Տիբեթյան դաստիարակման մեթոդիկա. Ինչո՞ւ ենք առհասարակ դաստիարակում երեխաներին

Տարբեր մշակույթներում, ընտանիքներում այս եզրույթը տարբեր կերպ է մեկնաբանվում և տարբեր բովանդակություններով  է հրամցվում:

Մի դեպքում՝  ոմանք ցանկանում են  մեծացնել զարգացած, հասարակությանն օգտակար և լիարժեք ակտիվ անհատի, մյուս դեպքում՝  ուղղակի ուզում են կառավարել  փոքրիկ մարդուկին, ով  ամեն ինչ տանը  քաոսի է վերածում:

Տիբեթյան իմաստունները մշակել են երեխայի հետ վարվելու, դաստիարակող, միաժամանակ՝ նրա ինքնությունը չնսեմացնող մի մեթոդ, որի հիմնական կարգախոսն է՝ պատժի բացակայությունը՝ թե՛ մարմնական, թե՛ բարոյական տեսանկյունից:

Դաստիարակությունը բաժանվում է  հիմնական փուլերի.

0-5 տարեկան. երեխային վերաբերվում ենք՝ որպես արքայի: Բնականաբար,  արքային չենք կարող արգելել որևէ բան, բայց կարող ենք զերծ պահել վտանգից երկու տարբերակով՝ ուշադրության անցում մեկ այլ առարկայի և վախի ներշնչում դեպի այն քայլերը, որոնք վտանգավոր են երեխայի կյանքի համար: Օրինակ, երեխան ձեռք է տալիս էլեկտրականությանը, ի՞նչ անել. խորհուրդ է տրվում վախեցած դեմք ընդունել և դրան համապատասխան բացականչություն արտասանել: Ինչո՞վ է այս մոտեցումը պայմանավորված: Այս տարիքում երեխան ամբողջ  ռեսուրսներով փորձում է ճանաչել աշխարհը, կենսական ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը՝ հիմնական բնութագրիչներն են, և մենք, ինչքան հնարավոր է, պետք է խթանենք նրա ճանաչողական գործընթացը:

Այս տարիքում երեխայի մոտ պատճառահետևանքային կապը բացակայում է, և նա կոտրելով թանկարժեք իր՝ չի հասկանում դրանից բխող նյութական վնասը, որը պատճառել է ծնողներին: Չի հասկանում, որ դա աշխատանքի արդյունքում գնված իր է, և նման քայլի համար պատժվելը երեխան կընդունի՝ որպես ճնշվածություն ավելի ուժեղի կողմից:

Դուք նրան այս քայլով սովորեցնում եք ենթարկվել ավելի ուժեղին: Եվ շատ հետաքրքիր մի փաստ, եթե մենք ճնշում ենք երեխային, նրա ակտիվությունը, ապա դրան զուգահեռ՝ ճնշում ենք նաև նրա դիմադրողականությունը: Սա ինչ-որ չափով հոգեսոմատիկ բնույթ է կրում: Օրինակ,  եթե դուք որևէ ընտանիքում տեսնեք երեխայի, որի մոտ ձեռքբերովի ասթմա կամ ալերգիա է նկատվում, ապա պետք է ենթադրել, որ այդ ընտանիքում երեխային ճնշում են, և նրա ինքնությունն անտեսված է:

 5-10 տարեկան. երեխային վերաբերվում ենք՝ որպես «ստրուկի»

Բնականաբար, ուղիղ մտքով չենք հասկանում և կիրառում վերաբերմունքի այս ձևը: Հիմնական գաղափարախոսությունը, որ նրանք սովորեն գիտակցաբար կատարել կամային գործողություններ՝ դա լինի ցանկալի թե անցանկալի: Երեխայի առաջ պետք է դնել հստակ պահանջներ, խնդիրներ, և պահանջել, որ նա դա կատարի: Եթե չի կատարում, ապա, ըստ դաստիարակման մեթոդի սկզբունքների՝ պատժվում է, բայց բնականաբար՝ ոչ ֆիզիկապես: Այսպես երեխան սովորում է կատարել խոստումը, սովորում է այնպես անել, որ շրջապատից ստանա միայն դրական արձագանք և աշխատի բացասական արձագանքից զերծ մնալ՝ բավարարելով իր առաջ դրված պահանջները: Այս տարիքում երեխաների մոտ ակտիվ զարգանում է ինտելեկտը, մտածողությունը, և պետք չէ վախենալ նրանց մտավոր ծանրաբեռնելուց:

