Աշխարհի ամենասկանդալային 9 ստեղծագործությունները

zNews-ը ներկայացնում է աշխարհի 9 ամենասկանդալային ստեղծագործությունների ցանկը:

1. Բորիս Վիան. «Ես կգամ՝ թքելու ձեր գերեզմանների վրա»: Վիանի այս ստեղծագործությունը միանգամից մեծ ճանաչում ունեցավ, այն սկսեց շատ լավ վաճառվել: Հեղինակն իր այս ստեղծագործությունը գրել է իր ընկերոջ խնդրանքով:

2. Հենրի Միլլեր. «Խեցգետնի արևադարձը»: Այս ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվեց Փարիզում: ԱՄՆ-ում այն արգելված էր՝ որպես պոռնոգրաֆիկ ստեղծագործություն:

3. Բորիս Պաստեռնակ. «Դոկտոր Ժիվագո»: Պատերազմական տարիների սիրո այս պատմությունը Խորհրդային Միությունում մինչև 1988թ. արգելված էր, քանի որ քննադատության էր ենթարկում բոլշևիկների կուսակցությունը: 1957թ. հրատարակված վեպը Պաստեռնակի հայրենիքում հրատարակվեց միայն 31 տարի անց:

4. Ֆրանց Կաֆկա. «Կերպարանափոխություն»: Գրեգոր Զամզան, ով ֆինանսական միջոցներով աջակցում էր իր ընտանիքին, մի առավոտ հայտնաբերում է, որ վերածվել է ուտիճի: Աստիճանաբար Գրեգորի հարազատները մոռանում են նրա մասին: Կաֆկայի ստեղծագործություններն արգելված էին նացիստական և բոլշևիկյան ռեժիմների տիրապետության ընթացքում, ինչպես նաև անկախ Չեխոսլովակիայում, քանի որ Կաֆկան հրաժարվել էր գրել չեխերեն. նա ստեղծագործում էր միայն գերմաներեն լեզվով:

5. Գուստավ Ֆլոբեր. «Մադամ Բովարի»: Այս վեպը վաղուց հռչակվել է հրապարակված լավագույն ստեղծագործություններից մեկը:

6. Բրետ Իստոն Էլիս. «Ամերիկյան մոլագար»: Մինչև հրատարակվելն այս գիրքն արդեն որոշ հասարակական շրջանակների կողմից դիմադրության է հանդիպում: Հեղինակին մեղադրում էին բռնության և կնատյացության պրոպագանդման մեջ: Միևնույն ժամանակ հեղինակին սկսեցին պաշտպանել ամերիկյան գրականության հեղինակավոր դեմքերը:

7. Դեյվիդ Լոուրենս. «Լեդի Չաթերլեյի սիրեկանը»: Այս վեպի հրատարակումը մեծ սկանդալ առաջացրեց՝ կապված դրանում առկա մի շարք սեքսուալ տեսարանների նկարագրության հետ: Որոշ ժամանակ այն արգելված էր մի քանի երկրներում:

8. Հալեդ Հոսեյնի. «Քամու ետևից վազողը»: Աֆղանստանում երկու տղաների ընկերության մասին պատմող այս ստեղծագործությունն ԱՄՆ-ում որոշ ժամանակ արգելված էր սեքսուալ բովանդակության պատճառով:

9. Սալման Ռուշդի. «Սատանայական բանաստեղծություններ»: Իրանի ղեկավար Իմամ Խոմեյնին Ռուշդիին մահվան դատապարտեց նրա աստվածանարգության համար, ինչի պատճառով նա երկար տարիներ թաքնվել է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տանը գտնվող 7 իր, որոնք հաճախ վկայում են տիրոջ ներքին ու հոգևոր աղքատության մասին
Ներսես Շնորհալու հանելուկներից․ կարո՞ղ եք կռահել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
«Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ»․ թեստ` հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ծնվել է Լիլի Մորտոյի առաջնեկը (Video)
Ալեն Սիմոնյանի ու սիրելիի նոր ֆոտոշարքը Պորտուգալիայից
Ոչինչ հավերժ չէ․ Անջելինա Ջոլին բոլորին ապշեցրել է իր արտաքինով (Photo)
Չորս նշան, որ տղամարդուն Ձեզ մոտ է ուղարկել ճակատագիրը
Եթե այս նկարում գտնեք կատվին 5 վայրկյանից շուտ, ուրեմն՝ ձեր IQ-ն միջինից բարձր է
Խորեն Լևոնյանը՝ Հանրայինց հեռացվելու, սիրո և այլնի մասին (Video)
Երկու զրո ավելացրեք Ձեր կոշիկի համարին, հանեք Ձեր ծննդյան թիվը՝ արդյունքը Ձեզ կզարմացնի
6 սեռական ցանկություններ, որոնց ձգտում են շատ տղամարդիկ, բայց երբեք չեն բարձրաձայնում
Սեքսի համար իդեալական օրն ու ժամը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տանը գտնվող 7 իր, որոնք հաճախ վկայում են տիրոջ ներքին ու հոգևոր աղքատության մասին
Ներսես Շնորհալու հանելուկներից․ կարո՞ղ եք կռահել
8 նշան, որ կինը լավ է անկողնում
Կենդանակերպի այս նշաններին մոտ ժամանակում սպասվում է շրջադարձային պահ․ հետդարձի ճանապարհ այլևս չի լինի
Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել այս ուղղագրական թեստը
«Սիրո՞ւմ եք ինքներդ ձեզ»․ թեստ` հայտնի հոգեբան Միխայիլ Լաբկովսկուց
Ամենաիմաստուն առակը այն մասին, թե ինչպես վարվել, երբ ուզում են ձեզ վիրավորել
Ինչն է վանում տղամարդկանց 40-ից բարձր տարիքի կանանց մեջ․ պատճառը տարիքը չէ
Ստուգեք Ձեր գիտելիքները․ հարցերը դժվարներից չեն․ փորձե՞նք