Ո՞ւր է անհետանում մեր ուղեղը, երբ սիրահարվում ենք

2010թ.-ին հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը հարցում է անցկացրել ու պարզել ` որոնք են ռուսաստանցիների համար ամենակարևոր արժեքները: Առաջին տեղում ընտանիքն է `97%, որին հետևում է ընկերությունը, սերն ու քաղաքական դրությունը երկրում: Սեքսը նախավերջին տեղում է, զիջելով միայն կրոնին:

Արդյոք սա խոսում է բարոյական սկզբունքների մասին, թե հարցվածներն անկեղծ չեն եղել ու ցանկացել են իրենց լավ կողմից ցույց տալ: Որովհետև հորմոնները, որոնք պատասխանատու են մեր հույզերի ու ցանկությունների համար, տեսականորեն պետք է որ ավելի մեծ ազդեցություն ունենան մեզ վրա, քան օրինակ` քաղաքական խաղերն ու երկրում տիրող իրավիճակը: Այդպես չէ՞:

2004թ.-ին ամերիկացի հետազոտողներ Լիմն ու Յանգը արտասովոր փորձարկում են արել, որը կփոխեր մեր վերաբերմունքը սիրո հանդեպ, եթե մենք հակված չլինեինք այն չափից ավելի ռոմանտիկ ընդունելու:

Microtus Ocrogaste տեսակի փորձամկներին ներարկել են վազոպրեսին ու օկսիտոցին հորմոններ ու հետևել են կրծողների վարքին: Կրծողների այս տեսակը մյուսներից տարբերվում է նրանով, որ առաջին զուգավորումից հետո սեռական զուգընկերներ են դառնում հետագա ամբողջ կյանքի համար:

Օքսիտոցինը որևէ ազդեցություն չունեցավ արական սեռի կրծողների վրա, իսկ իգական սեռն անմիջապես փորձեց մեկ այլ արական սեռի կրծողի հետ զույգավորվել: Վազոպրեսինը հակառակ ազդեցություն ունեցավ. Իգական սեռի կրծողները ներարկմանը չարձագանքեցին, իսկ արական սեռի փորձամկներն անմիջապես սիրահարվեցին:
Այս փորձը միանգամից 2 բան ցույց տվեց. որքան քիչ բան գիտենք սիրո մասին և որ սերը, իչնպես և մյուս զգացմունքները` վերահսկելի են քիմիայի միջոցով:

Ի՞նչ է սերը գիտական տեսանկյունից

Սերն անմիջականորեն կապված է հորմոնների հետ: Դրանց են դասվում օքսիտոցինը, վազոպրեսինը, սերոտոնինը, տեստոստերոնը, էստրոգենն ու ադրենալինը: Յուրաքանչյուրը պատասխանատու է մեր օրգանիզմի առանձին ռեակցիաների համար, որը մենք որպես կանոն վերագրում ենք սիրահարվածությանը:

1.     Ադրենալինը պատասխանատու է արյան ճնշման համար, դրա չափազանց բարձր մակարդակն ավելացնում է սթրեսն ու լարվածությունը` սրտին ստիպելով ավելի արագ բաբախել:

2.     Դոպամինն իր հերթին պատասխանատու է այն զգացմունքի համար, որը մենք այդքան շատ ենք սիրում. Հաճույք, թեթև գլխապտույտ, հիացմունք ու երևակայական թևեր մեջքի հետևում:

3.     Սերոտոնին, ավելի ստույգ` դրա պակասը, պատասխանատու է այն դեպքերի համար, երբ մենք չեն կարողանում սիրելիին հանել մեր գլխից:

4.     Տեստոստերոնը պատասխանատու է գրավչության համար: Որքան բարձր է Տեստոստերոնի մակարդակը, այդքան ավելի գրավիչ է տղամարդը կնոջ համար և հակառակը :

Պե՞տք է ամաչենք մեր զգացմունքներից: Չեմ կարծում:  Այդ ամենն ուղղակի քիմիական ռեակցիաների փունջ է, որոնք տեղի են ունենում ձեր օրգանիզմում:

Ի՞նչ է հարկավոր սիրահարվելու համար

Ավելի քիչ բան, քան դուք կարծում եք: 1997թ-ին Արթուր Արոնը անծանոթ զույգի ստիպել է սիրահարվել: Նա 36 հարցից բաղկացած հարցաշար է տվել և անծանոթները պետք է պատասխանեին 45 րոպեի ընթացքում: Ինտիմության մակարդակն աճում էր յուրաքանչյուր հարցին զուգահեռ: Բացի այդ անծանոթները պետք է միմյանց աչքերի մեջ նայեին յուրաքանչուր հարցից հետո, լուռ, 4 րոպե շարունակ:

Բացի այդ անծանոթները պետք է միմյանց աչքերի մեջ նայեին յուրաքանչուր հարցից հետո, լուռ, 4 րեպո շարունակ:

Անծանոթները, որոնք սենյակ էին մտել տարբեր դռներից ու միմյանց առաջին անգամ տեսել էին փորձի սենյակում, այդ սենյակից դուրս եկան սիրահարված, 6 ամիս անց ամուսնացան:

Ինչո՞ւ ենք հիմարանում, երբ սիրահարվում ենք

Հիշում ես` ինչպես ես քեզ պահում, գեղեցիկ օրիորդի հետ խոսելիս: Լեզուդ փաթ է ընկնում, զգացողություն ունես, որ հիմար բաներ ես խոսում: Դու մենակ չես:

2009թ.-ին Սեյնս Նոթսն ու Ռադբոու համալսարանի նրա գործընկերները հետազոտություն անցկացրին,  որի ընթացքում հետազոտության մասնակից տղամարդկանց առաջարկում էին շփվել գեղեցիկ կանանց հետ: Զրույցից առաջ և հետո ստուգվում էին տղամարդկանց մտավոր ունակությունները: Կանանց հետ շփվելուց հետո մտավոր ունակությունների մակարդակի ցուցանիշն էապես ցածր էր, կանանց դեպքում` ցուցանիշները մնում էին անփոփոխ:

Այս և բազմաթիվ այլ թեստեր վերահաստատում են, որ մենք չենք կարող հակադրվել բնությանն ու արգելափակել մեր զգացմունքները: Գիտությունը հաստատում է, որ սերը, սեքսն ու կապվածությունը կախված են կենսաբանությունից ու քիմիայից: Այդուհանդերձ, սերը չի կորցնում իր հմայքը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մանկական հանելուկներ, որոնց վրա նաև մեծերն են գլուխ ջարդում
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
Սննդամթերքի տեսակներ, որոնցից պետք է զերծ մնալ երեկոյան ժամերին
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո
Քաղցկեղի ամենատարածված տեսակները կանանց մոտ
Ապացուցեք, որ չեք մոռացել այն ամենը, ինչ սովորել եք դպրոցում
Գլխացավի տեսակներ, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի
ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