Թոքաբորբի մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնք չի կարելի անտեսել

Թոքաբորբը մարդու շնչառական համակարգի կարևորագույն օրգաններն ախտահարող հիվանդություն է, որը կարող է շատ ծանր ընթացք ունենալ և անգամ հանգեցնել մահվան։ Այս հիվանդության դեպքում ժամանակին միջոցներ ձեռնարկելը շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս խուսափել հնարավոր բարդություններից, սակայն խնդիրն այն է, որ հիվանդությունը կարող է «գաղտնի» ընթացք ունենալ ու հայտնաբերվել բավական ուշ, ինչն էլ բարձրացնում է հնարավոր բարդությունների հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար ռուս հանրահայտ բժիշկ Եվգենի Կոմարովսկին ներկայացրել է այս վտանգավոր ախտաբանության մասին հուշող հիմնական ախտանշանները, որոնց առկայության դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։

Մասնագետի խոսքով՝ առաջին ախտանշանը, որին հարկավոր է ուշադրություն դարձնել, կայուն հազն է, որը պահպանվում է բավական երկար ժամանակ՝ խիստ բացասաբար անդրադառնալով հիվանդի ընդհանուր վիճակի վրա։ Հաջորդ ախտանշանը ինքնազգացողության կտրուկ վատթարացումն է, որին նախորդում է կարճատև բարելավումը։ Ինչպես բացատրում է մասնագետը, այս դեպքում խոսքը մրսածության մասին է, որը զարգանում ու պահպանվում է ավելի քան մեկ շաբաթ։

Թոքաբորբի մասին հուշող երրորդ ախտանշանը դժվարացած շնչառությունն է, որի դեպքում մարդը չի կարողանում խորը շնչել և անմիջապես սկսում է հազալ։ Բացի այդ, այս վտանգավոր ախտաբանության մասին կարող են հուշել նաև մաշկի գունատությունը, ինչպես նաև մարմնի ջերմաստիճանի բարձրացումն ու պարբերաբար ի հայտ եկող հազը։

Բժշկի խոսքով՝ հիվանդության մասին հուշող հինգերորդ ախտանշանը կարող է լինել հևոցը, որի դեպքում մարմնի ջերմաստիճանը չի բարձրանում։ Վերջին ախտանշանը, որին մասնագետը հորդորում է ուշադրություն դարձնել, մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն է, որը հնարավոր չի լինում կարգավորել անգամ հակաբիոտիկների ընդունման դեպքում։

Վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում բժիշ Կոմարովսկին խորհուրդ է տալիս անմիջապես դիմել բժշկին ու բուժզննում անցնել։ Միևնույն ժամանակ մասնագետը նախազգուշացնում է, որ ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն ախտորոշում տալ խնդրին ու զբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ այն կարող է շատ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել վիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
«Արծիվը ճանճերի որսով չի զբաղվում». մաֆիոզների կյանքի սկզբունքները
Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կենդանակերպի այս տղամարդիկ կարողանում են ակնթարթորեն գրավել կանանց
«Դատավոր արագիլը»․ Կորեական իմաստուն առակ
Իսկ դուք կկարողանա՞ք գտնել այս հանելուկների պատասխանները
Մթերքներ՝ գեղեցկության և երիտասարդ մաշկի համար
ԹԵՍՏ․ Ո՞ր մեքենան է տվյալ իրավիճակում խախտում կատարում
Վարդի բուժիչ հատկությունները, որի մասին քչերը գիտեն
Թեստ․ Փորձեք մեկ կադրից գուշակել ճանաչված երգիչներին
Ինչո՞ւ են հաջողակ տղամարդիկ հեռանում իրենց կանանցից
Գլուխկոտրուկ․ Կկարողանա՞ք գազարների մեջ գտնել մատիտ