Հոգեբանական թեստ, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես եք ընկալում կյանքը

Այստեղ ամենակարևորը կենտրոնանալը, երևակայությունը գործի դնելն ու հարցերին հնարավորինս արագ պատասխանելն է:

Այս պարզ հոգեբանական թեստը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչպես եք ընկալում կյանքը, ինչպես եք հաղթահարում խոչընդոտները, ինչպիսին է ձեր ներքին էությունը և ինչն է ձեզ համար իսկապես կարևոր:

Պատկերացրեք ձեզ՝ կանգնած ճանապարհի եզրին: Ինչպիսի՞ն է այդ ճանապարհը (ասֆալտապատ, մայրուղի, հողածածկ, քարքարոտ և այլն):

Որտե՞ղ է այդ պահին գտնվում արևը: Օրվա ո՞ր ժամն է այդ պահին:

Դուք առաջ եք գնում այդ ճանապարհով, և հանկարծ ձեր առջև հայտնվում է ցանկապատ: Ինչպիսի՞ն է այդ ցանկապատը՝ փայտե, քարե, մետաղյա և այլն:

Ինչպե՞ս եք դուք պատրաստվում հաղթահարել այն:

Եվ ահա ցանկապատը արդեն մնացել է հետևում, և առջևում անտառ է երևում: Ինչպիսի՞ն է այդ անտառը՝ հեքիաթային, նոսր, խիտ, լայնատերև, փշատերև, այդտեղ աճում են մի՞ տեսակի, թե՞ բազմատեսակ ծառեր:

Դուք մոտենում եք անտառին ու մի նեղլիկ արահետ եք տեսնում, որով կարող եք առաջ ընթանալ:

Արահետով քալելիս դուք մի բանալի եք նկատում՝ ընկած գետնին: Ինչպիսի՞ն է այդ բանալին: Ի՞նչ եք դուք պատարստվում անել դրա հետ՝ պարզապես կանցնեք կողքով, կկախեք ծառից, կվերցնեք ձեզ հետ և այլն:

Որոշ ժամանակ անց դուք դուրս եք գալիս անտառից և ջուր եք տեսնում: Ի՞նչ է դա՝ աղբյուր, գետ, լիճ, ջրվեժ կամ մի ուրիշ բան: Ի՞նչ եք պատրաստվում անել, կլողանա՞ք, թե պարզապես ջրի կողքին կնստեք:

Քիչ հեռու դուք տեսնում եք ձեր երազանքների տունը, իսկ պատուհանից ձեզ կանչում է մի գրավիչ կին (տղամարդ): Նա կանչում է ձեզ իր հետ հավերժ մնալու: Ինչպիսի՞ն կլինեն ձեր գործողությունները:

Տան հետևում կրկին ճանապարհ կա: Ինչպիսի՞ն է այն: Արդյո՞ք ձեր ճանապարհին էլի խոչընդոտներ կան: Եվ եթե այո, ապա ինչպիսի՞ն է այն: Այնպիսի՞ն, ինչպիսին էր ճանապարհի սկզբում:

Օրվա ո՞ր ժամն է այդ պահին, որտե՞ղ է գտնվում արևը:

Ահա և թեստի բացատրությունը

Ճանապարհը ցույց է տալիս ձեր վերաբերմունքը ձեզ շրջապատող իրականության հանդեպ: Եթե ճանապարհը ասֆալտապատ է, և դրա վրայով մեքենաններ են սլանում, նշանակում է՝ ձեր կյանքը շատ ակտիվ է, գործերը չափազանց շատ են, և դուք միշտ փորձում եք ամեն ինչ հասցնել, ժամանակ գտնել թե աշխատանքի, թե հանգստի համար: Եթե ճանապարհը հողածածկ է, ապա դուք ավելի հանգիստ ու հավասարակշռված կյանք եք վարում, փորձում եք իրադարձություններից առաջ չընկնել: Եթե ճանապարհը քարքարոտ է, ապա ինչ-որ փոքր բան ձեզ անընդհատ նյարդայանցնում է ու արդեն երկար ժամանակ է, ինչ հանգիստ չի տալիս:

Արևը ձեր ծրագրերն են, մտքերը, գաղափարները, նպատակները: Եթե արևը դեռ նոր է բարձրանում, նշանակում է՝ դուք դեռ նոր ճանապարհ եք ընկել դրանք իրագործելու համար: Եթե արևը ճիշտ ձեր գլխավերևում է, ապա դուք հենց այս պահին զբաղված եք՝ դրանք իրականություն դարձնելով: Եթե կեսօրն անց է, ապա ձեր նպատակների մեծ մասն արդեն կյանքի եք կոչել:

