Պահպանեք այս տեքստը և վերընթերցեք ամեն անգամ, երբ խեղդվում եք բացասական մտքերից

Թույլ տվեք, որ ժամանակը պատասխանի բոլոր հարցերին։

Երբ դուք սկսում եք դա անել նրա փոխարեն, միայն ավելի խճճվում ու հիասթափվում եք։

Պահպանեք  zNews-ը այս տեքստը և վերընթերցեք ամեն անգամ, երբ խեղդվում եք բացասական մտքերից։

1. Մեր կյանքը բավական բարդ է և դա բոլորի մոտ է այդպես։ Անգամ շատ հաջողակ ու հայտնի մարդկանց հետ են դժբախտություններ տեղի ունենում, թեև մենք նայում ենք ամսագրերում նրանց նկարներին ու մտածում․ «Այ թե ինչպես է բախտները բերել»։ Հիշեք, մենք բոլորս էլ միանման ենք տառապում։ Միայն թե մի տարբերությամբ․ ոմանք մշտապես բողոքում ու նվում են, ոմանք էլ թաքցնում են իրենց ցավը։

2. Բոլորս էլ հիասթափվում ենք մարդկանցից։ Երբ դավաճանում է լավագույն ընկերդ, կամ առանց բացատրության լքում է սիրելիդ։ Նման պահերին թվում է, թե ոչ մեկի պետք չէ հավատալ։ Բայց փորձեք այս ամենին այլ տեսանկյունից նայել։ Հասկանալ, որ այս մարդիկ միայն օգտակար դաս են եղել ձեր կյանքում։ Նրանք մեր կյանքում հանդիպում են միայն մեկ նպատակով՝ օգնել հասկանալ ինչ-որ բան կյանքի ու ինքներս մեր մասին առհասարակ։

3. Մենք չենք կարող փոխել մեր անցյալը։ Օրինակ ջնջել այն օրը, երբ որոշեցինք հանդիպել այն մարդու հետ, որը հետագայում կոտրեց մեր սիրտը կամ այլ, անսխալ որոշում կայացնել։ Բայց դա չի նշանակում, որ դուք չեք կարող փոխել ձեր ապագան։ Կյանքը կարելի է փոխել ցանկացած պահին։

4. Վատագույնը, որ մենք կարող ենք անել մեզ համար, ենթադրւթյունների վրա կենտրոնանալն է։ Դա կարելի է ասել «բանականության խաղերն են», երբ մենք սկսում ենք մտածել, թե ինչու ինչ-որ մեկը, օրինակ, չբարևեց, կամ չպատասխանեց հաղորդագրությանը, կամ ինչ-որ մի պատճառ կա, որ մեր պաշտոնը չեն բարձրացնում։ Դրա փոխարեն սովորեք ապերլ ներկայով և վայելել ամեն մի պահը։ Թույլ տվեք, որ ժամանակը պատասխանի բոլոր հարցերին։ Մի արեք դա նրա փոխարեն։

5. Այն փաստը, որ ինչ-որ մի հրաշալի բան անվերադարձ գնացել է մեր կյանքից, չի նշանակում, որ ավելի լավ մի բան չի փոխարինի դրան։ Կյանքը շարժում է դեպի առաջ և առաջընթաց է։ Պետք է հավատալ և հուսալ և երջանկությունը կթակի ձեր դուռը։

6. Անգամ, երբ ձեզ թվում է, թե ամեն բան վատ է, շնորհակալ եղեք։ Որքան էլ որ դա տարօրինակ է հնչում, սկսեք ձեր օրը երախտագիտության խոսքերով։ Այն բանի համար, որ դուք արթնացել եք, ի տարբերություն մոլորակի հազարավոր մարդկանց, ում համար արևն այդպես էլ չծագեց։ Բացասական մտքերից ազատվելու լավագույն տարբերակը ճակատագրին շնորհակալ լինելն է այն բաների համար, ինչ ունենք։

7. «Ամեն բան միանգամից» լինում է միայն հեքիաթներում և էժանագին սերիալներում։ Որոշ բաներ ժամանակ են պահանջում։ Դրանցից որոշները՝ երկարատև ամիսներ ու տարիներ։ Այն փաստը, որ ինչ-որ բան ձեզ մոտ չի ստացվել նույն վայրկյանին, չի նշանակում, թե երբեք չի ստացվելու։ Համբերություն և միայն համբերություն։ Ամեն բան իր ժամանակին։

8. Եթե չլիներ գիշերը, մենք երբեք չէինք կարողանա հիանալ երկնակամարի աստղերով։ Մութ և սարսափելի օրեր բոլորի կյանքում են լինում։ Բայց այդ բոլոր փորձությունները մեզ միայն ավելի ուժեղ են դարձնում։ Երբեմն պետք է անցնես ցավի և հուսահատության միջով, որպեսզի բացահայտես քո մեջ այն, ինչը խորը թաքնված է։ Մի վախեցեք գիշերվանից, դրան անպայման կհաջորդի լուսաբացը։

9. Մարդիկ, որոնց հետ մենք ժամանակ ենք անցկացնում, ավելի մեծ ազդեցություն են ունենում մեզ վրա, քան կարող ենք պատկերացնել։ Եթե ձեր կողքին դրական մարդիկ են, ապա նրանք ոգեշնչում են ձեզ և բացասական մտքերի համար պարզապես ժամանակ չի մնում։ Եվ հակառակն է տեղի ունենում, երբ շփվում ենք բացասական մարդկանց հետ։ Այնպես որ, փախեք նրանցից հեռու, շրջապատեք ձեզ դրական մարդկանցով ու էներգիայով։

10. Երջանիկ կյանք ունենալու համար ցանկանալը բավարար չէ։ Պետք է փոխեք ձեր մտածելակերպը։ Բացասական մտքերը մոլախոտի նման են, դրանք անվերջ աճում են, մինչև որ արմատից չկտրեք բոլորին։ Մտածեք միայն լավի մասին և այն կգա։ Կարևորը՝ «պարբերաբար արմատախիլ արեք մոլախոտերը»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Գնացինք այն աշխարհ ու հետ եկանք»․ Հրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ի՞նչ է եղել (Photo)
Թեստ․ Ոչ բոլորն են կարողանում ճիշտ պատասխանել այս հարցերին
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Քանի՞ տարի են ապրում կենդանակերպի տարբեր նշանները
5 րոպե և 1 տեխնիկա՝ դավաճանության մասին իմանալու համար
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
12 իրավիճակ, որոնք միայն մայրերը կհասկանան. №8-ը հենց նշանակետին է (Photo)
Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելի ունի․ Ո՞վ է նա (Photo)
Անահիտ Մանուկյանն ու Հայկ Հովհաննիսյանը բաժանվե՞լ են (Photo)

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Էքսկլյուզիվ կադրեր. Լուսանը փորձում է որսալ գորշ նապաստակներին Վայոց ձորի սարերում (Video)
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Այն ամենը, ինչ մենք անում ենք այսօր, կարևոր նշանակություն ունի. իմաստուն առակ
Տիեզերքը ընտրել է կենդանակերպի այս 4 նշաններին․ երջանկությունը արդեն ճանապարհին է
Թեստ հանելուկ․ Դե ասեք՝ ի՞նչն է․․․
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Շանել Սյուզին դաժան ծեծի է ենթարկվել (Լուսանկարներ)
Թեստ հանելուկ․ Նշեք ճիշտ պատասխանը
Հայկ Պետրոսյանի որդին 2 ամսական է․ ո՞ւմ է նման փոքրիկը (Photo)