8 բան, որոնք երբեք չի կարելի անել ամուսնության մեջ

Սիրո մեջ, ինչպես ցանկացած այլ բնագավառում, կարևոր է պահպանել ինքնությունը:

Հոգեբան և «Տիեզերքի հետ նույն ալիքի վրա» գրքի հեղինակ (AST հրատարակչություն) Լուսյա Լեսենկովան գիտի, թե ինչպես խոսել մարդկանց միջև հարաբերություններում ամենադժվար խնդիրների մասին պարզ, հեգնական և անկեղծ:

Նա կարծում է, որ պետք չէ սեփական կյանքի վերահսկողությունը փոխանցել նույնիսկ ամենասիրելի, մտերիմ մարդուն։

Մի դավաճանեք ձեր երազանքին։ Այն ձեր առաջնորդող լույսն է, որը ձեզ ուժ, էներգիա և հավատ է տալիս: Եթե սկսեք ապրել հանուն ուրիշի՝ դուք այլևս չեք լինի։

Մի փոխեք ձեր տեսքն ու ճաշակը։ Քանի որ նա հենց այդպիսին է հանդիպել ու հետաքրքրվել ձեզնով, իրավունք չունի ձեր արտաքինում փոփոխություններ պահանջել։ Եթե նրան թվում է, որ պետք է կրեք միայն բարձրակրունկներ և շքեղ գանգուրներ ունենաք, իսկ ձեզ դուր է գալիս առօրյա ոճը, կանգ առեք ու մի դավաճանեք ձեզ։ Դուք բոլոր իրավունքներն ունեք որոշելու, թե ինչպես է ձեզ համար ավելի լավ և հարմարավետ:

Մի դավաճանեք ձեր բարոյական սկզբունքներին: Կառչեք ձեր սեփական կանոններից և թույլ մի տվեք, որ դրանք խախտվեն, արժեզրկվեն կամ ծաղրվեն:

Մի կտրվեք ձեր ընկերներից: Ձեր ընկերներն այն հարստությունն են, որը ձեռք եք բերել նախքան նրան հանդիպելը: Տղամարդն իրավունք չունի ձեզ զրկել դրանից։ Նա կարող է դուր չգալ ձեր ընկերներին և ընկերուհիներին, բայց նրանք ձերն են. նրանց հետ հարմարավետ է, զվարճալի և լավ: Մի կտրեք կապը նրանց հետ։

Թույլ մի տվեք ձեզ վերահսկել: Դուք փոքր աղջիկ չեք։ Թույլ մի տվեք որևէ մեկին կասկածի տակ դնել ձեր գործողությունները և կազմակերպել հարցաքննություններ:

Մի հրաժարվեք ձեր հոբբիից: Անընդհատ մի չեղարկեք ձեր սիրելի զբաղմունքը՝ հանուն հանդիպումների և նրա հետ լինելու հնարավորության։ Հակառակ դեպքում կկորցնեք ինքներդ ձեզ: Դուք պետք է ունենաք հետաքրքրություններ, որոնք ձեզ աշխուժություն և էներգիա են տալիս։

Մի փորձեք պատճենել ինչ-որ մեկի ընտանիքը: Պետք չէ ծնողական ընտանիքի ուղին տեղափոխել ձեր սեփական հարաբերություններ: Նաև՝ մի նախանձեք ուրիշների ընտանիքներին, որոնք արտաքուստ կարող են «կատարյալ» թվալ։ Գլխավորն այն է, որ երկուսդ էլ ձեզ հարմարավետ զգաք։

Մի վարժվեք ամեն ինչում նրան զիջելուն։ Միշտ ձգտեք փոխզիջում գտնել կամ ողջամտորեն պաշտպանել ձեր տեսակետը: Գտեք բանակցելու եղանակներ և ուղիներ՝ չվնասելով ձեր «ես»-ը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)