Բժիշկները պարզել են, որ կանանց 40%-ը կյանքի ընթացքում բախվում են ցիստիտի այս կամ այն ախտանշաններին:
Ընդ որոմ՝ ոչ բոլորն են նման դեպքերում դիմում բժշկի օգնությանը, մինչդեռ ժամանակին ստացած բուժումը կարող է ոչ միայն ազատել տհաճ ախտանշաններից, այլև բուժել հիվանդությունն ու կանխել բարդացումները:

Ինչ է ցիստիտը
Այս տերմինով բնորոշվում են միզապարկի մի շարք հիվանդույուններ (հիմնականում միզազատման համակարգի վարակներ), որոնք պայմանավորված են ախտածին բակտերիաներով: Հաճախ հիվանդությունն ի հայտ է գալիս մրսածության ֆոնին: Սակայն ցիստիտը կարող է պայամնավորված լինել նաև հիգիենայի պարագաների կամ դեղամիջոցների առաջացրած ռեակցիայով: Օրինակ՝ սերմնասպան մոմիկները կամ ինտիմ հիգիգիենայի պարագաները կարող են առաջացնել բորբոքումներ, որոնք էլ վարածվում են ցիստիտի:
Արդյոք ցիստիտը սեքսով զբաղվելու հետևանք է
Սեռական ակտի ժամանակ բակտերիաներն իսկապես կարող են հայտնվել միզուղիներում, սակայն որպես կանոն դա ոչ մի վնասակար հետևանք չի ունենում: Ուստի՝ տարածված կարծիքն այն մասին, թե ցիստիտը կարող է սեքսով զբաղվելու հետևանքով առաջանալ, չի համապատասխանում իրականությանը:
Չնայած, որ այն հաճախ անվանում են «մեղրամսի հիվանդություն», գոյություն ունեն մի շարք այլ պատճառներ, որոնցով կարող է պայմանավորված լինել վարակների առաջացումը: Օրինակ՝ սխալ հիգիենան աղիները դատարկելուց հետո, միզապարկում դրա պարունակության լճացումը և նույնիսկ դաշտանադադարի ժամանակ կանանց հորմոնների պակասը:
Ցիստիտի ախտանշաններն են.
- որովայնի ստորին հատվածի ցավը,
- միզելիս այրոցի զգացողությունը,
- պղտոր մեզը,
- հաճախակի միզելու ցանկությունը:
Այս ախտանշանները դեռ միանշանակ չեն խոսում ցիստիտի առկայության մասին, սակայն դրանք բժշկին այցելելու լուրջ պատճառ են: Մեծ մասամբ՝ ժամանակին հիվանդությունն ախտորոշելու դեպքում կարելի է խուսափել բարդացումներից և շատ արագ ազատվել տհաճ ախտանշաններից: Եթե հիվանդը անուշադրությանն է մատնել հիվանդությունը և այն արդեն խորացել է, ապա բժիշկն ամենայն հավանականությամբ կնշանակի հակաբիոտիկներով բուժման կուրս:

Ինչ կլինի բժշկի հետ չխորհրդակցելու դեպքում
Որոշ չխորցած դեպքերում ցիստիտն իսկապես կարող է բուժվել առանց որևէ միջամտության, սակայն որոշ ժամանակ հիվանդին կանհանգստացնեն տհաճ զգացողություններն ու ինքնազգացողության վատացումը: Բացի այդ, միշտ կա բարդությունների և հիվանդության կրկնության վտանգ:
Հարկ է հիշել, որ միայն բժիշկը կարող է որոշել հիվանդության ծանրության աստիճանը: Թեթև դեպքերում հիվանդին կառաջարկվի պարզապես մեծացնել օրվա ընթացքում օգտագործվող հեղուկի քանակությունը, որպեսզի վարակը շուտ դուրս գա օրգանիզմից: Ավելի լուրջ դեպքերում հարկավոր է անպայման ընդունել հակաբիոտիկներ, քանի որ կա հավանականություն, որ ցիստիտը կվերածվի երիկամային վարակի:
Երբ է հարկավոր անհապաղ դիմել բժշկին
Հիվանդը պետք է անհապաղ դիմի համապատասխան մասնագետի օգնությանը, եթե.
ցիստիտի ախտանշանների ի հայտ գալը կրում է պարբերական բնույթ,
կան խնդիրներ՝ կապված երիկամների հետ,
կինը հղի է և նկատում է ցիստիտի ախտանշաններ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
