Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել

Չար ու նախանձ մարդիկ միշտ եղել են, կան և կլինեն։ Իսկ մենք մեր մտքերի ու զգացմունքների համար պատասխանատու ենք ոչ պակաս, քան իրական արարքների համար։

Երբեմն մարդիկ միտումնավոր փորձում են մեզ ցավեցնել՝ դիպչելով ամենազգայուն տեղերին։ Երբ քեզ վիրավորում են, զսպված մնալը հեշտ չէ։ Բայց ուրիշի բացասական վերաբերմունքին դիմակայել հնարավոր է, եթե իմանաս՝ ինչպես ճիշտ արձագանքել։ Այդ հարցում կարող է օգնել մի հին առակ։

Հին ժամանակներում ապրում էր մի իմաստուն, որը շրջում էր աշխարհով մեկ։ Նա օգնում էր աղքատներին ու վիրավորվածներին, միշտ պատրաստ էր լսելու և խելացի խորհուրդ տալու։ Ամեն քաղաքում նա ունենում էր երախտապարտ մարդկանց, ովքեր հարգում էին նրան։

Մի օր ծերունին որոշեց վերադառնալ իր հայրենի քաղաքը, որտեղ երկար տարիներ չէր եղել։ Բայց բնակիչները նրան դիմավորեցին վիրավորանքներով։ Նրանք գոռում էին.

— Գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Որտե՞ղ էիր այսքան ժամանակ, ծույլ, մինչ մենք աշխատում էինք քրտինքով։
— Թափառական, — գոռաց մեկը։
— Ավազակ է։ Հաստատ ապրում է ազնիվ մարդկանցից գողանալով։
— Գող։ Հարբեցող։

Բայց ծերունին ոչ մի կերպ չարձագանքեց այդ խոսքերին։ Նա պարզապես քայլում էր փողոցով դեպի իր լքված տունը։

Մի երիտասարդ վազեց նրա հետևից և հարցրեց.

— Ինչո՞ւ չես պատասխանում նրանց։ Ես գիտեմ, որ դու շատ իմաստուն մարդ ես, և այդ բոլոր չար խոսքերը զրպարտություն են։

— Արի ինձ հետ, ուզում եմ քեզ մի բան ցույց տալ, — պատասխանեց ծերունին։

Նրանք միասին մտան նրա տուն։ Իմաստունը երկար փորփրեց հին սնդուկի մեջ և վերջապես հանեց կեղտոտ ու մաշված լաթեր։

— Ահա, հագի՛ր, — ասաց նա ու նետեց լաթերը երիտասարդին։

Երիտասարդը զայրացած բացականչեց.

— Ինձ ինչի՞ համար են պետք այս պատառոտված շորերը։ Ես ի՞նչ, մուրացկանի՞ եմ նման։

— Ահա տեսնում ես, — հանգիստ պատասխանեց իմաստունը։ — Դու հրաժարվեցիր հագնել այդ լաթերը, որովհետև հստակ գիտես՝ դու այն մարդը չես, ում համար դրանք նախատեսված են։ Նույն կերպ ինձ չեն վիրավորում չար խոսքերը, որովհետև ես գիտեմ, որ իրականում դրանք իմ մասին չեն։ Միայն դու կարող ես որոշել՝ ընդունե՞լ այն, ինչ քեզ առաջարկում են, թե՞ ոչ։

Այս պատմության բարոյականը պարզ է․ պետք չէ սրտին մոտ ընդունել ամեն ինչ, ինչ լսում ենք։ Մենք պատասխանատու ենք մեր մտքերի և զգացմունքների համար ոչ պակաս, քան իրական արարքների։

Միայն մեզնից է կախված՝ ամբողջ կյանքում տանել վիրավորանքների ու տագնապների բեռը, թե թողնել այն և առաջ գնալ ուղիղ մեջքով։

Չար ու նախանձ մարդիկ միշտ եղել են, կան ու կլինեն։ Որքան հաջողակ ես, այնքան շատ կարող են լինել նրանք։

Պետք չէ վիճել կամ արդարանալ։ Պարզապես անցիր այն «լաթերի» վրայով, որոնք քեզ են նետում ամբոխից — դրանք քեզ համար չեն։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ո՞ր միսն է մեծացնում քաղցկեղի առաջացման հավանականությունը. Ալեքսանդր Մյասնիկով
Տղամարդու բնավորությունը` ըստ նրա սեռական նախասիրությունների
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Կանացի 7 գիծ, որոնց համար խենթանում են տղամարդիկ
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․