Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ

Միջազգային առցանց հարթակ Wildberries-ը շարունակում է զարգացնել իր ենթակառուցվածքները Հայաստանում և հայտարարում է Երևանում նոր լոգիստիկ կենտրոնի բացման մասին։

Համալիրը գտնվում է Հաղթանակ թաղամասում և զբաղեցնում է մոտ 23 հազար քառակուսի մետր տարածք։ Մարտի 30-ից լոգիստիկ կենտրոնը սկսել է վաճառողների ապրանքների ընդունումը պահեստավորման համար։ Այն նաև հասանելի է դարձել «Մարկետփլեյս» մոդելով մատակարարումների համար։ Ապրանքների հասանելի կատեգորիաների ամբողջական ցանկը, ինչպես նաև կենտրոնի աշխատանքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կարելի է գտնել Wildberries-ի վաճառողների օգտահաշվում։

Նոր պահեստային կենտրոնը կարող է մշակել օրական մինչև 500 հազար ապրանք, ինչը թույլ կտա արագացնել առաքումը, բարձրացնել սպասարկման որակը գնորդների համար և ընդլայնել հնարավորությունները տեղական ձեռնարկատերերի համար։

«Երևանում նոր լոգիստիկ կենտրոնի բացումը կարևոր քայլ է Հայաստանում Wildberries-ի էկոհամակարգի զարգացման համար։ Մենք ստեղծում ենք ենթակառուցվածք, որը տեղական ձեռնարկատերերին թույլ կտա ավելի հեշտ կառավարել ապրանքների պահեստավորումը և զգալիորեն կպարզեցնի միջազգային շուկաներ դուրս գալու գործընթացները։ Մեր նպատակն է լոգիստիկան դարձնել հնարավորինս հարմար և արդյունավետ, որպեսզի հայ վաճառողները կարողանան ընդլայնել իրենց բիզնեսը և մեծացնել արտահանման հնարավորությունները», — նշել է Հայաստանում ընկերության տարածաշրջանային տնօրեն Դավիթ Միրզոյանը։

Նոր կենտրոնը կդառնա լոգիստիկ շղթայի կարևոր տարր՝ ապահովելով ապրանքների արդյունավետ մշակում և էլեկտրոնային առևտրի շուկայի զարգացում։ Վաճառողները կստանան ապրանքների առաքման լրացուցիչ հնարավորություններ, իսկ հաճախորդները՝ ավելի արագ առաքում։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է երկու լոգիստիկ կենտրոն՝ Հաղթանակ թաղամասում նորաբաց պահեստը և Արտաշիսյան փողոց, 106 հասցեում գտնվող տեսակավորման կենտրոնը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Wildberries-ը Երևանում բացել է նոր լոգիստիկ համալիր՝ օրական մինչև 500 հազար ապրանքի թողունակությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․