«Язык любви». Որն է Ձեր և Ձեր զուգընկերոջ սիրո լեզուն

Քիմիկոսները սիրո բանաձեւ են մշակել, բժիշկները դա բացատրում են հորմոնների միջոցով, աստղագուշակները՝ աստղերի, թվաբանները՝ թվերի միջոցով, իսկ ի՞նչ են ասում ավելի սովորական սահմանումները:

Նկատե՞լ եք, որ հարաբերություններում ձեզ բոլորովին այլ կերպ եք դրսեւորում՝ կախված նրանից, թե ինչպիսին է ձեր զուգընկերը։ Հարաբերությունները միշտ վերաբերում են երկու մարդկանց, եւ դա միշտ փոխադարձ ազդեցության մասին է: Մենք հաշվի ենք առնում դիմացինի շահերը, դառնում ենք ավելի ճկուն եւ հարմարվող, պատրաստ փոխզիջումների։ Բայց ի՞նչ է պատահում, երբ զուգընկերը, ինչպես իրեն թվում է, լայն ժեստեր է անում, իսկ մենք չենք կարողանում գնահատել դրանք: Դիսոնանս կա հասկանալու, թե ինչպես է արտահայտվում սերը, քանի որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր սիրո լեզուն:

Ձեր զուգընկերոջ եւ ձեր սիրո լեզվի իմացությունը կարող է ոչ միայն բարելավել հարաբերությունները, այլեւ օգնել հասկանալու, թե սիրո արտահայտման որ եղանակներն են ամրացնում ձեր հարաբերությունները: Մենք վերլուծում ենք սիրո լեզվի տեսակները:

Սիրո արտահայտումը խոսքերով

Սա սիրո մի տեսակ է, երբ զուգընկերը կարիք ունի անընդհատ քնքշության եւ աջակցության խոսքեր լսելու:

Բոլորին հայտնի է, որ «կանայք ականջներով են սիրում», բայց տղամարդիկ կանանցից ոչ պակաս գնահատում են անկեղծ սիրո խոսքերը։ Զրույցներ տարբեր թեմաներով, բազմաթիվ քննարկումներ եւ պատմություններ, հաճոյախոսություններ՝ այն ամենը, ինչ մենք արտահայտում ենք բանավոր, հարաբերությունների անբաժանելի մասն են: Երբեմն ճիշտ խոսքերը եւ պերճախոս արտահայտվելու ունակությունը կարող են զուգընկերոջը սեր արտահայտելու լավագույն միջոցը լինել: Միեւնույն ժամանակ, պարտադիր չէ լինել բանաստեղծ կամ հմուտ բանախոս, երբեմն բավական է չվախենալ զգացմունքները բառերով արտահայտելուց, որպեսզի զուգընկերդ դա գնահատի։

Նվերներ տալը

Շատերի համար նվերների տեսքով ուշադրության նշանները զուգընկերոջ սիրո ապացույցն են։ Երբ մենք սիրում ենք ինչ-որ մեկին, մենք ուզում ենք նրան տալ մեր ժամանակը, էներգիան, ուշադրությունը, այդ թվում՝ գումարը:

Շատերի համար նվերները սիրո խորհրդանիշ են, քանի որ դրանք ցույց են տալիս մի իրավիճակ, երբ զուգընկերը հիշել է իր սիրո առարկան եւ ցանկացել է նրան ինչ-որ նվեր տալ, ինչը նշանակում է, որ նա ջանքեր է գործադրել դրա համար: Նույնիսկ առանց պատճառի ծաղկեփունջը, ձեր սիրելիի սիրելի հյուրասիրությունը կամ ձեր զուգընկերոջ մասին հիշեցնող փոքրիկ կախազարդը կարող է դառնալ նրա հանդեպ ձեր սիրո խորհրդանիշը:

Գործողությունները եւ աջակցությունը

 

Գործողությունները եւ աջակցությունը սիրո լեզուն են, որոնց դեպքում կարեւոր է զուգընկերոջ՝ ոչ միայն խոսքով, այլեւ կոնկրետ արարքներով օգնելու կարողությունը: Տնային գործերը կիսելը, միջոցառման կազմակերպմանն օգնելը, երեխային կամ ընտանի կենդանուն խնամելը՝ այս ամենը սիրո չափազանց կարեւոր դրսեւորումներ են զուգընկերոջ հանդեպ, որոնք արտահայտվում են կոնկրետ գործողություններով եւ արարքներով:

