Սոֆի Լորենի 7 խորհուրդները կանանց

Այս տարի իտալացի լեգենդար դերասանուհի Սոֆի Լորենը կնշի իր 84-ամյակը։

Հայտնի իտալուհին վաղուց է ճանաչվել 20-րդ դարի ամենագեղեցիկ կինը։

Չնայած պատկառելի տարիքին՝ Սոֆի Լորենն իր տարիքից անհամեմատ երիտասարդ է երևում։

2014թ. նա դարձավ Dolce & Gabbana ընկերության դեմքը։ Հանրահայտ բրենդը նրա պատվին շրթներկի հատուկ երանգ ստեղծեց։

Ո՞րն է հանրահայտ դերասանուհու կազմվածքի սլացիկության գաղտնիքը։

Ահա թե ինչ է ասում ինքը՝ Սոֆի Լորենը։

1. Ինքդ քեզ թույլ տալ թուլություններ ունենալ։

Սոֆի Լորենի մոտ դա մակարոնեղենն է։ Աստղի խոսքով՝ դրանցից չեն գիրանում, ստուգված է ժամանակի հետ։ Ինչպես ինքն է ասում, այն, ինչ ես ունեմ, պարտական եմ սպագետիին։

2. Սիրել սեփական տարիքը։

Երբ խոսքը գնում է տարիքի մասին, Սոֆի Լորենը խոստովանում է, որ ինքը չունի ծերության դեմ պայքարելու առանձնահատուկ գաղտնիքներ։ Պարզապես պետք է ինքդ քեզ ու շրջապատող աշխարհի հետ հաշտ ու համերաշխ լինես, պահպանես հանգստություն, անվրդովություն ու հավասարակշռություն, չմոռանաս կյանքի ուրախությունների մասին ու հետևես քեզ, նորմալ սնվես, գեղեցիկ հագնվես ու զբաղվես սպորտով։

«Իր գեղեցկության մեջ հաստատակամորեն վստահ կինը, ի վերջո, դրանում կարող է համոզել նաև ուրիշներին»,- ասում է Լորենը։

3. Քնել 9 ժամ։

Սոֆի Լորենը քնելու է պառկում երեկոյան ժամը 21:00-ին, իսկ արթնանում է առավոտյան ժամը 6-ին։
«Գեղեցկությունն արժե, որ նրա համար պայքարես»։

4. Մարմնամարզությամբ զբաղվել։

Առավոտյան դերասանուհին մարզանք է անում, ապա այգի է գնում՝ ծաղիկներով հիանալու ու դրանց բույրը վայելելու համար։ Նա չի ծխում, սպիրտային խմիչքներ չի օգտագործում, զրկում է իրեն կարագից ու տապակած կերակրատեսակներից։

«Ոչինչ կնոջն այնքան գեղեցիկ չի դարձնում, որքան սեփական գեղեցկության հանդեպ իր ունեցած հավատը»։

5. Շատ մաքուր ջուր խմել։

Ամեն օր Սոֆի Լորենը խմում է 2 լիտր հանքային ջուր, որ մաշկն էլաստիկ ու խոնավ լինի, իսկ օրգանիզմը՝ մաքրված շլակներից ու թույներից։

Դերասանուհին վստահ է, որ ով քիչ մաքուր ջուր է խմում, դատապարտված է վաղաժամ կնճիռներ ունենալու։

«Դժվար է անդիմադրելի լինել, եթե դու ծույլ ես»։

6. Բեռնաթափման օրեր սահմանել։

Յուրաքանչյուր 2-3 ամիսը մեկ անգամ Սոֆի Լորենը հայտարարում է բեռնաթափման օրեր։ 2-3 օրերի ընթացքում դերասանուհին խմում է թարմ քամված հյութեր ու ուտում միայն թարմ մրգեր, որ մաքրի աղիները, ամրապնդի իմունիտետն ու թարմացնի դեմքի մաշկը։

Բացի դրանից, Սոֆի Լորենը խորհուրդ է տալիս ուտել հնարավորինս շատ անանաս, որը խոչընդոտում է օրգանիզմում ճարպի կուտակմանն ու կազմվածքը պաշտպանում ավելորդ կիլոգրամներից։

«Գոյություն ունի երիտասարդության աղբյուր։ Դա ձեր խելքն է, տաղանդը, արվեստը, որը դուք ուզում եք ձեր կյանք ներմուծել, ու սիրելի մարդկանց կյանքը։ Երբ դուք կսովորեք խմել այդ աղբյուրից, դուք իսկապես հաղթանակ կտանեք տարիքի նկատմամբ»։

7. Մաքրել մաշկը։

Հնարավորինս երկար մաշկի երիտասարդությունը պահպանելու համար Սոֆի Լորենը խորհուրդ է տալիս դեմքն անընդհատ խոնավեցնել լոսյոններով ու քսուքներով՝ օգտագործելով միայն որակյալ կոսմետիկ միջոցներ։ Բացի դրանից, կանոնավոր պետք է դեմքի մաշկից ու աչքերից մաքրել դեկորատիվ կոսմետիկան։ Օրինակ, աչքերը մաքրելու համար դերասանուհին օգտագործում է բուսայուղ, իսկ հետո A վիտամին պարունակող քսուք է օգտագործում։

«Համարվում է, որ մաշկի թերությունները պետք է թաքցնել։ Բայց ի՞նչ են թերությունները։ Շատ հաճախ անսովոր դիմագծերն ավելի լավ է ընդգծել, քան թաքցնել»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ
Տրամաբանական գլուխկոտրուկ. ո՞վ է գողացել ձմերուկը, կարո՞ղ եք գտնել գողին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ
ԹԵՍՏ․ Այս նկարում փիղ կա թաքնված, կկարողանա՞ք գտնել նրան 10 վայրկյանում
Ինչպես ընտրել ճիշտ ատամի մածուկ և խոզանակ
Ուշադրությունը ստուգող զվարճալի թեստ․ Կռահեք, թե ով է երեխայի հայրը
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)