«Անհրաժեշտ է խաղաղ օրերին կանխատեսել ամեն բան, ինչ կարող է օգտակար լինել պատերազմի ժամանակ»․ 20 ասույթ խաղաղության մասին

zNews-ը հավաքել և ձեր ուշադրությանն է ներկայացնում 20 ասույթ խաղաղության մասին։

1. Խաղաղության հասնում են լոկ այն դեպքում, եթե կարողանում են այն պարտադրել: Գուրմոն

2. Քաղաքակրթությունը հակասությունների լուծման խաղաղ ուղիների անդադար որոնումն է, խաղաղության համընդհանուր ձգտումը: Էսքոլի

3. Խաղաղության երևութականությունն ավելի վտանգավոր է դարձնում պատերազմը: Կլավդիանոս

4. Խաղաղության գաղափարն աշխարհի բոլոր ազգերի սեփականությունն է: Իբրև բարձրագույն բարիք՝ նրանք խաղաղություն են պահանջում: Հյուգո

5. Անհրաժեշտ է խաղաղ օրերին կանխատեսել ամեն բան, ինչ կարող է օգտակար լինել պատերազմի ժամանակ: Պուբիլիոս Սիրոս

6. Յուրաքանչյուր պայմանագիր ավելի շատ ժամանակավոր դադար է, քան իսկական խաղաղություն: Ժան Ժակ Ռուսո

7. Ոչ ոքի արյունը չթափել, անդորր ու խաղաղություն ապահովել ողջ աշխարհում. ահա բարձրագույն խիզախությունը: Սենեկա Կրտսեր

8. Աշխարհում համընդհանուր խաղաղություն կտիրեր, եթե չլինեին «իմ» և «քո» հասկացությունները: Ֆիլդինգ

9. «Ակն ընդ ական»-ը միայն կկուրացնի ողջ աշխարհին: Մահաթմա Գանդի

10. Խաղաղությունը ժպիտից է սկսվում: Մայր Թերեզա

11. Անհնար է ուժով խաղաղություն պահպանել: Խաղաղությունը հաստատվում է փոխըմբռնման շնորհիվ: Էյնշտեյն

12. Ես հրաժարվում եմ ընդունել այն տեսակետը, որ մարդկությունն այնքան սերտորեն է կապված ռասիզմի և պատերազմի անաստղ կեսգիշերին, որ խաղաղության պայծառ արշալույսը երբեք չի կարող իրականություն դառնալ: Ես հավատում եմ, որ անզեն ճշմարտությունն ու սերն են որոշիչ դեր խաղալու: Մարտին Լյութեր Քինգ

13. Խաղաղությունը հակամարտության բացակայությունը չէ, այլ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կարողությունը: Ռոնալդ Ռեգան

14. Խաղաղությունը հազարավոր մղոնների ճանապարհորդություն է և այն պետք է անցնել քայլ առ քայլ: Լինդոն Ջոնսոն

15. Մենք երբեք չենք կարող խաղաղություն գտնել արտաքին աշխարհում, քանի դեռ խաղաղություն չենք հաստատել մեր իսկ ներսում: Դալայ Լամա

16. Եթե ցանկանում ես հաշտություն կնքել թշնամուդ հետ, պետք է աշխատես նրա հետ: Այդ դեպքում նա դառնում է քո գործընկերը: Նելսոն Մանդելա

17. Նրանք, ովքեր անհնար են դարձնում խաղաղ հեղափոխությունը, այս կերպ անխուսափելի կդարձնեն բռնի հեղափոխությունը: Ջոն Քենեդի

18. Հազարավոր փուչ բառերի փոխարեն ավելի լավ է արտաբերել մեկ բառ, որը խաղաղություն կբերի: Բուդդա

19. Խաղաղություն գտնում են ոչ թե փորձելով խուսափել խնդիրներից, այլ խիզախորեն բախվելով դրանց: Խաղաղություն գտնում են ոչ թե հերքման, այլ հաղթանակի մեջ:

20. Ես նախընտրում եմ խաղաղություն, սակայն եթե անհաշտություններ են լինելու, թող որ դրանք լինեն իմ օրոք, որպեսզի երեխաներս խաղաղության մեջ ապրեն: Թոմաս Փեյն

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը
Հետաքրքիր ԱՌԱԿ կանանց ագահության մասին
6 միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար
9 բան, որ տղամարդիկ ցանկանում են անկողնում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը
Հետաքրքիր ԱՌԱԿ կանանց ագահության մասին
6 միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար
Խաղում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»․ Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել գոնե 7 հարցի
9 բան, որ տղամարդիկ ցանկանում են անկողնում
Միայն տատիկիս հաջողվեց լուծել այս դպրոցական խնդիրը․ Դուք կկարողանա՞ք դա անել
Երբեք մի՛ խնդրեք այս բաները տղամարդուց, նույնիսկ եթե խենթի պես սիրում եք նրան