60 րոպե, որը կարող է փոխել ձեր կյանքը 180 աստիճանով

Բոլորովին հաճելի չէ գիտակցել, որ դու սխալ ճանապարհ ես ընտրել քեզ համար, ծախսել դրա վրա հսկայական ժամանակ և ուժ, իսկ հիմա ստիպված ես ամեն ինչ նորից սկսել:

Բացի այդ կա վախ, որ նույն սխալը կարող ես կրկնել ևս մեկ անգամ, և պարզվի, որ այս մի ճանապարհն էլ քոնը չէր:

Յուրաքանչյուր մարդու կյանքում կա երկու կարևորագույն օր: Մեկը այն օրն է, երբ նա ծնվում է, իսկ մյուսը՝ այն օրը, երբ նա հասկանում է, թե ինչու:

Ուիլյամ Բարքլեյ

Որպեսզի մեկընդմիշտ գտնեք ձեր առաքելությունն ու կյանքի ճիշտ ուղին անհրաժեշտ է ծախսել ընդամենը 1 ժամ: Եվ այդ 1 ժամը կարող է փոխել ամեն ինչ: Վերջերս տարբեր երկրներում շուրջ 12 000 աշխատող մարդկանց մեջ անցկացվել է հարցում: Հարցվածների 70%­ը նշել է, որ ժամանակը իրեն չի բավականացնում ստեղծագործական կամ քննադատական մտածողության համար: Մինչդեռ The Times ամսագիրը փաստում է, որ օրական միջինը 110 անգամ մենք ստուգում ենք մեր հեռախոսը: Կան նաև մարդիկ, որ անում են դա մոտ 900 անգամ:

Որպեսզի ձեր կյանքի ամենանշանակալի իրադարձությունը ձեր նամակները ստուգելը չլինի, առաջարկում ենք հետևել այս պարզ քայլերին, որոնք կօգնեն փոխել ձեր կյանքը, դարձնել այն ավելի նպատակաուղղված ու իմաստավորված: Այս քայլերը ձեզնից կտանեն ոչ ավելի, քան մեկ ժամ, սակայն այդ մեկ ժամը կփոխի ձեր հետագա կյանքի յուրաքանչյուր ժամը:

Քայլ 1­ին: Վերցրեք ձեզ հետ մի նոթատետր ու գնացեք բնության գիրկ, որտեղ կկարողանաք զգալ ոչ թե քաղաքային ակտիվ կյանքի ռիթմը, այլ բնության ու ձեր ներքին ռիթմը:

Քայլ 2­րդ: Գրեք այս հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 շաբաթվա կյանք»: Իսկ հիմա ծախսեք 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:

Քայլ 3­րդ: Գրեք հաջորդ հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 ամսվա կյանք»: Ծախսեք ևս 10 րոպե այս հարցին պատասխանելու համար:

Քայլ 4­րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 տարվա կյանք»: Հատկացրեք 10 րոպե հարցին պատասխանելու համար:

Քայլ 5­րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 5 տարվա կյանք»: Այս հարցին պատասխանելու համար ևս ունեք ոչ ավելի, քան 10 րոպե:

Քայլ 6­րդ: Գրեք հարցը. «Ի՞նչ կանեի ես, եթե ինձ մնացած լիներ ընդամենը 1 կյանք ապրելու համար»: Փորձեք այս հարցի պատասխանը ևս ձեզ համար գտնել ընդամենը 10 րոպեում:

Քայլ 7­րդ: Եվ վերջապես, ծախսեք 10 րոպե հարցերի պատասխանները վերընթերցելու համար և տվեք ձեզ վերջին հարցը. «Ինչպե՞ս կարող եմ ես պլանավորել իմ շաբաթը, որպեսզի լինեմ ավելի մոտ մյուս հարցերին տված իմ պատասխաններին»:

Կյանքն այնքան արագ է այսօր և այնքան շատ հնարավորություններ կան, որ մենք չենք հասցնում կանգ առնել ու մի կարգին մտածել: Ժամանակն է ընտրություն կատարելու, կյանքի ընտրություն:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)