Ինչպե՞ս ազատվել ստամոքսի այրոցից․ 6 արդյունավետ բնական միջոց

Ստամոքսի այրոցը բավական տարածված խնդիր է, որը դրսևորվում է կոկորդում ու կրծքավանդակում այրոցի զգացողությամբ և պայմանավորված է լինում ստամոքսահյութի՝ կերակրափողում հայտնվելով: Այս տհաճ խնդրին երբևէ բախվել են բոլորը, սակայն ոմանց մոտ այն չափազանց հաճախ է կրկնվում՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա։

Այս տհաճ զգացողություններից ազատվելու համար մասնագետները նշանակում են հատուկ դեղամիջոցներ, սակայն նման դեղորայքի հաճախակի գործածությունը կարող է դառնալ կողմնակի բարդությունների առաջացման պատճառ, ուստի հարկավոր է զգոն լինել։ Միևնույն ժամանակ կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք օգնում են մեղմել ստամոքսի այրոցը և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, քանի որ բաղկացած են միայն բնական հասանելի բաղադրիչներից։

zNews-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում վեց բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ստամոքսի այրոցի տհաճ ախտանշաններից։

  • Ստամոքսի այրոցի դեպքում շատ արդյունավետ է խնկեղեգի արմատը, որը հարկավոր է մանրացնել ու ընդունել օրական 3 անգամ մեկական պտղունց։
  • 1 ճաշի գդալ համեմի սերմերին ավելացնել մի բաժակ եռման ջուր, 15 րոպե դնել թույլ կրակին, այնուհետև թրմել ևս կես ժամ։ Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երեք անգամ երկուական ճաշի գդալ։ Մարսողությունը բարելավող այս թուրմը հարկավոր է ընդունել ուտելուց կես ժամ առաջ։
  • 1 թեյի գդալ հալվե վերայի հյութը 1։1 հարաբերակցությամբ խառնել ջրին և ընդունել այս խառնուրդը մեկական թեյի գդալ ուտելուց առաջ և հետո։
  • 2 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, կես ժամ թրմել թերմոսի մեջ, այնուհետև քամել և ընդունել ուտելուց կես ժամ առաջ 1/4 բաժակ։
  • Խառնել մեկական ճաշի գդալ սրոհունդի չորացրած խոտն ու եզան լեզվի տերևները, ստացված խառնուրդի 1 թեյի գդալին ավելացնել 1 բաժակ եռման ջուր ու թրմել 40 րոպե։ Ստացված թուրմը քամել ու ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ։
  • Խառնել 1։1։1 հարաբերակցությամբ սրոհունդը, հազարատերևուկն ու ճահճային ականջաբուրդը, այնուհետև ստացված խառնուրդի 3 ճաշի գդալին ավելացնել 1 լիտր եռման ջուր ու թրմել երկու ժամ։ Ստացված թուրմը քամել և ընդունել օրական 3 անգամ կես բաժակ։

Այս բաղադրատոմսերն անչափ պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում ստամոքսի այրոցը պայմանավորված է լինում առողջականն լուրջ խնդիրներով, ուստի խնդրի հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վնասակար լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․