Տղամարդկանց 7 պահանջ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր կին

Տղամարդկանց յոթ հիմնական պահանջները կօգնեն ձեզ հասկանալ, թե կնոջ մեջ ինչ հատկանիշներ է փնտրում ու գնահատում տղամարդը:

Սովորեք համակցել այդ հատկանիշները ու դուք կկարողանաք ձեր տղամարդու համար ամբողջ կյանքում միակ ու սիրելի կինը մնալ:

Կին–գործընկեր

Այս կինն ունի երջանիկ հարաբերությւոնների համար այնպիսի անփոխարինելի հատկանիշ, ինչպիսին է լսելու կարողությունը: Նա կարողանում է մյուսներից լավ լսել իր տղամարդուն: Նրան հետաքրքիր ու կարեւոր է իմանալ այն ամենն, ինչ ուզում է պատմել իր սիրելի տղամարդը՝ աշխատանքային խնդիրներից ու բարդությւոններից սկսած մինչեւ անհավանական մտահղացումներ, որոնցով նա լի է: Ընդ որում բոլորովին պարտադիր չէ հասկանալ բիզնեսի կամ նրա մասնագիտության բոլոր նրբությւոնները:

Կին-մուսա

Դուք հավանաբար լսել եք այդ հայտնի խոսքը՝ «յուրաքանչյուր մեծանուն տղամարդու մեջքին մեծանուն կին է կանգնած»: Պատմությունը բազմաթիվ նման օրինակներ գիտի. Սալվադոր Դալիի Գալան, Նապոլեոնի Ժոզեֆինան, մեծանուն գրողների, գիտնականների ու քաղաքական գործիչների կանայք … Իսկ ինչպիսի՞ն է նա՝ մուսա կինը: Ո՞րն է նրա ուժը: Նախեւառաջ իր կյանքի ուղեկցին հավատալու, նրան ոգեշնչելու ու նրանով ճիշտ հիանալու կարողությունը:

Կին-հարմարավետության փերի

Այդ կինը տղամարդու համար տարածք է ստեղծում, որտեղ նրան միշտ սպասում ու սիրում են, որտեղ նա ինքն իրեն հանգիստ է զգում՝ շրջապատված հարմարավետության զգացումով: Կենցաղային նույնիսկ այնպիսի հասարակ մանրուքները, ինչպիսիք են արդուկած վերնաշապիկները, համեղ ուտելիքը, մաքրությունն ու կարգուկանոնը տղամարդուն մեծ քանակության դրական լիցքեր են հաղորդում: Նման կինը տունը ուժի աղբյուր է դարձնում՝ մի վայր, ուր տղամարդն ուզում է վերադառնալ, որտեղ նա վերականգնում է իր ուժերն ու որտեղից հեռանում է՝ ոգեշնչված նոր սխրանքների համար:

Կին-սեքս

Այս կինը սովորել է գնահատել ու սիրել ոչ միայն տղամարդուն, այլեւ ինքն իրեն: Նրա կողքին գտնվող տղամարդու տարածքում ոչ մի կողմնակի գայթակղություններ չեն կարող լինել: Նա կարողանում է իր ուղեկցին տալ հենց այն, ինչը նրա համար կարեւոր է: Ու անում է դա ոչ միայն ինտիմ հարաբերություններում, այլեւ կյանքի բոլոր մյուս ոլորտներում:

Կին-հավատարմություն

Առանձնահատուկ տաղանդ է պետք որպեսզի կինը ցույց տա, որ «ես մի տղամարդու եմ պատկանում, ես միայն նրա կինն եմ»: Նման կանայք կարողանում են ուշադրություն գրավել, բայց մնալ անառիկ: Կարողանում են նկատելի լինել բոլորի համար, բաց հավատարմություն պահպանել իրենց սիրելի տղամարդուն:

Կինն իսկապես երջանիկ կարող է լինել միայն այն ժամանակ, երբ նախ սիրում ու գնահատում է ինքն իրեն, երկրորդ՝ ունակ է հոգեպես միայն մեկ տղամարդու պատկանալ:

Կին-ընկեր

Կարեւոր է այս պահանջը տարբերակել կին -գործընկերոջից: Կին ընկերը տղամարդուն ընդունում է այնպիսին, ինչպիսին նա իրականում կա: Նրա հետ կարելի է լիցքաթափվել ու անկեղծանալ, դեն նետել ուժեղի դիմակն ու պարզապես լինել ինչպիսին կաս: Տխուր վիճակագրությունը հաստատում է, որ տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդություններից մահացությունն ավելի բարձր է, քան կանանց շրջանում: Բնությունը տղամարդկանց ավելի ուժեղ է ստեղծել, որպեսզի նրանք պայքարեն ու հաղթեն: Բայց եթե պայքարը մշտապես է՝ թե աշխատավայրում, թե տանը, նրանք պարզապես չեն դիմանում լարվածությանը: Դրա համար էլ  կարեւոր է, որ կինը ոչ միայն տղամարդուն աճի ու զարգացման խրախուսի, այլեւ նրան լիցքաթափվելու ու իր կողքին հանգստանալու հնարավորութուն տա: Ոչ թե կանգ առնելու ու դեգրադացվելու, այլ պարզապես նոր ուժեր հավաքելու համար:

Կին-այցեքարտ

Մի կին, որով տղամարդը հպարտանում է: Հպարտանում է նրա գրավիչ արտաքինով, նրանով, որ իր կնոջ վրա ուշադրություն են դարձնում մյուս տղամարդիկ, իսկ նա միայն իրեն է պատկանում: Դա տղամարդու համար հիասքանչ լինելու ու միշտ նրա հետաքրքրությունը վառ պահելու կարողություն է: Նրա մեջ  իսկական տղամարդկային հատկանիշներ՝ որսորդի, նվաճողի, հաղթողի էություն ծնելու արվեստ: Ցանկացած իրավիճակում՝ թե առաջին ժամադրության ժամանակ, թե տասնյակ տարիների համատեղ կյանքից հետո, թե տանը, թե աշխարհիկ միջոցառման ժամանակ գրավիչ մնալու արվեստ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
6 միջոց՝ հարաբերություններում կիրքը վերականգնելու համար
9 բան, որ տղամարդիկ ցանկանում են անկողնում
Երբեք մի՛ խնդրեք այս բաները տղամարդուց, նույնիսկ եթե խենթի պես սիրում եք նրան
Ինչու են շատ կանայք գերադասում մնալ միայնակ
7 կոպիտ սխալներ, որոնցից պետք է խուսափել ինտիմ մերձեցումից հետո

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը
Ամենաանտակտ հարցը, որից հետո կանայք ժամերով թաքուն արտասվում են
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը