Մեզնից յուրաքանչյուրին կյանքում բաժին է ընկնում իր սեփական խաչը կրել։
Յուրաքանչյուրին տրվում է այն բեռը, որը նա կարող է տանել…

Մի անգամ իր կյանքից դժգոհ մարդը հարցրեց Աստծուն.
— Ինչո՞ւ իմ ճակատագիրն այսքան ծանր է։ Ինչո՞ւ ես պետք է կրեմ իմ խաչը։ Չե՞ս կարող ինձ ավելի հեշտը տալ։ Ես հոգնել եմ առօրյա դժվարություններից։
Եվ ահա այդ մարդը երազ տեսավ։ Նա տեսնում է, թե ինչպես մի շարք մարդիկ դանդաղ քայլում են, և յուրաքանչյուրն իր խաչն է տանում։
Նա էլ նրանց մեջ է քայլում։ Շատ է հոգնել ու զգում է, որ իր խաչը մյուսներից երկար է։
Այդ ժամանակ նա կանգ է առնում, հանում է խաչը ուսերից և մի փոքր կտրում դրա ծայրը։
Շատ ավելի հեշտ է դառնում քայլելը, և նա արագ հասնում է այն վայրին, ուր գնում էին բոլորը։
Բայց ինչ է սա։ Նրա առաջ խոր անդունդ է, իսկ մյուս կողմում՝ հավերժական երջանկության հողը։
Ինչպե՞ս անցնել այնտեղ։ Ոչ մի կամուրջ, ոչ մի անցում։
Մարդը նկատում է, որ մյուսները հեշտությամբ անցնում են անդունդը՝ իրենց խաչերը դնելով դրա վրա և անցնելով դրանց վրայով՝ ինչպես կամրջի։
Բայց ինքը չի կարող դա անել․ իր խաչը շատ կարճ է։
Նա դառնորեն լաց է լինում և ասում.
— Ախ, եթե իմանայի…
Արթնանալով՝ նա այլևս երբեք չխնդրեց Աստծուց ավելի հեշտ խաչ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ
