղ։ Թե ոնց անցանք փշալարերի արանքով՝ ես էլ չեմ հասկանում։ Արդեն կրակ կար, բայց պայթյուններ չկային»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)