Մայրը երեխայի համար մի ամբողջ աշխարհ է՝ մարմնավորելով անվտանգությունն ու ջերմությունը։ Նա առաջին ուսուցիչն է, առաջին ընկերը, առաջին բժիշկը, որը միշտ պատրաստ է օգնության հասնել։ Նրա քնքուշ խոսքերն ու գրկախառնությունները կարող են ցանկացած իրավիճակում վստահություն ու հանգստություն պարգևել։ Մայրն աշխարհից ամենաշատն է հասկանում, և նրա խորհուրդները անգին են։ Մեծանալով՝ մենք մնում ենք նրա հետ կապված ոչ միայն զգացմունքներով, այլ նաև փոխադարձ հոգատարությամբ ու աջակցությամբ։ Մայրը մնում է առանձնահատուկ մարդ մեր կյանքում՝ անկախ ժամանակից ու հեռավորությունից։ Նա մեր հրեշտակն է…

«Իր ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
— Ասում են՝ վաղը ինձ ուղարկում են Երկիր։ Իսկ ինչպե՞ս եմ այնտեղ ապրելու, եթե ես այսքան փոքր ու անպաշտպան եմ։
Աստված պատասխանեց.
— Ես քեզ մի հրեշտակ կնվիրեմ, որը կսպասի քեզ և կհոգա քո մասին։
Երեխան մտածեց, հետո կրկին ասաց.
— Այստեղ՝ երկնքում, ես միայն երգում եմ ու ծիծաղում, և դա բավական է իմ երջանկության համար։
Աստված պատասխանեց.
— Քո հրեշտակը քեզ համար կերգի և կժպտա, դու կզգաս նրա սերը և երջանիկ կլինես։
— Իսկ ինչպե՞ս կհասկանամ նրան, եթե նրա լեզուն չգիտեմ, — հարցրեց երեխան՝ ուշադիր նայելով Աստծուն։ — Իսկ ի՞նչ անեմ, եթե ուզենամ քեզ դիմել։
Աստված մեղմորեն դիպավ երեխայի գլխին և ասաց.
— Քո հրեշտակը քո ձեռքերը կմիացնի իրար և կսովորեցնի քեզ աղոթել։
Հետո երեխան հարցրեց.
— Ես լսել եմ, որ Երկրի վրա չարություն կա։ Ո՞վ կպաշտպանի ինձ։
— Քո հրեշտակը կպաշտպանի քեզ, նույնիսկ եթե իր կյանքը վտանգի ենթարկի։
— Ես տխուր կլինեմ, որովհետև այլևս չեմ կարողանա տեսնել քեզ…
— Քո հրեշտակը քեզ ամեն ինչ կպատմի իմ մասին և ցույց կտա, թե ինչպես վերադառնալ ինձ մոտ։ Այդպես ես միշտ քո կողքին կլինեմ։
Այդ պահին Երկրից ձայներ սկսեցին լսվել, և երեխան շտապ հարցրեց.
— Աստված, ասա՛ ինձ, ինչպե՞ս է կոչվում իմ հրեշտակը։
— Նրա անունը կարևոր չէ։ Դու նրան պարզապես «մամա» կկոչես»։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
