Հայտնի և գեղեցիկ կանանց սրամիտ մտքերը` աֆորիզմներով

zNews-ը ի մի է բերել հանրահայտ ու գեղեցիկ կանանց՝ թևավոր խոսքեր դարձած մեջբերումները:

Մեջբերվածների թվում են ոչ միայն լրագրող ու գրողներ, այլև՝ դերասանուհիներ, որոնք հայտնի են նախևառաջ՝ իրենց գեղեցկությամբ:

Ընտրանին ունի հետևյալ տեսքը`

«Աստվածուհու տեսք ունենալու համար քսան րոպե է հարկավոր: Սակայն բնական տեսք ունենալու համար հարկավոր է 3 ժամ»:

Յանինա Իպոխարսկայա, լեհ նկարչուհի, լրագրող

«Տղամարդուն որևէ բան անել տալու լավագույն եղանակը ակնարկելն է, թե նա արդեն ծեր է նման գործերի համար»:

Շիրլի Մաքլեյն, ամերիկացի կինոդերասանուհի

«Ես մեծ փառք եմ տեսել, տարել մեծագույն անփառունակություն և համոզվել, որ դրանք ըստ էության՝ միևնույն բանն են»:

Աննա Ախմատովա, ռուսաստանցի բանաստեղծուհի

«Կնոջ գեղեցկությունը խնդիր է դառնում միայն 2 դեպքում, երբ գեղեցկությունը չկա և երբ չկա ոչինչ՝ գեղեցկությունից բացի»:

Մոնիկա Բելուչի, իտալացի դերասանուհի

«Կինը, որը սիրելի է, միշտ էլ հաջողության է հասնում»:

Վիքի Բաում, ավստրիացի գրող

«Մենք` կանայքս, միշտ սիրահարված ենք միևնույն տիպի տղամարդկանց: Դա մոնոգամիայի մեր տարբերակն է»:

Լորեն Բեյքոլ, ամերիկացի կինոդերասանուհի

«Երջանկույթունը լավ առողջությունն ու վատ հիշողությունն է»:

Ինգրիդ Բերգման, շվեդ կինոդերասանուհի

«Վեպերն ու կատակերգությունները սովորաբար ավարտվում են ամուսնությամբ. ենթադրվում է, որ դրանից հետո արդեն ասելու բան չկա»:

Մարգարիտ դե Բլեսինգթոն, անգլիացի գրող

«Ոնց է թռնում ժամանակը… Արդեն տասը տարի է, ինչ ես 25 տարեկան եմ»:

Վանդա Բլոնսկայա, լեհ լրագրող

«Չկա ավելի ծանր աշխատանք, քան փորձել գեղեցիկ տեսք ունենալ առավոտյան ութից մինչև կեսգիշեր»:

«Էթիկետը փակ բերանով հորանջելու կարողությունն է»:

Բրիջիտ Բարդո, ֆրանսիացի կինոդերասանուհի

«Տղամարդու սերը պահպանելու լավագույն միջոցը նրա հետ չամուսնանալն է»:

Կատրին Դընյով, ֆրանսիացի կինոդերասանուհի

«Այս գիշեր ինձ հետ սարսափելի բան է կատարվել` ոչինչ չի կատարվել»:

«Իմ լուսանկարները անարդարացի են իմ հանդեպ: Դրանք ճիշտ այնպիսին են, ինչպիսին ես կամ»:

Ֆիլիս Դիլեր, ամերիկացի գրող

«Աստված ստեղծել է տղամարդուն, հետո որոշել, որ ընդունակ է ավելիին և ստեղծել է կնոջը»:

Ադելա Սենթ – Ջոնս, ամերիկացի լրագրող

«Իր գեղեցկության մեջ հաստատ համոզված կինը կարող է ի վերջո մնացած բոլորին ևս համոզել դրանում»:

Սոֆի Լորեն, իտալացի կինոդերասանուհի

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․