Որոնք են շագանակագեղձի քաղցկեղի մասին նախազգուշացնող հիմնական ախտանշանները

Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց շրջանում այս հիվանդության ամենատարախված տեսակներից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում։ Այս հիվանդության հետևանքով մահացության նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ շատ դեպքերում հիվանդությունն ախտորոշվում է զարգացման ուշ փուլերում, քանի որ հաճախ դրա մասին հուշող ախտանշաններն անտեսվում են կամ վերագրվում այլ հիվանդություններին, սակայն բավական ուշադիր լինելը թույլ կտա ժամանակին հայտնաբերել նորագոյացությունն ու միջոցներ ձեռնարկել դրա զարգացումը ժամանակին կանխելու համար։

Մասնագետների խոսքով՝ այս հիվանդության մասին հուշող ախտանշանների շարքին կարող են դասվել որովայնի ցավերը, փորկապությունը կամ կղանքի մեջ արյան հետքերի առկայությունը, ուստի դրանք անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Ինչպես բացատրում են բժիշկները, որոշ ախտանշաններ կարող են հուշել զարգացող քաղցկեղի մասին, ուստի դրանց առկայության դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին վտանգավոր հետևանքներից խուսափելու համար։ Հարկ է հիշել, որ քաղցկեղի այս տեսակն առաջանում է շագանակագեղձի գեղձային հյուսվածքներում ու զարգանում է շատ դանդաղ, ուստի ակնհայտ ախտանշանները կարող են երկար տարիներ բացակայել, ինչը նշանակում է, որ հարկավոր է շատ ուշադիր լինել հիվանդությունը ժամանակին ախտորոշելու համար։

Լոմ Լինդի համալսարանի գիտնականների տվյալներով՝ շագանակագեղձի քաղցկեղի ախտանշանները զարգացման վաղ փուլերում նկատում է տղամարդկանց առավելագույնը 5 տոկոսը, ինչը պայմանավորված է նրանով, որ այս հիվանդությունը սովորաբար որևէ կերպ չի դրսևորվում քանի դեռ ուռուցքն այնքան չի մեծանում, որպեսզի սեղմի ու ճնշում գործադրի մեզի հոսքն ապահովող խողովակի վրա։ Ինչպես բացատրում են բժիշկները, այս դեպքում ճնշում է գործադրվում նաև շագանակագեղձի շուրջը գտնվող օրգանների վրա, ինչի հետևանքով էլ առաջանում են տհաճ զգացողություններ որովայնի ստորին հատվածում։

Այս հիվանդության առանձնահատկություններից մեկն այն է, որ տարածվելու դեպքում այն առաջին հերթին ախտահարում է ուղիղ աղիքը՝ աղիների՝ շագանակագեղձին առավել մոտ գտնվող հատվածը, ինչի հետևանքով էլ կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսին են որովայնի ցավը, փորկապությունն ու կղանքի մեջ արյան առկայությունը։

Բրիտանական Cancer Research UK կազմակերպության մասնագետներն իրենց հերթին նշում են, որ շագանակագեղձի քաղցկեղի մասին հուշող ախտանշանների դրսևորումները կախված են լինելու այն բանից, թե մարմնի որ հատվածում է տարածվում չարորակ գործընթացը։ Բացի այդ, մասնագետները թվել են նաև այն ախտանշանները որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել և որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Նման ախտանշանների շարքին են դասվում․

  • հաճախացած միզարձակումը,
  • գիշերը միզապարկը դատարկելու անհրաժեշտությունը,
  • միզարձակման հետ կապված խնդիրները (մեզի թույլ հոսքը, միզապարկի լարվածությունը, օրգանը լիարժեք դատարկելու անկարողությունը և այլն),
  • միզելու սաստիկ ցանկությունը, որն ի հայտ է գալիս անսպասելի,
  • անմիզապահությունը,
  • մեզի կամ սերմնահեղուկի մեջ արյան առկայությունը։

Այս ախտանշանները հուշում են անհապաղ բուժզննում անցնելու անհրաժեշտության մասին, սակայն ոչ մի դեպքում չի կարելի խուճապի մատնվել և հուսահատվել։ Գիտնականները հիշեցնում են, որ այսօր գոյություն ունեն բուժման մի շարք տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնք թույլ են տալիս արդյունավետ կերպով բուժել շագանակագեղձի քաղցկեղը, պարզապես հարկավոր է ժամանակին դիմել բժշկին ու չանտեսել հիվանդության մասին հուշող ախտանշանները։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)