Միզապարկի քաղցկեղն այս հիվանդության այն տեսակներից է, որոնք սովորաբար աննկատ են մնում ու հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում։
Այս հիվանդության ամենաակնհայտ ախտանշանը հեմատուրիան է՝ մեզի մեջ արյան առկայությունը։ Ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը «МедикФорум»- հետ զրույցում պատմել է՝ ինչպես կարելի է տարբերակել այս վտանգավոր ախտանշանը։

«Դուք կարող եք մեզի մեջ արյան բծեր նկատել կամ մեզը կարող է արյան պատճառով դարչնագույն երանգ ստանալ: Արյունը միշտ չէ, որ տեսանելի է լինում, և այն կարող է ի հայտ գալ ժամանակ առ ժամանակ: Այս նախազգուշացնող ախտանշանը նկատվում է հիվանդների շուրջ 85 տոկոսի մոտ», – նշել է նա։
Վորոբյովի խոսքով՝ այս ախտանշանը սովորաբար չի ուղեկցվում ցավոտ զգացողություններով և այն կարելի է նկատել միայն միզելուց հետո զուգարանակոնքն ստուգելու դեպքում։
Այն պայմանավորված է ուռուցքի մեջ ուղղակի արյունազեղմամբ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
