Նրանք իրենց և դավաճանի կյանքը վերածում են իսկական քաոսի։
Կենդանակերպի որոշ նշաններ դավաճանության փաստը ավելի հանգիստ են ընդունում՝ արժանապատվորեն խզելով հարաբերությունները իրենց դավաճանած մարդու հետ։
Բայց ոչ այս 4 համաստեղությունների տակ ծնված մարդիկ։
Նրանք թե՛ իրենց, թե՛ դավաճանի կյանքը վերածում են իրական քաոսի։

Խաբված Խոյ
Խոյերին շատ դժվար է հաղթահարել իրենց հպարտությունը, և դավաճանության լուրը ստիպում է նրանց զգալ, որ իրենց արժանապատվությունը ոտնահարվել է։
Դրանից հետո նրանք անմիջապես սկսում են վրեժի ծրագիր կազմել և ընդհանրապես սկսում են իրենց պահել ոչ արժանապատիվ՝ իրենց շուրջը քաոս ստեղծելով։
Խաբված Առյուծ
Դավաճանության մասին իմանալով՝ Առյուծը անմիջապես սկսում է իրերը հավաքել, որպեսզի ընդմիշտ հեռանա անհավատարիմ մարդուց։
Առյուծը իր խոսքերում և գործողություններում կարող է լինել խիստ և անողոք, բայց այն, ինչ տեղի կունենա նրա և նախկին զուգընկերոջ միջև, չի հասնի ուրիշների աչքերին ու ականջներին։
Առյուծները չեն սիրում ուրիշներին ներգրավել իրենց անձնական խնդիրների մեջ, ուստի ամեն ինչ կանեն բավականին լուռ, որպեսզի շրջապատողները ոչինչ չկասկածեն, բայց նաև բավականին հստակ, որպեսզի այն մարդը, ով պետք է հասկանա, ամեն ինչ հասկանա։
Խաբված Կարիճ
Եթե դուք դավաճանել եք Կարիճին, ավելի լավ է ինքներդ խոստովանեք, որովհետև եթե նա այդ մասին իմանա ուրիշից, ձեր կյանքում շատ տհաճ շրջան է սկսվելու։
Խաբված Աղեղնավոր
Այս նշանի ներկայացուցիչները փորձում են վերահսկել իրենց կյանքում տեղի ունեցող գրեթե ամեն ինչ, և եթե նրանք հասկանում են, որ ինչ-որ բան սխալ է գնացել, կորցնում են սառնասրտությունը։
Դավաճանությունը այն իրավիճակներից մեկն է, որի դեպքում Աղեղնավորի ողջախոհությունը լիովին լքում է նրան։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
