Վարդան Այգեկցու առակներից

Վարդան Այգեկցին եղել է միջնադարյան հայ աստվածաբան, քարոզիչ, մատենագիր, առակագիր, հասարակական գործիչ։ Ծնվել է Հայոց Միջագետքի Տլուք գավառի Մարաթա հայաբնակ գյուղում։ Կրթություն է ստացել ծննդավայրում, ապա՝ Կիլիկյան Հայաստանի Արքակաղին վանքում։ Ուսումն ավարտելուց հետո ձեռնադրվել է վարդապետ և զբաղվել քարոզչությամբ։ Այնուհետև ապաստանել է Կիլիկյան Հայաստանի Սև լեռների Տոսխ կոչված ձորում կառուցված Այգեկ վանքում, որտեղից էլ ստացել է իր Այգեկցի մականունը։ 1198 թվականին մասնակցել է Լևոն Բ Մեծագործի թագադրության հանդեսին։ Վախճանվել է 1250 թվականին։

Այգեկ վանքում գրել է 22 ճառ, խրատական 5 թուղթ, կազմել է «Արմատ հավատո» ժողովածուն։ Իր խրատներով ու քարոզներով Վարդան Այգեկցին պայքարում էր դրամասիրության, գողության, ամբարատավանության, ոխակալության, որկրամոլության, հարբեցողության, մարդկային այլ արատների դեմ, քարոզում սեր և համերաշխություն։

Ասելիքն ավելի հասկանալի դարձնելու համար նա իր քարոզները համեմում էր իր իսկ հորինած, այնպես էլ արդեն հայտնի զանազան առակներով ու զրույցներով։ Նա գրել է ավելի քան 30 առակ։ Այգեկցին սկիզբ է դրել առակավոր ճառի տեսակին։ Իր Խրատական ճառերում նա վերամշակել, օգտագործել է Եզոպոսի և այլ գրավոր առակներ, ինչպես նաև՝ հայ ժողովրդական առակները ու զրույցները, որոնք գրի են առել Այգեկցին և այլ մատենագիրներ, նովելներ են, զվարճալի անեկդոտներ և խրատական փոքրիկ պատմություններ։ Իր մշակած և հեղիանակած առակները և զրույցները Այգեկցին հավաքել է առանձին ժողովածուների մեջ։

Ի տարբերություն Մխիթար Գոշի առակների՝ դրանք ներկայացված են առանց որևէ դասակարգման և չունեն բարոյախրատական եզրակացություններ։ Այգեկցու առակներից շատերը հիմք են դարձել հետագա հայ բանաստեղծների ստեղծագործությունների համար։ Այգեկցու հետնորդները մինչև անգամ 17-րդ դարը, նրա առակների մատյանը հարստացրել են, ավելացնելով նորանոր առակներ, նորավեպեր և անեկդոտներ։ Այդպես հայտնվեց «Վարդանյան Առականին», որը պարունակում էր շուրջ 500 առակ։

Իմաստուն զինվորը

Մի իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր։ Եվ զինվորներից մեկը նրան ասաց.

-Ով ողորմելի, ո՞ւր ես գնում։ Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող։

Եվ նա ասաց.

-Ո՜վ անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու և հաղթելու։

Աղվեսը եւ առյուծը

Սի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու։

Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց, թե ա՞յդ է թո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ։

Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց.

-Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ նման աղվես։

Եղեգնը եւ ծառերը

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն, անարատ: Եվ թագավորն ասաց.

-Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

-Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

9 բան որ, կինը ԵՐԲԵՔ չպետք է խնդրի իր ամուսնուց
Վարդան Այգեկցու առակներից
Նա ոչ միայն խոսում էր, այլ նաև հայհոյում էր մարդկանց, երբ նրա կերը ուշացնում էին. Բատիր անունով խոսող փղի անհավատալի պատմությունը
3 կին, ովքեր ամբողջ կյանքում տղամարդ ձևացան ու դարձան պատմության ամենահայտնի դեմքերը
«Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ» . Լավագույն մեջբերումները «Մեր մանկության տանգոն» ֆիլմից
Ճի՞շտ է արդյոք, որ երբ տան հայելին կոտրվում է, տան մեջ մեծ դժբախտություն է կատարվում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են կանայք դավաճանում
Ի՞նչ է տեղի ունենում մարմնի հետ, երբ սեքսով չեք զբաղվում
Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի
Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Որակյալ սե#սի կանոնները. 8 քայլ մտերմության նոր մակարդակի հասնելու համար
Ինչպե՞ս «անտեսել» տղամարդուն, որպեսզի նա միայն ձեր մասին մտածի
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
10 բան, որոնք կանայք կարծում են, թե դուր է գալիս տղամարդկանց, բայց իրականում դա այդպես չէ
Մահացել է դերասանուհի Լալա Մնացականյանը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Մաթեմատիկական վաժություն, որի համար դասարանի կեսը 2 էր ստացել
Ինչպես է տեղի ունեցել «Ֆազ»-ի սպանությունը․ նոր կադրեր (Video)
Կկարողանա՞ք հաղթահարել այս ինտելեկտուալ թեստը
9 բան որ, կինը ԵՐԲԵՔ չպետք է խնդրի իր ամուսնուց
Նախկին գերազանցիկներ, ձեզ համար նոր վարժություններ ենք բերել․․․ կկարողանա՞ք լուծել դրանք
Ահա թե ինչ են մտածում տղամարդիկ մերկ կին տեսնելիս
Վարդան Այգեկցու առակներից
Առաջադրանք, որը տանջում է նույնիսկ նախկին գերազանցիկներին
Ովքե՞ր են ամենագեղեցիկ կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանի