Արձակագիր Հովիկ Չարխչյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Կար մարդը, ապրում էր, երգեր էր երգում, սիրում ու հիասթափվում էր, ուրախանում ու տխրում էր, հեռանում ու վերադառնում էր: Նրան լսում էին: Նրան ծափահարում էին: Նրան սիրում էին: Եվ հանկարծ… Սիրտը կանգ է առնում: Ու վերջ: Այլևս չկա: եվ շատ-շատ սրտեր, որ դեռ կանգ չեն առել, ցավում են նրա համար: Սրտերը…»։

