Եթե Ձեր զուգընկերը համբուրվում է բավականին կոպիտ, լեզվի ռիթմիկ-միանման շարժումներով եւ բաց աչքերով, ապա դա վկայում է այն մասին, որ նա կյանքին շատ լուրջ է վերաբերվում:
Նա իրատես է, ուստի ամենից շատ մարդանց մեջ գնահատում է կայունությունը, համաչափությունը, հույզերը եւ զգացմունքները կառավարելու ունակությունը:
Նրա հետ հանգիստ եւ իսկապես հուսալի կզգաք Ձեզ:
Սակայն զգացմունքներ եւ խելահեղ ռոմանտիկ ֆանտազիաներ մի՛ սպասեք նրանից: Իրատեսները դրան ունակ չեն իրենց բնույթով:

Եթե նա համբուրվում է շատ նուրբ եւ զգայուն, փակ աչքերով եւ Ձեզ գրկած, ասես դուք անտիկ ծաղկաման եք, ուրեմն ձեր առաջ ռոմանտիկ անձնավորություն է: Նման մարդը համբուրվելիս վերանում է շուրջը կատարվող ամեն ինչից, ամբողջովին տրվում է սիրային ֆանտազիաներին: Ռոմանտիկը շատ ուշադիր կլինի, նուրբ, հոգատար, բայց երբեմն շատ անվճռական եւ անվստահ: Նա չի կարող կրքերի հրաբուխ նվիրել ձեզ, բայց քնքշության ծով՝ որքան ուզեք: Գլխավորը՝ երբեք նրան մի՛ հիասթափեցրեք:
Համբուրվելիս Ձե զուգընկերն ամուր գրկու՞մ է Ձեզ, ինչպես գիշատիչն իր զոհին: Նրա համբույրներն ակտիվ են, իշխող, կտրուկ եւ գրեթե միշտ Ձեզ խելքահա՞ն են անում: Ուրեմն Ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդի պես անհրաժեշտ է տիրապետել իր կրքի առարկային: Եթե Դուք կարող եք նրան ապահովել դա (ցանկալի է գրավոր տեսքով), ապա Ձեզ մոտ ամեն բան կստացվի:

Եթե Ձեր զուգընկերոջն ակնհայտ հաճույք է պատճառում մարդկանց առաջ համբուրվելը, ընդ որում չափազանցված կրքով, նա ցուցամոլ է: Նման մարդկանց համար կարեւոր է զգալ, որ շրջապատում նախանձում են իրեն, դա շոյում է նրա հիվանդ ինքնասիրությունը եւ բուժում բարդույթները: Սակայն երբեմն նման վարքը վկայում է ոչ այնքան վատ բնավորության, որքան ամաչկոտության եւ միայնության մասին, որից նա նախկինում տառապել է:
Ամեն համբույրից հետո ձեր զուգընկերը վազում է բերանը ողողելու, ատամները մաքրելու կամ ծամոն գնելու՞: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից երկար չե՞ն տեւում: Դուք հանդիպում եք ֆորմալիստի հետ: Նման մարդիկ պեդանտ են, զզվող եւ վստահ են, որ սիրով զբաղվելը գեղագիտական չէ:

Սակայն իրականում մաքրասերի դիմակի տակ նրանք որպես կանոն թաքցնում են դիմացինի ապրումները հասկանալու իրենց անկարողունակությունը եւ սեփական անձի նկատմամբ մեծ ուշադրությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