10-15 տարեկան. երեխային վերաբերվում ենք՝ որպես հավասարը՝ հավասարի

Շատ պատասխանատու փուլ է: Նրանց մոտ զարգանում է պարտքի և պատասխանատվության զգացումը: Հնարավորություն ենք տալիս ինքնուրույնության զարգացմանը, ինքնուրույն որոշում կայացնելու հմտությանը: Բնականաբար, մենք իրենց հետ հավասարը՝ հավասարի չենք կարող լինել, քանի որ ունենք ավելի շատ ինտելեկտուալ պատրաստվածություն և սոցիալական փորձ, սակայն նրանց ներշնչումը, որ իրենք արդեն իրավունք ունեն ընտրելու, ինքնուրույն որոշում կայացնելու, գիտակցաբար պատասխանատվության ծանրաբեռնվածությունը գցում է իրենց վրա՝ մինիմալիզացնելով սխալ որոշում կայացնելու հավանականությունը: Այս տարիքում երեխաների մոտ զարգանում է նաև անկախությունը և ինքնուրույն մտածողությունը:  Ցանկացած արգելք պետք է ասել հուշման միջոցով: Կիսվելով սեփական փորձով, հետևանքների մասին խոսելով, առանձնացնելով հիմնականում վատ հետևանքները, դրանք վերլուծելով, քննարկելով՝ անհրաժեշտ է երեխային հասցնել նրան, որ նա ինքնուրույն սկսի բացատրել, որ դա բացասական է, որ նա կարողանա եզրահանգումներ կատարել:

Դաստիարակությունը եզրափակվում է 15 տարեկանում

Տվյալ փուլում մեզ մնում է հարգել նրան, քանի որ արդեն դաստիարակելը ուշ է և ժամանակն է քաղել այն պտուղները, որոնք մենք խնամքով աճեցրել ենք:

Ըստ Տիբեթյան իմաստնության՝ տվյալ ցուցումներին չհետևելով՝ մենք կարող ենք ստանալ դաստիարակման բացասական հետևանքներ: Օրինակ, եթե մինչև հինգ տարեկանը մենք ճնշենք երեխայի ակտիվությունը, երեխան կունենա սահմանափակ աշխարհաճանաչում, անբնական վարք, կյանքի հանդեպ անհետաքրքրություն: Նա կսովորի առանց մտածելու ենթարկվել:

Եթե հինգ տարեկան երեխայի հետ սկսենք խոսել շատ նուրբ, նա կմեծանա մանկամիտ, չի սովորի աշխատանք կատարել: Հետագայում կդժվարանա ինտելեկտուալ և ֆիզիկական կամային աշխատանքներ իրականացնելիս:

Իսկ եթե ցանկանում ենք, որպեսզի մեր երեխան չմեծանա անվստահ և  կասկածամիտ իր որոշումներում, անհրաժեշտ է կրկին խիստ, բայց դեմոկրատիկ մոտենալ նրան:  Այսինքն՝  թողնել ընտրություն կատարել ինքնուրույն՝ հիշեցնելով, որ դուք նրան վստահում եք, չէ՞ որ նա արդեն գիտակից, հասուն մարդ է: Հնարավորություն ենք տալիս զգալ պատասխանատվության զգացման էությունը, հակառակ դեպքում՝ նա կունենա կախում ուրիշի կարծիքից՝ չունենալով սեփական դիրքորոշումը կյանքի նկատմամբ:

Դաստիարակման այս մոտեցումը երեխաների հանդեպ վերաբերմունքի հաստատման մշակութային մի փոքրիկ դրվագ է: Ընտրությունը, իհարկե,  կրկին Ձերն է, սակայն կարելի է որոշ մոտեցումներ վերցնել և կիրառել, քանի որ կան ճշմարտություններ, որոնք մարդկային զարգացման համար նույնն են՝ առանց մշակութային պատկանելության:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)