Ինչո՞վ է վտանգավոր խնդիրներից փախչելը

Ժամանակ առ ժամանակ խնդիրներ ի հայտ են գալիս յուրաքանչյուրի մոտ:

Իսկ ինչպե՞ս եք դուք վարվում այդ ժամանակ:

Դժվարությունների նկատմամբ ձեր սովորական արձագանքն ուղղակիորեն ազդում է կյանքի որակի վրա:

Եվ ահա թե ինչու՝

Պրոբլեմն առաջընթացի շարժիչն է

Ինչպե՞ս եք դուք դիմավորում խնդիրները: Մեզնից շատերը նվազագույնը զարմանում են՝ նման բան չպետք է լիներ, միայն ոչ ինձ հետ:

Բայց մի՞թե ինչ-որ մեկը մեզ խոստացել է, որ մեր կյանքն իր տեղում կանգնելու է ու ընթանա հարթ ու կատարյալ: Նման բան չի եղել ու չի լինում որևէ մեկի հետ:Անգամ ամենահաջողակ մարդիկ ապրում են կյանքի դժվարին ժամանակներ, կորցնում ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան և ընդունում բարդագույն որոշումներ:

Խնդիրները մեզ օգնում են զարգանալ: Դրա համար էլ պետք չէ համարել, որ կյանքը պետք է պրոբլեմներից զերծ լինի: Դրանք կոփում են մարդուն, մարդն ավելի ուժեղ է դառնում, սովորում իր կատարած սխալների վրա ու գտնում նոր ելքեր՝ քայլ առաջ կատարելու համար: Այս մասին գրում է psychologies.ru կայքը:

Անսպասելի բարդ իրավիճակների ժամանակ շատերը վախի զգացում են ունենում, անտեսում կամ ժխտում են պրոբլեմի գոյությունը

Խնդիրները մեզ օգնում են թափ տալ ինքներս մեզ, ցույց են տալիս լճացած շրջանները, որոնք փոփոխության կարիք ունեն: Այլ կերպ ասած՝ դրանք հնարավորություն են տալիս կոփել ինքդ քեզ:

Իհարկե, խնդիրների լուծումը ներքին ջանքեր, գործողություններ, կամք է պահանջում, որոնք մարդիկ միշտ չէ, որ պատրաստ են դրսևորել: Անսպասելի բարդ իրավիճակների ժամանակ շատերը վախի զգացում են ունենում, անտեսում կամ ժխտում են պրոբլեմի գոյությունը՝ հույս ունենալով, որ այն ժամանակի հետ ինքնին կլուծվի, կամ ինչ-որ մեկն իր փոխարեն այդ խնդիրը կլուծի:

Փախուստի հետևանքները

Խնդիրները չնկատելը, դրանք ժխտելը, անտեսելը, սեփական դժվարությունները չտեսնելը ու դրանց վրա չաշխատելը սեփական կյանքից բողոքելու, դժգոհելու, դեպրեսիվ, սթրեսային վիճակի մեջ ընկնելու, անբավարարության ու չկայացվածության զգացողություն ունենալու ու հարաբերությունները փչացնելու ուղիղ ճանապարհ է: Եթե ինքդ քեզ վրա սեփական կյանքիդ համար պատասխանատվություն չվերցնես, ստիպված կլինես հաշտվել տհաճ հետևանքների հետ:

Ոչինչ չանելու դիրքորոշման հետևանքներն են ներքին դատարկության զգացողության առաջացումը, ձանձրույթը, անբավարարությունը

Խնդիրներից փախուստը, լարվելու անհրաժեշտությունից խուսափումը բնական զարգացմանը, հետևաբար՝ կյանքին, ապրելուն դիմադրություն է նշանակում:

Այն, թե ինչպես է մարդը լուծում խնդիրները, ցույց է տալիս՝ ինչպես է նա վարվում իր սեփական միակ կյանքի հետ: Ոչինչ չանելու դիրքորոշման հետևանքներն են ներքին դատարկության զգացողության առաջացումը, ձանձրույթը, անբավարարությունը: Մեզնից յուրաքանչյուրն ինքն է ընտրում՝ իր հետ պատահածին նայել անկեղծ հայացքով ու սթա՞փ, թե՞ պարփակվել, փախչել ինքդ քեզնից ու կյանքից:

Հավատալ ինքդ քեզ

Միշտ պետք է հասկանալ, թե ինչն է ձեզ խանգարում լուծել խնդիրներն ու խիզախություն դրսևորել դրանց բախվելիս: Առաջին հերթին դա սեփական անինքնավստահությունն ու վախերն են: Սեփական ուժերի, հնարավորությունների նկատմամբ անվստահությունը, դրանք չհաղթահարելու, փոփոխությունների հանդեպ վախը շատ են խանգարում կյանքում առաջ ընթանալ ու աճել:

Դրա համար նորից բացահայտեք ինքներդ ձեզ, հասկացեք՝ ինչ կա ձեր խորքում, և պրոբլեմներին արդեն այդքան ահաբեկված չեք նայի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իմաստուն ԱՌԱԿ․ Մխիթար Գոշ՝ «Մորենին և վազը»
180-ից բարձր․ ինչու են ցածրահասակ կանայք նախընտրում բարձրահասակ տղամարդկանց
Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական