Ինչու են կանայք դաշտանադադարից հետո գիրանում

Գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կանանց օրգանիզմում էստրոգենի մակարդակի նվազումը նվազեցնում է նաև ճարպերի նկատմամբ համային ընկալիչների զգայունությունը, ինչը կարող է դառնալ ճարպոտ մթերք օգտագործելու ցանկության մեծացման պատճառ ու նպաստել քաշի ավելացմանը։

Մկների վրա անցկացված այս հետազոտության արդյունքները հրապարակվել են American Journal of Physiology-Endocrinology and Metabolism պարբերականում։

Ավելի վաղ անցկացված հետազոտութոյւնները ցույց են տվել, որ էստրոգեն հորմոնն ազդում է ախորժակի, սննդի ընդունման ու մարմնի զանգվածի վրա։ Գիտնականները հատուկ թեստի միջոցով ուսումնասիրել էին, թե ինչպես է հորմոնն ակտիվացնում համի վերաբերյալ ազդանշանների փոխանցումը արու և էգ մկների մոտ (մինչ դաշտանադադարն ու դաշտանադադարից հետո)։ Թեստի ժամանակ մկները կարող էին ընտրել կամ հասարակ մաքուր ջուր, կամ ջուր, որին ավելացված էր ճարպաթթվի մի տեսակ՝ լինոլաթթու։ Գիտնականները նաև վերլուծել են գեների էքսպրեսիան ու ազդանշանային ռեակցիան էստրոգենով մշակված համային բջիջներում։

Հետազոտությունը ցույց է տվել, որ արու մկների ու հետդաշտանադադարային շրջանում գտնվող էգ մկների մոտ շրջանառվող էստրոգենի մակարդակն ավելի ցածր էր, քան նախադաշտանադադարային շրջանում գտնվող էգ մկների մոտ, ինչի հետևանքով էլ նրանք նախապատվությունը տալիս էին ճարպաթթուներով հարստացված ըմպելիքին։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով
8 վայր Հռոմում, որոնք անպայման պետք է տեսնել… գոնե կյանքում մեկ անգամ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Ո՞ր ուղղությամբ կարող է վարորդը շարունակել վարել
Ինչպես մաքրել և վերականգնել լյարդի ճիշտ ֆունկցիան
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին
Ո՞րն է կարագի և մարգարինի միջև տարբերությունը
Թեստ. Կճանաչե՞ք մեր սիրված ու անվանի հայ դերասաններին
Մոռացեք ցելյուլիտի մասին․ բնական միջոց
60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով
8 վայր Հռոմում, որոնք անպայման պետք է տեսնել… գոնե կյանքում մեկ անգամ
«Կյանքը պետք է ապրել այնպես, որ քեզ հիշեն նաև սրիկիաները». Աֆորիզմներ կյանքի մասին, որոնք դարձել են կյանքի սկզբունքներ