Հղիանալ փորձող կինը պարզել է, որ իրականում տղամարդ է

Հնդկաստանում 30-ամյա կինը երկար ժամանակ փորձել է հղիանալ, սակայն՝ անարդյունք: Հանկարծ նա պարզել է, որ կենսաբանորեն տղամարդ է: Ավելին, նրա մոտ ամորձու քաղցկեղ է եղել:

Հետաքրքիր է, որ տղամարդ է եղել նաեւ նրա 28 տարեկան քույրը, որը եւս իրեն կին է համարել: Նման խնդրի հետ են բախվել նրա 2 մորաքույրները:

Ինչպես հայտնում է PTI-ն, պացիենտը դիմել է Netaji Subhas Chandra Bose Cancer Hospital բժշկական կենտրոն որովայնի ցավերով: Այնտեղ պարզվել է, որ նա կին չէ:

«Արտաքնապես նա կին է: Նրա ձայն, կուրծքը, սեռական օրգանները՝ ամեն ինչ կանացի է: Սակայն նրա մոտ ի ծնե բացակայում են արգանդն ու ձվարանները», – պատմել է օնկոլոգ Անուպամ Դուտան:

Պացիենտն ամուսնացած է եղել 9 տարի եւ ամբողջ ընթացքում փորձել է հղիանալ, բայց ապարդյուն: Գենետիկ անալիզ անցկացնելով՝ բժիշկները հաստատել են, որ նա իրականում տղամարդ է, եւ նրա մոտ XY քրոմոսոմներ են:

Որովայնի ցավերի պատճառը ամորձու քաղցկեղն է եղել: Նա իրոք ամորձիներ ուներ, բայց դրանք հասունացած չէին եւ պացիենտի որովայնում էին գտնվում։ Տեստոստերոն (տղամարդու հորմոն) դրանք չէին արտադրում, եւ կանացի հորմոնների ազդեցության տակ պացիենտի մարմինը կանացի տեսք էր ստացել։

«Այդ մարդը մեծացել է որպես կին, ամուսնացած է եղել տղամարդու հետ արդեն 10 տարի: Այժմ մենք աշխատում ենք պացիենտի եւ նրա ամուսնու հետ եւ խորհուրդ տալիս ապրել այնպես, ինչպես նախկինում», – պատմել են բժիշկները:

Նման երեւույթը կոչվում է Մորիսի համախտանիշ, կամ՝ անդրոգենների (ողամարդկային հորմոնների) նկատմամբ անզգայունության համախտանիշ: Այն շատ հազվադեպ է հանդիպում՝ 22 000 տղամարդկանցից մեկի մոտ:

Քանի որ նման խնդիրը եղել է ոչ միայն պացիենտի մոտ, այլ նաեւ նրա հարազատների մոտ, բժիշկները եզրակացրել են, որ խնդիրն իրենց ընտանիքում ժառանգական է եւ, հավանաբար, կարտահայտվի նաեւ հետագա սերունդներում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․