Կենդանակերպի նշաններից ո՞ւմ է դժվար սիրել․․․

Իսկ Ձեզ դժվա՞ր է սիրել․․․

Կույս

Կենդանակերպի նշանների շարքում ամենաանկախ են։ Գիտեն՝ ինչպես հոգ տանել իրենց մասին, նրանց ուժը հաճախ է վախեցնում շրջապատին։ Շատ դժվար է սիրել Կույսերին, քանի որ նրանք սովոր են ապրել այնպես, ինչպես ցանկանում են։ Մյուսներին թույլ չեն տալիս պայմաններ թելադրել։

Կարիճ

Կարիճներին սիրելը հեշտ չէ, քանի որ չեք կարող միանգամից հասկանալ՝ ինչ են նրանք ուզում հարաբերություններից։ Նրանք իրենց լավ չեն ճանաչում և չեն հասկանում՝ ինչ է պետք սպասել հարաբերություններից։ Որպես հետեևանք՝ նրանց հազվադեպ է հաջողվում ինչ-որ ուղղություն գտնել անձնական կյանքի համար։ Դժվար է գոհացնել Կարիճներին․ երբեմն նույնիսկ իրենք չեն հասկանում՝ ինչից կարող են գոհանալ։

Աղեղնավոր

Աղեղնավորի հետ հարաբերությունների խնդիրը հետևյալն է․ երբեք չեք կարող վստահ լինել, որ մի օր, առավոտյան արթնանալով, Աղեղնավորը չի անհետանա։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն իմպուլսիվ են, քայլեր են անում՝ ենթարկվելով վայրկենական պոռթկմանը։ Չեն սիրում պարտականություններ։ Աղեղնավորներն իսկապես յուրօրինակ մարդու կարիք ունեն․ այդ դեպքում նրանք կկարողանան հավատարիմ լինել։

Ջրհոս

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները բավական զուսպ են, փակ։ Սովոր են ամեն բան ներսում պահել, այդ պատճառով նրանց համար անկեղծանալը շատ բարդ է։ Ջրհոսներին դուր չի գալիս ցույց տալ թույլ կողմերը, քանի որ հետագայում կարող են խոցելի դառնալ։

Այծեղջյուր

Այծեղջյուրների կյանքի փիլիսոփայությունը կարելի է նկարգրել մի բառով՝ գործնականություն։ Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասկանան, որ հարաբերությունները պրակտիկ կլինեն, որոշակի ջանքեր կգործադրեն։ Բայց եթե Այծեղջյուրները կարծեն, որ հարաբերությունները ոչ մի օգուտ չեն բերի, շատ դժվար կլինի համոզել նրանց։

Երկվորյակներ

Երկվորյակների թերություններից մեկն այն է, որ նրանք կարող են չափազանց զգացմունքային և անվճռական լինել։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները տուրք են տալիս հույզերին, որոնք երբեմն խանգարոմ են առողջ դատել։ Բնավորութան երկակիության պատճառով Երկվորյակների համար ընտրություն կատարելը դժվար է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ հարաբերությունները հանգիստ չեն, բայց Երկվորյակները կարողանում են արագ հարմարվել, նրանք լավ զուգընկեր են, հատկապես բարդ պահերին։

Առյուծ

Առյուծների հետ հարաբերություններում մի բան պարզ է․ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հետաքրքիր մարդիկ են։ Նրանց հետ երբեք չեք ձանձրանա։ Դա կարող է թե դրական, թե բացասական լինել։ Առյուծին սիրահարվելը ռիսկային է, բայց դեպքերի մեծամասնությունում նրանք լավ զուգընկեր են դառնում։

Խոյ

Սովոր են հետաքրքիր կյանքի։ Չեն հաշտվում պարզության ու միջակության հետ։ Ցանկանում են հաջողակ լինել, չեն վախենում հանուն դրա քայլեր անել։ Որոշ դեպքերում դա նշանակում է, որ նրանք չափազանց զբաղված են հարաբերությունների համար։ Բայց ի վերջո ժամանակ են գտնում անձնական կյանքի համար։

Ցուլ

Կենդանակերպի նշանների շարքում ամենահավատարիմն են։ Իհարկե, բավական երկար ժամանակ է անհրաժեշտ, մինչև Ցուլը ձեզ կթողնի իր կյանք։ Ցուլերը միանգամից չեն անկեղծանում, անկեղծանում են շատ քչերի առաջ։ Բայց եթե կարողանանք քանդել պատերը, որոնք Ցուլերը կառուցել են իրենց շուրջ, կարող եք վստահ լինել, որ գտել եք ամբողջ կյանքի ուղեկցի, ով նվիրված կլինի ձեզ՝ անկախ դժվարություններից։

Կշեռք

Հաղթող եք, եթե կարողացել եք արժանանալ Կշեռքի համակրանքին։ Հիշեք, որ կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները խաղաղասեր են, հարաբերություններում ձգտում են հավասարակշռության, ներդանշանակության ու կայության։ Երբեք եսասիրաբար չեն վարվում, չեն բորբոքում կրքերը։ Հարաբերությունները վեր են դասում իրենց կարիքներից։

Ձկներ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ լեզու գտնելը շատ հեշտ է, քանի որ Ձկները կարողանում են սիրել։ Նրանք շատ զգացմունքային են, սովոր չեն թաքցնել զգացմունքները։ Երբեք չեն զսպում սերը և հրաշալի զուգընկեր են դառնում։

Խեցգետին

Խեցգետինները կենդանակերպի նշանների շարքում ամենահոգատարն են։ Եթե փնտրում եք զուգընկերոջ, ով կկարողանա իսկապես հոգ տանել ձեր մասին, կարող եք հարաբերություններ կառուցել Խեցգետինների հետ։ Նրանք սիրառատ են, բարի ու առատաձեռն։ Դառնում են լավ ծնողներ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Ցանկանո՞ւմ եք մեկընդմիշտ փոխել Ձեր կյանքը դեպի լավը, կարդացեք ՍԱ
Ամենը, ինչ պետք է իմանան կանայք տղամարդկանց մասին․․․
11 անգին խորհուրդ միլիարդատեր Բիլ Գեյթսից՝ երիտասարդներին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Ինչպես լավացնել սերմնահեղուկի որակը չորս անգամ
ԹԵՍՏ․ Փորձեք 10 վայրկյանում կգտնել բոլոր 3 տարբերությունները
Ինչպես հաղթել ձեր ամենամեծ ԹՇՆԱՄՈՒՆ՝ ձեր ծուլությանը
Ինտելեկտուալ թեստ․ Կկարողանա՞ք բոլոր հարցերին ճիշտ պատասխանել
Ինչպես ճանաչել խելացի և ոչ այդքան խելացի մարդկանց․ Սողոմոն Արքա
Հետաքրքիր գլուխկոտրուկներ՝ zNews-ի գիտակների համար
Զգո՞ւմ եք, որ նրա համար ոչինչ չարժեք, բայց չե՞ք կարողանում հեռանալ նրանից, կարդացեք ՍԱ․․․
Կկարողանա՞ք գտնել այս բոլոր հանելուկների պատասխանները․ Փորձե՞նք․․․