Հպումները

Գրկախառնություններ եւ համբույրներ, ցանկացած ֆիզիկական շփում սիրելիի հետ դառնում է ավելին, քան պարզապես հպում: Կան մարդիկ, որոնց համար հպումը շատ ավելի մեծ դեր է խաղում։ Նրանց համար կարեւոր է, որ դժվարին պահերին զուգընկերն իրենց ոչ թե նվերներ բերի, գեղեցիկ ու ոգեւորիչ ելույթներ ունենա, անմիջապես խնդրի լուծում առաջարկի, այլ պարզապես գրկի։ Այս սիրո լեզուն դրսեւորվում է նաեւ հասարակության մեջ նրա վարվելակերպում: Ձեռք բռնելը, զուգընկերոջը գրկելը, համբուրվելը, շոյելը մարդկանց հանդեպ սեփական զգացմունքների հիմնական եւ պարտադիր դրսեւորումներ են։

Առաջնահերթություններ

Շատերի համար սիրո առանցքային դրսեւորումներից է այն համոզմունքը, որ նա առաջնահերթություն է զուգընկերոջ համար: Սա դրսեւորվում է մարդուն ժամանակ տրամադրելու պատրաստակամությամբ։ Մինչ մեկը չեղյարկում է ձեզ հետ հանդիպումը աշխատանքի/անձրեւի/խցանումների/ երկար հեռավորությունների եւ այլ պատճառներով, հիշեք, որ մինչեւ վերջերս տղամարդիկ հազարավոր կիլոմետրեր էին ճամփորդում, պատերազմներ կազմակերպում եւ հողեր նվաճում սիրելիի հետ հանդիպման հասնելու համար: Ժամանակակից իրականության մեջ դա անելը շատ ավելի հեշտ է, դա պարզապես առաջնահերթությունների հարց է: Սիրո այս լեզվի մեջ կարեւոր է, որ զուգընկերը ոչ միայն իր ազատ ժամանակը տրամադրի մյուսին, այլեւ ժամանակ ազատի նրան հանդիպելու համար: Աշխատանքային օրերին ինքնաբուխ ռոմանտիկ ընթրիքը կամ 5 րոպեով քաղաքով անցնելը հիանալի ժեստ է զուգընկերոջ համար, որի սիրո լեզուն բացահայտվում է հատկացված ժամանակի միջոցով:

Հիշեք, որ ձեր զուգընկերը չի կարողանում կարդալ ձեր մտքերը, հույզերն ու ցանկությունները, ուստի կարեւոր է խոսել դրանց մասին։ Հասկացվում է նա, ով խոսում է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով
8 վայր Հռոմում, որոնք անպայման պետք է տեսնել… գոնե կյանքում մեկ անգամ
«Կյանքը պետք է ապրել այնպես, որ քեզ հիշեն նաև սրիկիաները». Աֆորիզմներ կյանքի մասին, որոնք դարձել են կյանքի սկզբունքներ
Կնոջ 7 կախարդական հպումներ, որոնց մասին երազում է ձեր տղամարդը
Արժեքավոր 5 խորհուրդ միլիարդատեր Մարկ Կուբանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Թեստ. Կճանաչե՞ք մեր սիրված ու անվանի հայ դերասաններին
60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով
8 վայր Հռոմում, որոնք անպայման պետք է տեսնել… գոնե կյանքում մեկ անգամ
«Կյանքը պետք է ապրել այնպես, որ քեզ հիշեն նաև սրիկիաները». Աֆորիզմներ կյանքի մասին, որոնք դարձել են կյանքի սկզբունքներ
Կնոջ 7 կախարդական հպումներ, որոնց մասին երազում է ձեր տղամարդը
Արժեքավոր 5 խորհուրդ միլիարդատեր Մարկ Կուբանից
Կանանց հասանելիության վարկանիշն ըստ Կենդանակերպի նշանի