Պրոյեկտիվ, անհատական թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլինիկական հոգեբաններին օգնության համար բնավորության և հուզական խանգարումների ախտորոշման մեջ։

Նրանց համար հիմք է ծառայել Զիգմունդ Ֆրոյդի տեսության այն դրույթը, որի համաձայն՝ չգիտակցված գործընթացները կարևոր են հոգեպաթոլոգիայի հասկացման համար։
Հետևաբար, պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆլիկտների, նրա վախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։
