Կյանքի 8 ոսկե կանոն բժիշկ-հոգեթերապևտի կողմից

Լավ կլիներ, երբ ծնվելուց հետո ձեռքներիս տակ հայտնվեր մի տեղեկագիր՝ կյանքի օրենքներով, ցուցումներով:

Սակայն, ավաղ, ամեն բան պետք է ինքնուրույն անել, հասկանալ, եթե իմաստուն մարդկանց լսելու համար ժամանակ չենք հատկացնում:

Երբեք մի մեղադրեք ուրիշներին ձեր անհաջողությունների համար: Գայթակղությունը մեծ է, հասկանում եմ, բայց ընդունեք, որ դուք եք ձեր հաջողությունների արարիչը և ձախողումների հեղինակը: Դրանից հետո ավելի ուժեղ կդառնաք:

Ընդունեք, որ անցյալը՝ անցյալում է, ոչինչ փոխել հնարավոր չէ: Մենք կարող ենք փոխել ապագան, որը կախված է նրանից, թե ինչ ենք անում հիմա: Մի սպասեք, որ ապագան ձեզ ժպտալու է, այնպես արեք, որ այն չկարողանա չժպտալ:

Ազատվեք պատրանքներից. դուք չեք կարող փոխել որևէ մեկին: Ենթագիտակցորեն բոլորս տառապում ենք այդ միամիտ մոլորությունից, իսկ արդյունքում իսկապես տառապում ենք: Մարդկանց պայմաններն են փոխում, իսկ մնացածը ընկալման պատրանք է: Թույլ տվեք, որ ՆՐԱՆՔ ուրիշը դառնան, իսկ դուք կողքից հիացեք:

Ուրիշներին մենք ուժեղ ենք հարկավոր: Հոգնած, տառապած, դժբախտ, ոչ մեկին էլ պետքը չենք: Հաճախ ցույց են տալիս, բայց խաղում են… չգայթակղվե՛ք այդ խաղով: Ձեզ հավաքեք և գիտակցեք, որ այս կանոնը բացարձակ ճշմարտություն է:

Մեր գործողությունները ունենալու են որոշակի հետևանքներ: Փաստորեն, մենք ընտրում ենք ոչ թե այն, թե ինչ պետք է անենք, այլ՝ թե ինչ կստացվի այդ քայլից հետո, արդյունքում: Դրա համար հիմար քայլ անելուց առաջ, մտածեք հետևանքների մասին, և հիմարությունները զգալիորեն կնահանջեն ձեր կյանքից:

Մի ապրեք այնպես, ասես հավերժ ապրելու եք: Բոլորս մեռնելու ենք: Դա անխուսափելի է, բժշկական փաստ: Կարելի է սևուսուգը կապել, բայց կարելի է նաև չմտածել այդ մասին: Մի մտածեք, որ անմահ եք, բայց և մի մտածեք, որ վաղը վերջին օրն է: Գիտակցեք այս երկու պնդումներն էլ և կգտնեք երջանիկ կյանքի ձեր դեղատոմսը:

Արեք այն, ինչը ներքուստ ճիշտ եք համարում: Եթե տրվել եք կյանքի իմաստի որոնումներին, ապա դա կարելի է համարել դեպրեսիայի հետևանք: Հարկավոր է փնտրել ոչ թե կյանքի իմաստը, այլ հասկանալ, որ պետք է ապրել գիտակցված, նպատակային: Արեք այն, ինչը ներքուստ ճշմարիտ եք համարում: Եվ ինքներդ ձեզ հաճախ հիշեցրեք այդ մասին: Մի վազեք հաջողության հետևից: Եթե անեք այն, ինչը համարում եք կարևոր, հաջողությունը ինքը կընկնի ձեր հետևից:

Մի վատնեք ձեր կյանքը և ժամանակը այն մարդկանց վրա, ովքեր անտարբեր են ձեր հանդեպ: Այս աշխարհում շատ են այնպիսիք, ում հետ ապրելը տոն է: Պետք է չէ լինել փակ, կասկածելի: Հավատացեք, լինելով բաց և բարի, դուք ոչինչ չեք կորցնի:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)