20 իմաստուն միտք երջանկության մասին

1. Միայն նրանք են երջանիկ, ովքեր տառապում են իրենց զգացմունքներից, որոնք ստանում են հարվածների պես և ճաշակում որպես անուշեղեն: Մոպասան

2. Մենք կարող ենք ուրիշի երջանկությամբ վարակվել ճիշտ այնպես, ինչպես հիվանդությամբ, սակայն ցավոք, երջանկությունը համաճարակներ չի հարուցում: Նևյո

3. Թեպետ բախտը սիրում է մեզ պարգևել իր բարեհաճությունը, սակայն այն երկչոտ սիրուհու նման հարկադրում է մեզ պայքարել հանուն իրեն: Բոուվի

4. Երջանկությունը նման է ալմաստի, բավականությունը՝ ջրի կաթիլի: Բուֆլեր

5. Երջանիկ է այն կյանքը, որը սկսվում է սիրուց և ավարտվում կրքով: Պասկալ

6. Երջանկության և ուրախության հիմնական տարբերությունն այն է, որ երջանկությունը պինդ մարմին է, իսկ ուրախությունը` հեղուկ: Սելինջեր

7. Երջանկության աղբյուրը նվիրվածությունն է, բայց ոչ հաճույքը, սերը, բայց ոչ հեշտասիրությունը: Լակորդեր

8. Բախտը կյանքում մի անգամ թակում է յուրաքանչյուր մարդու դուռը, բայց շատ դեպքերում մարդն այդ ժամանակ նստած է լինում հարևան գինետանը և չի լսում այդ թակոցը: Մարկ Տվեն

9. Ով երջանկություն է փնտրում շքեղության ու սանձարձակ կյանքի մեջ, նման է նրան, ով մոմի առկայծումը գերադասում է արեգակի փայլից: Նապոլեոն I

10. Հարմարավետության մեջ երջանկություն չկա: Երջանկությունը տառապանքով է գնվում: Մարդը միշտ էլ տառապանքով է վաստակում երջանկությունը: Դոստոևսկի

11. Եթե երբևէ երջանկություն որոնեք և գտնեք, այդժամ ակնոցը որոնող պառավի նման Դուք կհասկանաք, որ այն միշտ եղել է Ձեր քթին: Հենրի Շոու

12. Դժբախտությունը երբեք չի ընկճի նրան, ում չի խաբել երջանկությունը: Բեն Ջոնսոն

13. Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ այն ինքը լողում է դեպի քեզ, մի՛ տրտնջա, երբ այն շրջանցում է քեզ: Սերվանտես

14. Երջանկության աստվածուհին՝ Ֆորտունան, հաճախ կուրացնում է նրանց, ում երջանկացնում է: Ցիցերոն

15. Երջանիկ լինելու համար մարդկանցից պետք է խնդրել միայն այն, ինչ նրանք ի վիճակի են տալ: Տրիստան Բեռնար

16. Բարձրագույն է լինում միայն այն երանությունը, որը հառնում է հուսահատության խորքերից: Ստեֆան Ցվայգ

17. Տխմարը երջանկությունը որոնում է հեռուներում, իմաստունն այն աճեցնում է իր կողքին: Օպենհեյմ

18. Երջանկությունը լավ առողջություն ու վատ հիշողություն ունենալն է: Ֆեյեր

19. Երջանկության իրական արժեքն իմանում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն անհետացել է: Զանդերս

20. Երջանիկներից ամենաերջանիկը նա է, ով կարող է երջանկացնել: Դյումա հայր

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․