Ցանկապատը խոչընդոտներն են: Որքան մեծ է ցանկապատը, այնքան դուք հակված եք չափազանցնելու ձեր անհաջողությունները:

Ցանկապատը շրջանցելու ձեր տարբերակը խոսում է այն մասին, թե ինչպես եք հաղթահարում դժվարությունները: Եթե դուք թռչում-անցնում եք ցանկապատի վրայով կամ ճեղք եք գտնում դրա միջով անցնելու համար, նշանակում է՝ դուք բավական ճկուն մարդ եք և փորձում եք ձեր խնդիրները հնարամտորեն լուծել: Եթե հակված եք ցանկապատը կոտրելուն, ապա դուք շատ ուղիղ մարդ եք, և ձեզ հատուկ են կտրուկ կայացաված որոշումները:

Անտառը ձեր ներքին էությունն է: Որքան լուսավոր է ձեր պատկերացրած անտառը, այնքան լուսավոր է ձեր հոգում ու մտքերում: Եթե անտառի ծառերը միատեսակ չեն, ապա դուք հետաքրքիր անձնավորություն եք, ով անընդհատ ձգտում է նոր գիտելիքների: Եթե անտառը փշատերև է, ապա դուք իրատես եք, ամուր կանգնած գետնի վրա և գիտեք, թե ինչ եք ուզում կյանքից: Դուք նաև շատ վստահելի մարդ եք, և ձեզ պարտքով գումար տալն այնքան էլ ռիսկային չէ:

Բանալին ձեր երջանկությունն է: Այստեղ ամեն ինչ պարզ է: Որքան փոքր է բանալին, այնքան ավելի մեծ նշանակություն ձեզ համար ունեն հոգեկան հավասարակշռությունը, երջանկությունն ու զուգընկերոջ հետ մտերմությունը: Իսկ որքան մեծ է բանալին, այնքան շատ նշանակություն ձեզ համար ունեն նյութական արժեքները: Որքան գեղեցիկ է բանալին, այնքան շատ եք դուք ուշադրություն դարձնում ձեր կյանքի էսթետիկ կողմին: Եթե դուք բանալին վերցնեք ձեզ հետ, նշանակում է՝ դուք հակված չեք բաց թողնելու ձեզ ընձեռնված հնարավորությունը: Եթե դուք բանալին կախում եք ծառի ճյուղից կամ պարզապես անցնում եք դրա կողքով, ապա դուք հաճախ բաց եք թողնում լավ հնարավորությունները ու թողնում եք դրանք ուրիշներին:

Ջուրը ձեր զգացմունքների, ձեր սիրելի էակի արտացոլումն է: Որքան խորն է ջուրը, այնքան խորն են ձեր զգացմուքնները նրա հանդեպ: Եթե դա հանգիստ լիճ է, ապա դուք և ձեր ընտրյալը հավասարակշռված մարդիկ եք: Եթե դա արագահոս գետ է, առու կամ ջրվեժ, ապա դուք կրքոտ ու անհանգիստ բնավորություն ունեք: Ձեզ համար ամեն օրը զգացմունքների շրջապտույտ է, ձեզ պետք է մշտական ուշադրություն և սիրելիի անդադար ներկայություն ձեր կողքին:

Եթե դուք պարզապես նստում եք ջրի կողքին, ապա ձեզ բավարարում է ձեր սիրելիի առկայությունը ձեր կողքին: Եթե որոշում եք լվացվել կամ լողանալ այդ ջրով,ապա դուք ամբողջությամբ ձուլվում եք ձեր սիրելիի հետ, ձեզ համար շատ կարևորն են ուշադրության նշանները, քնքուշ խոսքերը և այլն:

Տունը և կինը (տղամարդը), ով ձեզ կանչում էր իր մոտ, գայթակղություններն են ձեր ճանապարհին և ցույց են տալիս ձեր հակվածությունը դրանց հանդեպ:

Ճանապարհը՝ տնից այն կողմ, ձեր հետագա կյանքն է: Եթե ճանապարհին դեռ խոչընդոտներ կան, նշանակում է՝ դուք ձեր սխալներից դասեր չեք քաղում: Իսկ երկնքում արևի դիրքը խոսում է այն մասին, թե որքանով ձեզ կհաջողվի իրականություն դարձնել ձեր ծրագրերը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Ինչո՞ւ է մարդկանց միայն 3%-ը կարողանում գտնել 749 թիվը այս նկարում
Թեստ․ Ի՞նչ եք տեսնում նկարում․ Պատասխանը կբացահայտի ձեր անձի մասին ողջ ճշմարտությունը
Խաղում ենք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»․ Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել գոնե 7 հարցի
Միայն տատիկիս հաջողվեց լուծել այս դպրոցական խնդիրը․ Դուք կկարողանա՞ք դա անել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)